Ռուսաց լեզվի օր (ռուս.՝ День русского языка), ռուսական և միջազգային պետական տոն, նվիրված ռուսաց լեզվին։ Նշվում է հունիսի 6-ին՝ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը։ Ռուսաստանի Դաշնությունում տոնը սահմանվել է 2011 թվականին, ՄԱԿ-ը սահմանել է 2010 թվականին[1]։

Ռուսաց լեզվի օր
День русского языка

Այլ կերպՊուշկինյան օրը Ռուսաստանում
Տեսակմիջազգային օր և տոն
ԱմսաթիվՀունիսի 6
ՀաստատվածՌուսաստանի նախագահի 2011 թվականի հունիսի 6-ի հրամանագրով
Կայքun.org/ru/observances/russian-language-day/(ռուս.)

Պատմություն խմբագրել

Ռուսաց լեզվի օրվա գաղափարը առաջին անգամ հայտնեց «Ռուսական բառախաղ» նախագծի հեղինակ Իվան Կլիմենկոն «Խորհրդարանական թերթի» էջերում 2007 թվականի դեկտեմբերի 26-ին[2]։

Ավելի վաղ, 1996 թվականին, ռուսաց լեզվի պաշտպանության օրը՝ հունիսի 6-ին,  Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը, Ղրիմի ռուսական համայնքը սկսել է տոնել։ Սկսած 2007 թվականից Ղրիմում նրանց նախաձեռնությամբ հունիսի 6-ին սկսեց իրականացվել  ռուսական, սլավոնական մշակույթի Մեծ ռուսական խոսք միջազգային փառատոնը։  Հենց այդ օրը փառատոնի մասնակիցներին տարիներ շարունակ շնորհավորում է Ռուսաստանի Դաշնության նախագահը։

2011 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրվեց հրամանագիր՝ «Սահմանել ռուսաց լեզվի օր և նշել այն ամեն տարի հունիսի 6-ին, ռուս մեծ բանաստեղծ, ժամանակակից ռուսաց գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր  Պուշկինի ծննդյան օրը»[3]։

ՄԱԿ-ում լեզուների օրեր խմբագրել

Մայրենիի լեզվի օրվա հետ մեկտեղ ՄԱԿ-ում նշվում են  կազմակերպության պաշտոնական լեզուների օրերը։ Նրանք ընդունվել էին 2010 թվականին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցության, բազմալեզվության և մշակութային բազմազանության շրջանակներում[4]։ Այդ օրերին անցկացվող միջոցառումները ուղղված են  պաշտոնական լեզուների իրավահավասարության, ՄԱԿ-ի աշխատակիցների պատմության մասին իրազեկվածության, և ՄԱԿ-ի լեզուների զարգացմանը։

ՄԱԿ-ում ռուսաց լեզվի օրը նշվում է հունիսի 6-ին՝ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը[5]։

ՄԱԿ-ի  լեզուների օրերը նշվում է ՄԱԿ-ի մյուս միջազգային օրերի հետ մեկտեղ[6]։

Լեզուների հիշարժան օրեր ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. День русского языка. Официальный сайт ООН
  2. Иван Клименко (2007 թ․ դեկտեմբերի 27). ««Да будет день!»». Парламентская газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  3. О Дне русского языка : Указ Президента РФ от 06.06.2011 № 705 // Собрание законодательства РФ. 13.06.2011. № 24. Ст. 3401.
  4. Department of Public Information to Launch ‘Language Days at the United Nations’(անգլ.)
  5. 5,0 5,1 День русского языка в ООН
  6. Список международных дней на сайте ООН

Արտաքին հղումներ խմբագրել