Աբու Մուհամմեդ ադ-Դին իբն Աբդ Ալլահ Սաադի Շիրազի (պարս.՝ سعدی, մոտ 1210[1], Շիրազ, Ֆարս, Խորեզմի թագավորություն[2][3] - դեկտեմբերի 9, 1292[4][5], Շիրազ, Իրան[5]), պարսիկ բանաստեղծ-մորալիստ։

Սաադի
պարս.՝ سعدی شیرازی
Ծնվել էմոտ 1210[1]
ԾննդավայրՇիրազ, Ֆարս, Խորեզմի թագավորություն[2][3]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1292[4][5]
Վախճանի վայրՇիրազ, Իրան[5]
ԳերեզմանSaadi Mausoleum
Գրական անունՍաադի
Մասնագիտությունպոեզիա, գրականություն
Լեզուպարսկերեն
Ազգությունպարսիկ
ԿրթությունՆիզամիյա (1226)[6][7]
Ժանրերիսլամական միզտիցիզմ,
էթիկա
Ուշագրավ աշխատանքներԳուլիստան և Բուստան
Սաադի Վիքիքաղվածքում
 Sa'di Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սաադիի կյանքը կարելի է բաժանել 3 փուլի՝ դպրոցական (1205 - 1226), թափառական (1226 - 1256) և շեյխական։ «Սաադի» մականունը ստացել է աթաբեկ Ֆարս Սաադա իբն Զանգիի (1195 - 1226) անունից, ում մոտ ծառայում էր նրա հայրը և ով մասամբ դաստիարակել է Սաադիին։

Հենց Սաադա անվամբ էլ իբն Ղանգի Մուսլիխ ադ-Դինը ընդունվում է Բաղդադի Նիզամիա մեդրեսեն։ Սովորել է սուֆիական շեյխերի մոտ և փորձել է մտնել նրանց ասկետական իդեալների մեջ։ Սովորելու տարիներին էլ սկսել է ստեղծագործել, և նրա այդ ժամանակաշրջանի բանաստեղծությունները լի են կյանքի պատանեկան սիրով։ Արդեն ծերության տարիներին նա խոստովանել է, որ սիրել է երաժշտությունը, չնայած իր հայտնի ուսուցիչ Աբուլ-Ֆարաջ Ջուզիի հակառակ համոզմունքների։

Մոնղոլների հարձակումը Իրանի վրա պատճառ դարձավ, որ Սաադին լքի հայրենիքը և իր կյանքի հետագա 30 տարիները անցկացնի տարբեր իսլամադավան երկրներում, սակայն օտարության մեջ։ Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։ Արաբական դասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը։ Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում։ Այնտեղից նրան որպես ստրուկ գնում է մի հարուստ՝ Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ։ Չդիմանալով այդպիսի կյանքին՝ Սաադին փախչում է Հյուսիսային Աֆրիկա։

Դեգերելով ամբողջ Փոքր Ասիայով, նա հանգրվանում է իր ծննդավայր Շիրազում և իր որդու՝ Աբու-Բեքրի հովանավորությամբ մինչև կյանքի վերջ բնակվում է վանքում։

Ստեղծագործություն խմբագրել

Սաադին գրել է շատ բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ՝ որպես սովորեցնող օրինակներ բերելով հենց իր թափառական կյանքի փորձը։ Զգալով աշխարհի անցողիկությունը և ունայնությունը՝ նա փաստորեն համաձայնվել է իրեն նախորդող սուֆիական հայացքներ տեր մյուս բանաստեղծների հետ։ Այդպիսիք էին ինչպես նրան նախորդող, այնպես էլ նրանից հետո ստեղծագործած պոետներ Ֆարիդադդին Աթթարը, Ջալլալէդդին Ռումին, շեյխ Աբդ ալ-Քադիր ալ-Ջիլանին և ուրիշներ։

Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը՝ նա միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից, վարելու միանձնյա կյանք և բացառապես տրվելու հոգևոր պատկերացումներին։ Դրա համար նա աշխարհիկ կյանք վարողներին խորհուրդ է տալիս վարել ասկետական կյանք։ Այսինքն ապրել աշխարհի մեջ, սակայն չտրվել աշխարհայինին, հասկանալ դրա անցողիկությունը և ամեն րոպե պատրաստ լինել կորցնելու երկրային ունեցվածքը։

1257 թվականի գրել է «Բոստան» պոետական տրակտատը, որը պոետական զգացմունքների խորությամբ և հոգևոր իդեալների նկարագրվող բարձրությամբ համարվում է սուֆիական գրականության մեծագույն գործերից մեկը։ Այդուհանդերձ Սաադիի լավագույն գործը համարվում է «Գյուլիստան» ստեղծագործությունը։ Այն մեծ ժողովրդականություն է վայելում և դարձել է յուրաքանչյուր պարսիկի սեղանի գիրք՝ ուսումնասիրվելով նաև նրանց դպրոցական ծրագրում։ «Գյուլիստանը» լի է բազմապիսի առակներով և ասույթներով։

Սաադիի հիմնական վաստակն այն է, որ նա իր գազելներում կարողացել է միաձուլել սուֆիստական և սիրային թեմաները։ Յուրաքանչյուր երկ կարելի է դիտարկել ինչպես սիրային, այնպես էլ փիլիսոփա-դիդակտիկ տեսանկյունից։ Նրա ստեղծագործության շարունակող է համարվում մեկ այլ պարսիկ հայտնի բանաստեղծ Հաֆեզը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաադի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաադի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 105