Ռոքվիլ (անգլ.՝ Rockville), քաղաք ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում։ Մոնտգոմերի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքը Բալթիմոր-Վաշինգտոն ագլոմերացիայի մասն է կազմում։

Բնակավայր
Ռոքվիլ
անգլ.՝ Rockville[1][2][3][…]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է17-րդ դար[1] թ.
Մակերես13,629 քառակուսի մղոն
ԲԾՄ137 մետր
Բնակչություն67 117 մարդ (ապրիլի 1, 2020)[4]
Ժամային գոտիEDT?, UTC-5, UTC−4 և Ամերիկա/Նյու Յորք
Հեռախոսային կոդ301 և 240
Փոստային դասիչ20847, 20848, 20849, 20850, 20851, 20852, 20853 և 20857
Պաշտոնական կայքrockvillemd.gov(անգլ.)
Ռոքվիլ (ԱՄՆ)##
Ռոքվիլ (ԱՄՆ)

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի կողմից 2008 թվականի հուլիսի 1-ին ավարտված 12 ամիսների գնահատման համաձայն՝ քաղաքի բնակչույթունը կազմում է 60 734 մարդ, որը քաղաքը դարձնում է Մերիլենդ նահանգում մեծությամբ երկրորդը` Բալթիմորից հետո[5]։

Ռոքվիլը, հարևան Գեյտերսբերգի և Բետեսդի հետ «I-270 տեխնոլոգիական միջանցքի» հիմքն է, որը տուն է հանդիսանում բազմաթիվ ծրագրերի և կենսատեխնոլոգիական ընկերությունների համար, ինչպես նաև մի շարք պետական կառավարական հաստատություննեի համար։ Քաղաքը ունի նաև մի քանի բարձրակարգ շրջանային առևտրի կենտրոններ և հանդիսանում է Մոնտգոմերի շրջանի ամենամեծ մանրածախ կենտրոններից մեկը։

Բնակչություն խմբագրել

Բնակչության խտությունը կազմում է 1360,7 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ 17.786 բնակարանային ստորաբաժանումներից 510,7-ի միջին խտությունը մեկ քառակուսի կիլոմետր է։

Բնակչության ռասսայական կազմը` 67,78 % սպիտակամորթ, 9,11 % աֆրոամերիկացիներ, 0,34 % բնիկ ամերիկացիներ, 14,83 % ասիացիներ, 0,03 % խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ, 4,78 % այլ ռասսայի ներկայացուցիչներ և 3,13 % երկուսից ավելի ռասսաներ։ Բնակչության 11,67 %-ը ցանկացած ռասսայի իսպանախոսներ կամ լատինոամերիկացիներ են։

Ռոքվիլը նաև հանդիսանում է հրեա ժողովրդի կենտրոնը Բալթիմոր-Վաշինգտոն երկրամասում, ունի մի քանի սինագոգեր, և հրեական համայնքի երեք մաենամեծ շրջանային կենտրոնը։ Կենտրոնը ներառում է հրեաների ծերանոց, ցերեկային դպրոցներ, թատրոն և ուսումնական հաստատություններ։ Քաղաքում գործում են կորեական և հնդկական մեծ համայքներ։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում գտնվում է «Novick Group»-ի շտաբկայանը։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.rockvillemd.gov/978/History
  2. https://www.census.gov/quickfacts/fact/table/rockvillecitymaryland,US/PST045217
  3. United States. Bureau of the Census 2018 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2018.
  4. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  5. «Table 4: Annual Estimates of the Resident Population for Incorporated Places in Maryland, Listed Alphabetically: April 1, 2000 to July 1, 2008». U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքվիլ» հոդվածին։