Ռուսենբորգ ՖԱ

Ֆուտբոլային ակումբ Նորվեգիայում

«Ռուսենբորգ» (նորվ.՝ Rosenborg Ballklub), նորվեգական մասնագիտացված ֆուտբոլային ակումբ Թրոնհեյմ քաղաքից։ Հիմնադրվել է 1917 թվականին։ Հանդիսանում է Նորվեգիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը, նվաճած տիտղոսների քանակով Նորվեգիայի առաջնության ռեկորդակիրը (24 հաղթանակ)։

'
Ամբողջական անուն Ռուսենբորգ ֆուտբոլային ակումբ
Երկիր Նորվեգիա
Մարզադաշտ «Լերքենդալ», Թրոնհեյմ
Տարողունակություն 21405
Նախագահ Նորվեգիա Իվար Կոթենգ
Մարզիչ Նորվեգիա Կորե Ինգեբրիգթսեն
Կայք
Լիգա Թիփելիգա
2023 9.
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ակումբի պատմություն խմբագրել

Սկզբնական տարիներ (1917-1959) խմբագրել

Թրոնհեյմ քաղաքի «Ռուսենբորգ» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1917 թվականի մայիսի 19-ին «Օդ» անունով։ Այդ անվանումը ընդօրինակվել է այդ ժամանակի նորվեգական ամենահաջողակ ֆուտբոլային ակումբի անվանումից՝ «Օդ Շիեն»։ Սկզբնական շրջանում ակումբը հանդես էր գալիս տեղական առաջնությունում և միայն 1920 թվականին առաջին անգամ փորձ ձեռնարկեց մասնակցել տարածաշրջանային մրցումներում։ Սակայն «Օդ»-ը, ինչպես մարդկանց փոքր խմբի կողմից հիմնված այլ փոքր ակումբները, մերժում ստացավ, քանի որ խաղացողների մեծ մասը միաժամանակ խաղում էին նաև այլ՝ առավել բարձր մակարդակի ակումբներում։ 1923 թվականին խաղացողները հիասթափվեցին և սկսեցին հեռանալ ակումբից, ինչի պատճառով այն տվյալ տարում անցկացրեց ընդամենը մեկ հանդիպում։ Այնուամենայնիվ 1926 թվականին ակումբի ղեկավարությունը ներգրավեց նոր ֆուտբոլիստներ, և երկար փորձերից հետո կարողացավ վերջապես գրանցվել տարածաշրջանային առաջնությունում։ Մեկ տարի անց արդեն ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի թիմն անդամակցի Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիային։ Սակայն նախքան ասոցիացիայի կազմ ընդունելը՝ ակումբին պարտավորեցրեցին փոխել անվանումը, քանի որ արգելվում էր առաջնությունում միևնույն անվանումը կրող ակումբներին հանդես գալը։ Այսպիսով 1928 թվականի հոկտեմբերի 26-ին ակումբը ստացավ իր նոր անվանումը՝ «Ռուսենբորգ»։ Նոր անվանումը վերցված է Թրոնհեյմի խոշոր շրջաններից մեկի անվանումից։ Սկզբնական շրջանում «Ռուսենբորգը» բավարարվում էր միայն տարածաշրջանային մրցաշարին մասնակցելով։ Բայց 1931 թվականից սկսած «Ռուսենբորգ»-ը հանդես եկավ Նորվեգիայի բարձրագույն առաջնությունում, իսկ 1933 թվականից՝ Նորվեգիայի գավաթի առաջնությունում։ Որոշակի հաջողություններ գրանցելուց հետո ակումբը սկսեց մտածել նոր մարզադաշտ ունենալու մասին, որը իրականություն դարձավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Բեկում (1960-1968) խմբագրել

1960-ական թվականների հաջողություններն ակումբի երիտասարդական ակադեմիայի ստեղծման հնարավորույթուն տվեցին։ Ակադեմիայի ստեղծումը հենց սկզբից էլ համարվում էր առաջային խնդիր։ Ակումբի բուռն զարգացումը սկսվեց պատերազմից հետո։ 1947 թվականին «Ռուսենբորգը» տեղափոխվեց «Լերքենդալ» մարզադաշտ, իսկ 1960 թվականին, տվյալ ժամանակաշրջանում ուժեղ թիմ համարվող «Օդ Սքիեն» ակումբի նկատմամբ ունեցած հաղթանակի շնորհիվ արժանացավ իր առաջին մրցանակին՝ Նորվեգիայի գավաթին։ Նույն թվականին «Ռուսենբորգը» ընդգրկվեց Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում՝ (Թիփելիգա նորվ.՝ Hovedserien): 1964 թվականին կրկին նվաճեց Նորվեգիայի գավաթը, բայց դուրս տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն, որտեղ խաղաց 1963-ից 1966 թվականները։ 1967 թվականին, վերադառնալով բարձրագույն խումբ, առաջին անգամ դարձավ առաջնության հաղթող։ Հաջորդ տարի ակումբի խաղացող Նիլս Առնե Էգենը դարձավ առաջնության լավագույն խաղացող։ «Ռուսենբորգի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Օդ Իվերսենը, դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ 18 խաղում խփելով 30 գոլ։ 1969 թվականին ակումբը երկրորդ անգամ նվաճեց Նորվեգիայի չեմպիոնի կոչումը։ 1960-ականների վերջերին պարզ էր, որ «Ռուսենբորգը» դարձել է Նորվեգիայի ֆուտբոլային էլիտայի մաս։

«Ռուսենբորգը» 1964 թվականին իրեն դրսևորել է միջազգային հարթակում՝ մասնակցելով ՈւԵՖԱ գավաթակիրների գավաթին, իսկ 1967 թվականին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում հանդիպել է ավստրիական «Ռապիդին»։

Վերելքներ և անկումներ (1969-1987) խմբագրել

 
Նիլս Արնե Էգեն

1969 թվականին «Ռուսենբորգ» ֆուտբոլային ակումբը որպես գլխավոր մարզիչ վարձակալում է Ջորջ Կյորտիսին, ով թիմին բերում է նոր սխեմա «4-4-2» ձևաչափով, ինչպես նաև խաղի շեշտադրությունը ուղղում առավել հարձակողական քաղաքականության։ Փոփոխությունները շուտով հանգեցնում են նոր հաջողությունների, և ակումբը նույն տարում իր պատմության մեջ դառնում է Նորվեգիայի չեմպիոն։ Սակայն առաջատար խաղացողներ Օդ Իվերսենի և Սունդե Գարալդի հեռանալուց հետո թիմը չի կարողանում գոլեր խփել և պահպանել հաղթողի կոչումը 1970 թվականի մրցաշրջանում։ Կյորտիսը քննադատության է ենթարկվում, և իր փոխարեն մարզիչ է նշանակվում վերջերս ֆուտբոլային կարիերան ավարտած Նիլս Արնե Էգեն։ Վերջինիսգլխավորությամբ «Ռուսենբորգը» առաջին անգամ գրանցում է «ոսկե դուբլ», այսինքն՝ նույն տարում միանգամից դառնում է և՛ երկրի առաջնության հաղթող և երկրի գավաթակիր։ Սակայն հետագա մրցաշրջանները այնքան էլ հաջող չեն անցնում ակումբի համար։ Երկու տարի շարունակ «Ռուսենբորգը» երկրի գավաթի եզրափակիչում պարտվում է, իսկ 1974 թվականին կրում է իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը շոտլանդական «Հիբերնիան» ակումբի հետ խաղում՝ (1:9). 1977 թվականին «Ռուսենբորգը» իր հաշվին գրանցում է ընդամենը մեկ հաղթանակ և դուրս է մնում Թիփելիգայի առաջնությունից՝ հայտնվելով երկրորդ դիվիզիոնում։

1978 թվականին, գլխավոր հովանավորի փոփոխությունից հետո (հովանավոր է դառնում գերմանական «Բրակկա» կոնցեռնը, որը զբաղվում էր քարածխի արդյունահանմամբ), ակումբի գործերը փոքր-ինչ բարելավվում են. «Ռուսենբորգը» վերադառնում է բարձրագույն խումբ, իսկ ակումբի 35-ամյա Օդ Իվերսենը իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ դառնում է մրցաշրջանի տարվա լավագույն ռմբարկու։ Այնուամենայնիվ առաջիկա մի քանի մրցաշարերի ընթացքում ակումբը դեռևս գտնվում էր մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Միայն 1985 թվականին երկար դադարից հետո «Ռուսենբորգը» նվաճում է Նորվեգիայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջնության վերջին խաղում «Ռուսենբորգը» հաղթում է «Լիլեսթրյոմին», ինչը հնարավորություն է տալիս մեկ միավորով առաջ անցնել երկրորդ տեղը զբաղեցնող ակումբից։

Ոսկե ժամանակաշրջան (1987-2004) խմբագրել

1987 թվականին «Ռուսենբորգ» է վերադառնում Նիլս Արնե Էգենը, և նրա վերադարձով սկսվում է ակումբի ոսկե շրջանը։ Առաջ անցնելով «Մոսին»՝ «Ռուսենբորգը» դառնում է Նորվեգիայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց կրկնում է «ոսկե դուբլ»։ Ակումբի կազմում ընդգրկվում են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ։ Հաջողությանը նպաստում է նաև ակումբի նոր հովանավորի ֆինանսական ներդրումները։ 1990 թվականին «Ռուսենբորգը» իրականացնում է «ոսկե դուբլ» երրորդ անգամ։ Հետագայում ակումբի հաջողությունները գրանցվում էին իրար ետևից։ Ի տարբերություն Նորվեգիայի հավաքականի, որը որդեգրում էր պաշտպանական մարտավարություն, «Ռուսենբորգը» շեշտադրությունը կատարում էր հարձակման վրա, ինչի շնորհիվ հասնում էր մեծ հաջողությունների։ 1992-ից 2004 թվականների ընթացքում ակումբը 13 անգամ անընդմեջ դարձել է երկրի չեմպիոն և 5 անգամ երկրի գավաթակիր։ 1996 թվականին ակումբը գրանցում է իր պատմության մեջ ամենամեծ հաշվով հաղթանակը Բերգենի «Բրանի» հետ խաղում՝ 10:0: 1995 թվականին, առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների լիգայի մրցաշար, ակումբը իր համար ապահովում է կայուն ֆինանսավորում։

Եվրոպական մրցումներ (1995-ից մեր օրեր) խմբագրել

 
«Ռուսենբորգ» - Վալենսիա հանդիպումը

1995-ից 2002 թվականներին «Ռուսենբորգ» ֆուտբոլային ակումբն անընդհատ մասնակցել է Չեմպիոնների լիգայի մրցաշարին։ 1995-ից 2006 թվականներին ակումբը 11 անգամ մասնակցել է Լիգայի խմբակային հանդիպումներին, ընդ որում՝ 8 անգամ անընդմեջ մասնակցել է 1995-ից 2002 թվականների ընթացքում։ Այդ ցուցանիշը համարվում էր ռեկորդ, մինչև 2004 թվականին «Մանչեսթեր Յունայդեթ» ակումբը 9 անգամ չմասնակցեց խմբակային հանդիպումներին։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1996 - 1997 թվականների մրցաշրջանում ամեն ինչ հուշում էր, որ ակումբը դուրս է մնալու առաջնությունից, սակայն իտալական «Միլանը» նույնպես սկսեց միավորներ կորցնել, և արդյունքում ամեն ինչ որոշվեց վերջին խաղում։ Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ «Միլանը» պարտվում է 2:1 հաշվով, իսկ նորվեգական թիմը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ երկու խաղում ընդհանուր 1:3 հաշվով զիջում «Յուվենտուսին»։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1999 - 2000 թվականների մրցաշրջանում «Ռուսենբորգը» 1-ին փուլում զբաղեցնում է խմբի առաջին հորիզոնականը՝ 3:0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։ Միջազգային խաղերից առանձնանում են 1997 - 1998 թվականների մրցաշրջանի հետևյալ խաղերը՝ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ 2:0 և «Օլիմպիակոսի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակները։ Նորվեգական ակումբի համար դժվարություններ առաջացան ֆրանսիացիների հետ խաղում։ 2000 թվականին «Ռուսենբորգը» 2:7 հաշվով պարտվեց «Պարի Սեն-Ժերմեն», իսկ երկու տարի անց՝ 0:5 հաշվով Լիոնի «Օլիմպիկին»։

 
«Ռուսենբորգ» - «Օլիմպիկ» հանդիպումը

2002 թվականին ակումբը Չեմպիոնների Լիգայի առաջնությունում Լիոնի «Օլիմպիկի» հետ տնային հանդիպմանը իր կարիերայի վերջին հանդիպումը անցկացրեց ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Բենթ Սքամելսրուդը։ Խաղի ավարտից հետո ավելի քան 20.000 հանդիսական կանգնեց և շուրջ 30 րոպե ծափողջույններով ճանապարհեց Բենթին։ 2003 թվականին «Ռուսենբորգը» չանցավ Չեմպիոնների Լիգային խմբային փուլը՝ պարտվելով իսպանական Դեպորտիվոյին։ 2004 թվականին կրկին չի կարողանում դուրս գալ խմբային փուլից՝ այս անգամ պարտվելով Հայֆայի Մաքաբիին։ 2005 թվականին, չնայած անհաջող մրցաշրջան ունենալուն, «Ռուսենբորգը» 4:3 հաշվով հաղթում է Ստյաուային և դուրս գալիս խմբային մակարդակ։ Չեմպիոնների Լիգայի 2007 թվականի մրցաշրջանում 11-րդ անգամ ակումբը դուրս է գալիս ընտրական փուլ՝ ոչ-ոքի 1:1 խաղալով անգլիական Չելսիի հետ և երկու անգամ 2;0 հաշվով հաղթելով իսպանական Վալենսիայի հետ։

21-րդ դար (2000-ից մեր օրեր) խմբագրել

2002 թվականին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Նիլս Արնե Էգեն։ Նրան փոխարինման եկավ Օգե Գարեյդեն, ով մինչ այդ դանիական և շվեդական Բրյոնբյու և Հելսինգբորգ ակումբների հետ դարձել է չեմպիոն։

Գարեյդեն որդեգրեց պաշտպանողական մարտավարություն՝ պատճառաբանելով, որ այդպես նա ցանկանում է լավագույնս կերպով հանդես գալ Եվրոպական լիգայում։ Միևնույն ժամանակ նա նաև խաղի ժամանակ սլաքները ուղղում էր լավ հարձակվողներ ունենալուն։ Օգեն նաև որոշեց թարմացնել թիմի կազմը, որը այդ ժամանակ արդեն կազմված էր մեծ մասամբ լեգիոներներից. շատ խաղացողներ ակումբում էին ընդգրկվել դեռևս 1990-ական թվականներին։ Նոր մարզչի առաջին «զոհը» եղավ Բենթ Սկամելսրուդը, ով շուտով որոշեց ավարտել ֆուտբոլային կարիերան։

Նոր մարզչի գլխավորությամբ «Ռուսենբորգը» կրկին հաղթեց առաջնությունում՝ կրելով ընդամենը երեք պարտություն և իրեն հետապնդող «Բուդյոյ Գլիմթին» 14 միավորով։ Ավելի ուշ ակումբը գրանցեց իր պատմության յոթերորդ «ոսկե դուբլը»՝ գավաթի առաջնության եզրափակիչում պարտության մատնելով «Բուդյոյ Գլիմթին»։ Չնայած որ «Ռուսենբորգը» չկարողացավ անցնել Չեմպիոնների Լիգա՝ակումբը շարունակեց իր հաջող խաղը նաև երկրի հաջորդ առաջնությունում, ինչը հիմնավորեց Օգե Գարեյդենի որդեգրած մարտավարության դրական լինելը։ Դեկտեմբերին Օգեն ստացավ Նորվեգիայի հավաքականը գլխավորելու առաջարկ և չկարողացավ մերժել այն։ Այսպիսով 2003 թվականը դարձավ միակ մրցաշրջանը, որի ժամանակ ակումբը գլխավորեց Օգեն։ Նրան փոխարինման եկավ նրա օգնական Օլա Բյու Րիսեն, ով նախկինում եղել է հայտնի դարպասապահ։

 
Կնուտ Թյոյրում

Օգեի հեռանալուց հետո «Ռուսենբորգը» չկարողացավ ավարտին հասցնել նրա սկսած բարեփոխումները։ Առաջնությունում նաև աճեց ակումբների միջև մրցակցության մակարդակը, քանի որ հովանավորները սկսեցին նորվեգական ֆուտբոլում ներդրումներ կատարել։ Թրոնհեյմի ակումը այլևս հնարավորություն չուներ խաղալ ներքին մրցաշարում «մեկ ոտքով»։

2004 թվականին ակումբը դարձավ առաջնության հաղթող, բայց միայն խփած գոլերի քանակով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ակումբին։ Րիսեի հետ պայմանագիրը խզվեց հոկետմբերին՝ չնայած որ նա ակումբը հասցրեց մինչև Չեմպիոնների Լիգա։ Նոյեմբերին ակումբ է վերադառնում Նիլս Արնե Էգեն, բայց որպես գլխավոր մարզչի խորհրդական։ Մարզիչ դարձավ Պեր Յոար Հանսենը։ Բյորն Հանսենը և Ռունե Շարսֆյորդը։

2005 թվականը «Ռուսենբորգի» համար դարձավ անհաջողությունների տարի։ Ակումբը մրցաշրջանում հիմնականում պայքարում էր գոյատևման համար։ Էգենը և Յոար Հանսենը լքեցին իրենց պաշտոնները, իսկ գլխավոր մարզիչ դարձավ Պեր-Մատիաս Հյոյգմուն։ Մրցաշրջանի առաջին ամիսներին ակումբը պարտություններ կրեց և դուրս մնաց գավաթի առաջնությունից։ Սակայն վերջում կարողացավ իրեն հաջող դրսևորել ու զբաղեցնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ հորիզոնականը՝ ստանալով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի ուղեգիր։

2006 թվականի գարնանը «Ռուսենբորգը» շարունակեց թույլ խաղը։ Մրցաշրջանի միջնամասում նրա մրցակից «Բրանը», առաջ անցավ 10 միավորով և հայտնվեց առաջին հորիզոնականում։ Հուլիսի 27-ին ակումբը լքեց Հյոյգմուն։ Նրա օգնական Կնուտ Թյոյրումը նշանակվեց գլխավոր մարզիչ։ Մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ ակումբը գլխավորեց գլխավոր մարզչի օգնականը։ Այս անգամ նման քայլը հաջողություն ապահովեց։ «Ռուսենբորգը» 8 խաղ անընդմեջ հաղթանակ գրանցեց՝ առաջ անցնելով «Բրանին»։ Հոկտեմբերի 22-ին այս երկու մրցակից ակումբները հանդիպեցին։ Այդ խաղը անվանեցին «Ստիկլեսթադի ժամանակներից հետո ամենափառահեղ խաղ»։ «Ռուսենբորգը» հաղթանակ տոնեց՝ 6 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցնող ակումբից մրցաշրջանի ավարտից 2 խաղ առաջ։ Հաջորդ խաղում ակումբը հաղթեց Ստավանգերի «Վիկինգւն»՝ 20-րդ անգամ դառնալով Նորվեգիայի չեմպիոն։ Այդ հաջողություններից հետո Կնուտ Թյոյրումը երկարաժամկետ պայմանագիր կնքեց ակումբի հետ։ 2007 թվականի փետրվարի 1-ին ակուկբից հեռացավ տնօրեն Ռունե Բրատսեթը՝ նշելով որպես պատճառներից մեկը ԶԼՄ-ների կողմից ճնշումը։ Օգոստոսի 1-ին նրա տեղը զբաղեցրեց Նիլս Արնե Էգեի որդին՝ Կնուտ Թորբյորն Էգեն։

Չնայած 2006 թվականի դրական արդյունքներին՝ Կնուտ Թյորումը ստիպված էր 2007 թվականին հեռանալ զբաղեցրած պաշտոնը ակումբի նախագահի հետ ունեցած հակասությունների պատճառով։ Մինչև տարվա վերջ ակումը ղեկավարել է Թրոնդ Հենրիկսենը, իսկ «Ռուսենբորգը» մրցաշրջանում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։

Թրոնդ Սոլեդը, ով ակումբը լքել էր 1998 թվականին, ակումբի մարզիչ դառնալու առաջարկ ստացավ։ Սակայն մերժեց առաջարկը, ինչով զարմացրեց լրագրողներին, քանի որ մինչ այդ արդեն խոսվում էր նրա մարզիչ դառնալու մասին որպես կայացած գործարք։ 2007 թվականի դեկտեմբերի 28-ին գլխավոր մարզչի պաշտոնին նշանակվեց Էրիկ Համրենը։ Նա սկսեց մարզել «Ռուսենբորգը» 2008 թվականի հունիսի 1-ից՝ ավարտելով դանիական «Օլբորգի» հետ կնքած պայմանագրի ժամկետը։ Նրա ժամանելուց կարճ ժամանակ անց հրաժարական է տալիս նախագահ Էգեն կրտսերը։ Այս կապակցությամբ մամուլը գրեց, որ Էրիկ Համրեն որոշել է իր ձեռքում կենտրոնացնել ակումբի ամբողջ ղեկավարումը։ 2008 թվականի հուլիսի 27-ին «Ռուսենբորգը» դարձավ նորվեգական առաջին ակումբը, որը գրավեց Ինտերտոտոյի գավաթի առաջնությունը, սակայն գավաթը չստացավ, քանի որ, համաձայն կանոնադրության, այն ստանում է այն ակումբը, որը իրավունք է ստանում մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային՝ անցնելով Ինտերտոտոյին մասնակցող բոլոր ակումբներից։ Այս հաղթանակին զուգահեռ ակումբը Նորվեգիայի առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

2009 թվականի մրցաշրջձանից առաջ Էրիկ Համրենը ակումբ հրավիրեց մի քանի նոր ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ռադե Պրինցին, ում լավ էր ճանաչում «Օլբորգում» աշխատելու տարիներից։ 2009 թվականին «Ռուսենբորգը» պարտվեց ընդամենը մեկ խաղ (2-3 ըդդնեմ «Սպարտայի»), հավաքեց 69 միավոր և առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցնող «Մյոլդեին»։ Սակայն հերթական «ոսկե դուբլը» չկայացավ. 1/4 եզրափակիչում «Ռուսենբորգը» 0:5 հաշվով զիջեց «Մյոլդեին»։

2010 թվականի մայիսի 20-ին գլխավոր մարզիչ կրկին դարձավ Նիլս Արնե Էգենը։ Էրիկ Համրենը հեռացավ Շվեդիայի ազգային հավաքականը մարզելու համար։ Նրա գլխավորությամբ վերջին խաղը տեղի ունեցավ մայիսի 21-ին Ստավանգերում, որտեղ «Ռուսենբորգը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց տեղի «Վիկինգի» նկատմամբ։ Հուլիսի 26-ին հայտարարվեց, որ «Ստաբեկի» մարզիչ Յան Յոնսոնը 2011 թվականի մրցաշրջանում կգլխավորի ակումբը։ Հոկտոմբերի 24-ին «Ռուսենբորգը» հաղթեց «Թրոմսյոյին» 1:0 հաշվով և 22-րդ անգամ դարձավ Նորվեգիայի չեմպիոն։ Հաջորդ երկու մրցաշրջաններում ակումբը ղեկավարում էր Յան Յոնսոնը։ Նրա աշխատանքի գլխավոր ձեռքբերումը դարձավ Չեմպիոնների Լիգայի 2012 թվականի որակավորման չորս փուլի հաղթահարումը։ Նորվեգիայի առաջնությունում ռուսենբորգցիները երկու անգամ անընդմեջ զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Այդիսի արդյունքը չէր գոհացնում ակումբի ղեկավարությանը և 2012 թվականի դեկտեմբերին մարզիչ Յան Յոնսոնը ազատվում է աշխատանքից։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին հայտարարվում է, որ «Ռուսենբորգի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Պեր Յոար Հանսենը, ով մինչ այդ աշխատել է Նորվեգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում։

2015 թվականի հոկտեմբերի 25-ին «Սթրյոմսգոդսեթի» հետ արտագնա խաղում «Ռուսենբորգը» 3:3 հաշվով ոչ ոքիով է ավարտում հանդիպումը, ինչը ռուսենբորգցիներին հնարավորություն է տալիս մրցաշրջանի ավարտից 2 փուլ առաջ ավարտել այն՝ 23-րդ անգամ նվաճելով Նորվեգիայի չեմպիոնի տիտղոսը։

Մարզադաշտ խմբագրել

 
«Լերքենդալ» մարզադաշտ

«Ռուսենբորգ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը «Լերքենդալն» է, որը բացվել է 1947 թվականի օգոստոսի 10-ին։ 1996, 2000-2002 թվականներին վերակառուցվել է հանդիսանում է։

Մարզադաշտի տարողությունը կազմում է 21,166 հանդիսական։ Ամենաշատ հաճախելիությունը գրանցվել է 1985 թվականին տեղի ունեցած «Ռուսենբորգ» - «Լիլեսթրյոմ» հանդիպմանը, որին դիտելու էին եկել 28․569 մարդ (Adresseavisen-ի հաղորդմամբ՝ 28․619 մարդ)։ Այդ խաղի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ էր, և կազմակերպիչները ստիպված էին բացել բոլոր մուտքերը։ Այդ իսկ պատճառով էլ հանդիսականների այդպիսի մեծ մասնակցություն գրանցվեց։

Մարզադաշտն ունի 105 × 68 մետր մակերես։

Երկրպագուներ խմբագրել

 
«Ռոսենբորգի» երկրպագուները

Երկար ժամանակ «Ռուսենբորգի» երկրպագուները ակտիվ վարքագծով աչքի չէին ընկնում։ Խաղերը ընթանում էին հանդիսականների լռության ներքո։ Ֆուտբոլասերները միայն գոլերի ժամանակ էին փոքր-ինչ ակտիվություն դրսևորում։ Երբ «Ռուսենբորգը» գոլ էր խփում, ֆուտբոլասերները ընդամենը վանկարկում էին «Այո՜»: Իսկ եթե գնդակը անցնում էր դարպասի մոտով, նրանք ընդամենը վանկարկում էին «Ո՛չ»։

Բայց վերջին ժամանակներում երկրպագուների վերաբերմունքը իրենց ակումբի հանդեպ փոխվել է։ Եվ եթե նախկինում երկրպագում էին լուռ, ապա հիմա մարզադաշտում մթնոլորտը այնքան է փոխվել, որ սկսել են «Ռուսենբորգի» երկրպագուներին համեմատել թուրք ֆուտբոլասերների հետ։ Այդ փոփոխությունը կատարվեց այն բանից հետո, երբ ձևավորվեց ակումբի «Kjerner» ֆուտբոլասերների շարժումը։ Նորվեգերենից հայերեն թարգմանած այն նշանակում է «միջուկ»։ «Kjerner»-ի անդամները հետևում են իրենց ակումբի խաղերին Նորվեգիայի ամբողջ տարածքում և հաճախ նաև մեկնում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հանդիպումների։

Կազմ խմբագրել

Ընթացիկ կազմ խմբագրել

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Անդրե Հանսեն
12   ԴՊ Ալեքսանդր Լունդ Հանսեն
24   ԴՊ Ադամ Լարսեն Կուարասի
30   ԴՊ Պավել Լոնդակ
33   ԴՊ Յուլիան Ֆայե Լունդ
2   ՊՇ Յունաս Սվենսոն
4   ՊՇ Տորե Ռեգինիուսեն
5   ՊՇ Հոլմար Էյոլֆսոն
14   ՊՇ Յոհան Լեդրե Բորդալ
16   ՊՇ Յորգեն Շելվիկ
20   ՊՇ Ալեքս Գերսբախ
32   ՊՇ Էրլանդ Դախլ Րեիթան
  ԿՊ Մաիք Յենսեն  
Դիրք Խաղացող
8   ԿՊ Անդրես Կոնրադսեն
11   ԿՊ Յանն Էրիկ դե Լանլայ
15   ԿՊ Էլբասան Ռաշանի
17   ԿՊ Յոն Հոու Սետեր
18   ԿՊ Մագնուս Սթամնեսթրյոյ
21   ԿՊ Ֆրեդրիկ Միդշո
22   ԿՊ Սիվերտ Սոլի
23   ԿՊ Պոլ Անդրե Հելան
28   ԿՊ Գուդմունդուր Թորարինսոն
9   Նիկլաս Բենդտներ
10   ՀՐ Մատիաս Վիլյալմսոն
19   ՀՐ Անդրեաս Հելմերսեն
27   ՀՐ Մուշագա Բակենգա

Մրցաշրջան 2016-ի մեկնարկային կազմ խմբագրել

Կազմը մրցաշրջան 2016-ում[1]

«Ռուսենբորգի» մեկնարկային կազմը մրցաշրջան 2016-ում

Հայտնի խաղացողներ խմբագրել

Ձեռքբերում խմբագրել

Հանդիպումների վիճակագրություն խմբագրել

Նորվեգիայի առաջնություն խմբագրել

Մասնակցությունը եվրոգավաթին խմբագրել

Ռեկորդներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսենբորգ ՖԱ» հոդվածին։