Ռուսաստանի նախագահական ընտրություններ (2024)

ՌԴ ընտրական օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները սպասվում են 2024 թվականի մարտի 17-ին[1]։

Ռուսաստանի նախագահական ընտրություններ (2024)
Ռուսաստան
2024 թվականի մարտի 17

Տեսակ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններ

Պաշտոն Ռուսաստանի նախագահ

Թեկնածուներ Վլադիմիր Պուտին, Vladislav Davankov?, Nikolay Kharitonov? և Leonid Slutsky?

Նախորդ 2018

Հաջորդ 2030

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը որոշում է ընդունում ընտրությունների նշանակման մասին քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 100 օր և ոչ ուշ, քան 90 օր առաջ։

Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ձայների բացարձակ մեծամասնությունը (քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին[2]), ապա, ըստ օրենքի, ընտրողների առավել ձայներ ստացած երկու գրանցված թեկնածուների կրկնակի քվեարկությունը տեղի է ունենում 21 օր հետո[3]։

2020 թվականի համառուսաստանյան քվեարկության արդյունքներով ընդունվել են Սահմանադրական փոփոխություններ, որոնք վերացրել են Վլադիմիր Պուտինի հինգերորդ նախագահական ժամկետի հետ կապված խոչընդոտները։ Մի շարք քաղաքագետների, պատգամավորների, լրագրողների կարծիքով, առանցքային ուղղումներից մեկը Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացումն» է. հանրահարցման դրական արդյունքը նրան թույլ կտա ևս երկու անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում և հաջորդ ընտրություններում հաղթանակի դեպքում՝ 2024 թվականին և 2030 թվականին, երկիրը ղեկավարել մինչև 2036 թվականը, այսինքն՝ չորս շրջան անընդմեջ։

Ռուսաստանի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախադրյալները 2024 թվականին խմբագրել

 
Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 81-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը[4]։ Դա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը, որը նախագահ է ընտրվել 2012 թվականին և վերընտրվել 2018 թվականին, չի կարողանա մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։

Վլադիմիր Պուտինը բացասաբար է արտահայտվել 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին[5] (օրինակ՝ 2018 թվականի մայիսի 25-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ[6])։ Պուտինը նաև բազմիցս է մեկնաբանել Սահմանադրության փոփոխության հնարավորության մասին ենթադրությունները (Մեգին Քելիի հետ հարցազրույցում՝ 2018 թվականի մարտին[7]

2024 թվականի խնդիրներ խմբագրել

2024 թվականի[8] խնդիրը կապված է Վլադիմիր Պուտինի նախագահական լիազորությունների ավարտից հետո Ռուսաստանում իշխանության հնարավոր տարանցման հետ[9]։

Եկատերինա Շուլմանի կարծիքով՝ շատ էլիտար պակտի որոնում է ընթանում, որի այլընտրանքը բոլորի դեմ պատերազմն է[10]։ Օլեգ Չերնոզուբի կարծիքով՝ ռուսական էլիտան կարող է այդ խնդրի լուծման ուղիներ գտնել[9], օրինակ՝ Վալերի Զորկինն առաջարկել է փոխել Սահմանադրությունը[11], Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները[12]։

Վալերի Ֆյոդորովը հայտարարել է, որ ռուսաստանցիների հասարակական գիտակցության մեջ նման խնդիր չկա[13], ընդ որում Լևադա կենտրոնի հավաքած խմբերի մասնակիցները դրա լուծման երկու հիմնական սցենար են առանձնացրել՝ Վլադիմիր Պուտինի նախագահական լիազորությունների պահպանումը և հետնորդի նշանակումը[14]։

Փորձագետների կողմից ձևակերպվել են մի շարք ենթադրություններ ընտրությունների հնարավոր տեղափոխման, Սահմանադրության փոփոխության[15], ինչպես նաև այն մասին, որ Վլադիմիր Պուտինը կարող է այլ դիրքորոշում զբաղեցնել իշխանության մեջ, ինչպես դա եղել է 2008 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում, և 2030 թվականին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում[16][17]։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Ռուսաստանի քաղաքական դաշտում իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ են առանձնացվում[18]։

  • Մրցակցային ազատ ընտրություններ
    Ամենաքիչ հավանական սցենարներից մեկը, երբ Պուտինից հետո ՌԴ հաջորդ նախագահը կորոշվի բաց քաղաքական պայքարի արդյունքում[18]։
  • Իրավահաջորդի նշանակում[19]
    Ամենահավանական տարբերակներից մեկը այն է, որ Վլադիմիր Պուտինը նշանակի իր հետնորդին, որը կլինի 2024 թվականի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն[9]։ Նույն կերպ լուծվեց նաև Բորիս Ելցինի երկրորդ ժամկետի վերջում իշխանության տարանցման խնդիրը, և հենց Վլադիմիր Պուտինի երկրորդ ժամկետի վերջում, երբ նախագահ դարձավ Դմիտրի Մեդվեդևը[18]։ Ֆոկուս-խմբերի մասնակիցները Պուտինի հնարավոր հետնորդների թվում հաճախ տեսնում են Դմիտրի Մեդվեդևի, Սերգեյ Շոյգուի, ավելի հազվադեպ՝ Սերգեյ Լավրովի, Սերգեյ Սոբյանինի կամ նույնիսկ Պավել Գրուդինինի անունները, շատերը հայտարարում են, որ դա դեռ անհայտ, «թարմ» մարդ կլինի[14]։ Քաղաքագետ Աժդար Կուրտովը կարծում է, որ ընտրություններում ժառանգորդի հաղթանակն ապահովելու համար նրանց առջև կարող է իրականացվել ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ հանրապետությունների (ներկայումս չճանաչված) անկախության ճանաչումը[20]։
  • ՌԴ Սահմանադրության փոփոխություն[19]
    Տարբերակ, որի դեպքում այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Վլադիմիր Պուտինին մնալ ՌԴ նախագահի պաշտոնում, կչեղարկվեն[18]։ 2018 թվականի մարտի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի պատրաստվում փոխել Սահմանադրությունը, և եթե լինի որևէ սահմանադրական բարեփոխում, այն չի վերաբերվի նախագահական լիազորություններին[21][22]։ Սերգեյ Մարկովն ասում է, որ ըստ Վլադիմիր Պուտինի բազմաթիվ հայտարարությունների լիազորությունների ժամկետի չեղարկում չի լինի[23]։ Քննարկվում է նույնիսկ Բելառուսի հետ միավորումը[24]։
  • Պուտինի այլ պաշտոն զբաղեցնելը
    Որպես տարբերակ ենթադրվում է վարչապետի[23][25][26] լիազորությունները կամ Պետդումայի նախագահի լիազորությունները ընդլայնելը[18]։ Այս տարբերակը ենթադրում է խորհրդարանի լիազորությունների ընդլայնում[23]։ Քաղաքագետները նաև քննարկում են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդին կամ պետական խորհրդին լիազորություններ տալու տարբերակը[24]։ Հնարավոր է նաև Պուտինի կողմից քաղաքական իշխանության պահպանումը՝ առանց ֆորմալ պաշտոն զբաղեցնելու[25]։

Սոցիալական հարցումներ խմբագրել

Gallup International-ի հասարակական կարծիքի հարցման համաձայն, որն անցկացվել է 2017 թվականի դեկտեմբերին, եթե Վլադիմիր Պուտինը չլիներ քվեաթերթիկում, 46 %-ը չգիտեր ում օգտին քվեարկել, և 19 %-ն անվավեր կճանաչեր քվեաթերթիկը[27][28][29]։

Պուտինի իշխանության պահպանումը հնարավոր է միայն Սահմանադրության փոփոխության կամ իշխանության համակարգի ոչ ֆորմալ փոփոխության դեպքում այնպես, որ երկիրը կառավարելու է այն պաշտոնով մարդը, որը կունենա Պուտինը[30]։

Այն անձինք, ովքեր հրապարակավ հետաքրքրություն են հայտնել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում խմբագրել

Միասնական Ռուսաստան խմբագրել

ՌԴԿԿ խմբագրել

  • Պավել Գրուդինին, Լենինի անվան սովխոզի գլխավոր տնօրեն, 2018 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու[33]։

Յաբլոկո խմբագրել

  • Գրիգորի Յավլինսկին, Պետական դումայի նախկին պատգամավոր, 1996, 2000 և 2018 թվականներին նախագահի թեկնածու[34]։

Փոփոխությունների կուսակցություն խմբագրել

  • Քսենիա Սոբչակ, լրագրող, 2018 թվականին քաղաքացիական նախաձեռնություն կուսակցությունից նախագահի թեկնածու[35]։

Ռուսաստանի Կոմունիստներ խմբագրել

  • Մաքսիմ Սուրայկին, Ուլյանովսկի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր, Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ, 2018 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու[36]։

ՌԼԺԿ խմբագրել

  • Վլադիմիր Ժիրինովսկի, Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 1991, 1996, 2000, 2008, 2012 և 2018 թվականների ընտրություններում նախագահի թեկնածու[37][38]։

Պոտենցիալ թեկնածուներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Федеральный закон от 10.01.2003 N 19-ФЗ (ред. от 05.12.2017) "О выборах Президента Российской Федерации" Статья 5. Назначение выборов Президента Российской Федерации». КонсультантПлюс. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին. п2 «Днем голосования на выборах Президента Российской Федерации является второе воскресенье месяца, в котором проводилось голосование на предыдущих общих выборах Президента ». п7 "Если ..это воскресенье приходится на неделю, включающую нерабочий праздничный день,..., выборы назначаются на следующее воскресенье."
  2. «Федеральный закон от 10.01.2003 N 19-ФЗ (ред. от 05.12.2017) "О выборах Президента Российской Федерации" Статья 76. Определение результатов выборов Президента Российской Федерации». КонсультантПлюс. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  3. «Федеральный закон от 10.01.2003 N 19-ФЗ (ред. от 05.12.2017) "О выборах Президента Российской Федерации" Статья 77. Повторное голосование на выборах Президента Российской Федерации». КонсультантПлюс. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին."Повторное голосование проводится через 21 день со дня голосования на общих выборах ".
  4. Статья 81, Конституция Российской Федерации : Принята всенародным голосованием 12 декабря 1993 г. // Собрание законодательства РФ. — 2014. — № 31. — Ст. 4398. Глава 4. Президент Российской Федерации.
  5. «Путин ответил на вопрос о возможном участии в выборах-2030». РИА Новости (ռուսերեն). 2018 թ․ մարտի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.«Послушайте меня, мне кажется, то, что вы говорите — это немножко смешно. Давайте посчитаем, я что — до 100 лет здесь буду сидеть? Нет».
  6. «Встреча с руководителями международных информагентств». kremlin.ru (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին. «Я всегда строго придерживался и придерживаюсь Конституции Российской Федерации. В Конституции ясно прописано: не более двух сроков подряд. Сейчас у меня второй срок подряд. Не более двух сроков подряд. И, как Вы помните, я был дважды до этого Президентом, а потом покинул должность Президента, пост Президента, потому что Конституция не позволяла избираться в третий раз. Вот и всё. И я намерен придерживаться этого правила и в будущем».
  7. «Путин заявил, что не намерен менять Конституцию». РИА Новости (ռուսերեն). 2018 թ․ մարտի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Рубрики журнала The New Times Проблема 2024 и Проблема-2024
  9. 9,0 9,1 9,2 В. В. Фёдоров, Ю. М. Баскакова, Л. Г. Бызов, О. Л. Чернозуб, М. В. Мамонов, И. В. Гаврилов, М. А. Вядро ВЫБОРЫ НА ФОНЕ КРЫМА: электоральный цикл 2016—2018 гг. и перспективы политического транзита / В. В. Фёдоров. — ВЦИОМ, 2018. — 993 с. — ISBN 9785041523244
    Կաղապար:Coquote
  10. Екатерина Шульман (18.03.2018). «Пятый срок». inliberty.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
    Կաղապար:Coquote
  11. Anastasia Stognei (12.10.2018). «Proposed constitutional changes reveal Kremlin splits over Putin's '2024 problem'». thebell.io (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  12. Peter Mironenko (20.07.2019). «The Russian elite is jostling to solve Putin's '2024 problem'». thebell.io (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  13. Михаил Ростовский (14.03.2019). «Конец эпохи Путина: как это будет Путеводитель по будущей смене власти в России» (ռուսերեն). Газета «Московский комсомолец». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  14. 14,0 14,1 Денис Волков (14.05.2019). «Что думают российские избиратели о проблеме-2024». rbc.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  15. All RFE/RL sites (2018 թ․ մարտի 18). «Putin's 2024 Problem: Election Win Raises Curtain On Clouded Future». Rferl.org. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  16. «Как Путину остаться у власти после 2024 года». // «Forbes». — 21 июня 2018 года
  17. «Kremlin Ponders Ways for Putin to Hold On Even If He Steps Down». // «Bloomberg». — 21 марта 2019 года
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Andrew Hammond (04.03.2018). «Putin win will put politics in flux». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  19. 19,0 19,1 Татьяна Васильчук, Вячеслав Половинко, Арнольд Хачатуров (30.03.2018). «Проблема-2024, или Политэкономия четвертого срока». novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
    Կաղապար:Coquote
  20. Андрей Иванов. «Кремль признает независимость ДНР и ЛНР перед выборами 2024 года». svpressa.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  21. «В Кремле рассказали, как может поменяться конституция». РИА Новости (ռուսերեն). 2018 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. «Песков: Путин не намерен менять под себя Конституцию». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. 23,0 23,1 23,2 Ilya Arkhipov & Henry Meyer (12.07.2019). «Putin Seeks to Lock in Parliament Control». bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  24. 24,0 24,1 «Кремль продумал несколько сценариев, чтобы Путин еще долго оставался у власти». 19rus.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  25. 25,0 25,1 Stephen K. Wegren Putin's Russia: Past Imperfect, Future Uncertain. — Rowman & Littlefield, 2018. — С. 2. — 360 с. — ISBN 1538114275, ISBN 9781538114278
  26. «Bloomberg рассказал о реформе для сохранения Путина у власти». newtimes.ru (ռուսերեն). 12.07.2019. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  27. «Gallup: без участия Владимира Путина выборы рискуют провалиться». www.dp.ru.
  28. «Президентское голосование и доверие политикам». // «Левада-центр»
  29. «Индикаторы отношения к главе государства». // «Фонд «Общественное мнение»»
  30. В.В.Фёдоров, Ю.М. Баскакова, Л.Г.Бызов, О.Л.Чернозуб, М.В.Мамонов, И.В.Гаврилов, М.А.Вядро ВЫБОРЫ НА ФОНЕ КРЫМА: электоральный цикл 2016—2018 гг. и перспективы политического транзита / В.В.Фёдоров. — ВЦИОМ, 2018. — 993 с. — ISBN 9785041523244
  31. «Орешкин хотел бы поработать президентом». Газета.ru. 2018 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  32. «Глава Минэкономразвития рискует первым». News.ru. 2018 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  33. «Грудинин заявил о готовности участвовать в президентских выборах-2024». kp.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  34. «Явлинский опроверг сообщения об отказе выдвигаться в президенты». РБК. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  35. Ирина ЛИСОВА, Сайт «Комсомольской правды». «Выборы в Госдуму и президентские выборы-2024: Собчак поделилась планами со сторонниками в Петербурге». Spb.kp.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  36. «Сурайкин рассказал, сколько стоила его предвыборная кампания | Москва». ФедералПресс (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  37. «Не желаю подчиняться: Жириновский рассказал о своем политическом будущем». Regnum.ru. 2015 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  38. «Жириновский опроверг слухи о неучастии в выборах-2024: "Не дождетесь"». Mk.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  39. «Медведев не баллотируется в президенты, потому что ждёт 2024 года: эксперт». Znak. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  40. ««Преемником Путина в 2024 году станет Медведев»». МК. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  41. 41,0 41,1 «Названы основные претенденты на кресло президента после Путина». news.rambler.ru. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  42. 42,0 42,1 «Совет Федерации ждет нового спикера». znak.com. 2018 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  43. «Собянин репетирует 2024 год? Политологи Колесников и Колядин о самой дорогой предвыборной кампании». Дождь. 2018 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  44. «Дмитрий Орешкин: "Собянин — один из первых претендентов на пост президента, из числа тех, кто без погон"». Дождь. 2018 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  45. «Vladimir Putin is grooming ex-bodyguard to be his successor». Mail Online. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  46. «Кандидатуру обсуждают "как предрешенную"». Znak. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  47. «"Я бы не шутя поставил на Дюмина"». Znak. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  48. 48,0 48,1 «Знакомьтесь: Дюмин и Володин». Новая Газета. 2016 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  49. «Нихон кэйдзай (Япония): кто станет преемником Путина?». Иносми.ру. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  50. «Россияне выдвигают Наталью Поклонскую в Президенты России». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.