Ռոքվելի Մեթոդ [20 դարի ամերիկացի մետալուրգ Ս․ Պ․ Ռոքվելի անունով], նյութերի կարծրությունը որոշելու եղանակ, կատարվում է փորձարկվող մակերևույթի վրա գագաթի 120° անկյուն ունեցող ալմաստե ինդենտորով կամ 1/16" կամ 1,588 մմ տրամագծով պողպատե մխված գնդիկով ներճնշելով։ Ըստ Ռոքվելի՝ կարծրությունը չափվում է պայմանական միավորներով։ Որպես կարծրության միավոր ընդունված է այն մեծությունը, որը համապատասխանում է ծայրապանակի 0,002 t/t/֊ով առանցքային տեղաշարժին։ Ըստ Ռոքվեի մեթոդի փորձարկումը կատարում են սեղանի վրա տեղադրված հատուկ սարքերով, որոնք ունեն փորձարկումից անմիջապես հետո կարծրության թիվը ցույց տվող ինդիկատոր։