Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաարեմաա (այլ կիրառումներ)

Սաարեմաա (էստ․՝ Saaremaa, դան․՝ Øsel, գերմ.՝ Ösel, շվեդ.՝ Ösel, լատիշ․՝ Sāmsala, լեհ.՝ Sarema), կղզի Բալթիկ ծովում, Արևմտաէստոնական կղզեխմբի կազմում։ Էստոնիայի և Արևմտաէստոնական կղզեխմբի ամենամեծ կղզին է։ Մակերեսը կազմում է 2673 կմ²[3]։ Կղզու Սիռվեսյաեռ (էստ․՝ Sõrvesäär) թերակղզին հանդիսանում է Ռիգայի ծոցի հյուսիսային սահմանակետը։ Բալթիկ ծովի մեծությամբ չորրորդ կղզին է Զելանդիա, Ֆյուն և Գոթլանդ կղզիներից հետո։ Վարչական առումով այն մտնում է Էստոնական Սաարեմաա նահանգի կազմի մեջ։

Սաարեմաա
Տեսակկղզի
Երկիր Էստոնիա[1]
Վարչատարածքային միավորՍաարեմա
Մասն էԱրևմտաէստոնական կղզեխումբ
Մակերես2672 կմ²
Բնակչություն29 753 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[2]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Հյուսիսից հարավ կղզին ձգվում է մոտ 88 կիլոմետր, իսկ արևմուտքից արևելք՝ 90 կիլոմետր։ Սաարեմաան միանում է հարևան Մուհու կղզու հետ ամբարտակով, որը հատում է Վեիկե Վեյն նեղուցը։ Ամբարտակի վրայով անց է կացված ճանապարհ։ Իսկ Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև գործում է լաստանավային փոխադրում։

Կղզու կենտրոնական քաղաքն է Կուռեսաառեն, որը գտնվում է համանուն ծոցի ափին, կղզու հարավում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 106