Ռուսաստանի Սահմանադիր ժողով

Համառուսաստանյան սահմանադիր ժողով (ռուս.՝ Всероссийское Учредительное собрание), պառլամենտական հաստատություն, որի նիստը կայացել է Պետրոգրադի Տավրիկյան պալատում 1884 թ.-ի հունվարի 5 (18)-ին։ Սահմանադիր ժողով գումարելու հարցը ծագել է Փետրվարյան հեղափոխության հաղթանակից (1917 թ.) հետո։ Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը խոչնդոտել է սահմանադիր ժողովի հրավիրմանը՝ վախենալով, որ այն «․․․արդի Ռուսաստանում մեծամասնություն կտա էսսեռներից ավելի ձախ գյուղացիներին»։ Բոլշևիկները չեն մերժել սահմանադիր ժողովի գաղափարը, սակայն զանգվածներին հեղափոխական պայքարի կոչ են արել, նշելով, որ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերածելու ընթացքում կյանքը և հեղափոխությունը սահմանադիր ժողովը մղում են հետին պլան»։

Ռուսաստանի Սահմանադիր ժողով
Ռուսաստան Ռուսաստան
Հայտարարված Ռուսաստանի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության կողմից[1],, որի հիմնումն ընդհատվում է բոլշևիկների կողմից ստեղծված Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պատճառով։
Տեսակ
Տեսակհիմնադիր ժողով
Պատմություն
Լուծարված1918
Ղեկավարում
Սահմանադիր ժողովի նախագահՎիկտոր Չեռնով
Ընտրություններ
վերջին ընտրություններՆոյեմբերի 25, 1917
Հանդիպումների վայր
Tauridepalace.gif
«Տավրիչեսկի» պալատ

1917 թ.-ի օգոստոսի 9(22)-ին ժամանակավոր կառավարությունը սահմանադիր ժողովի ընտրությունները նշանակել էր նոյեմբերի 12(25)-ին։ Լենինը գտնում էր, որ «․․․Ռուսաստանում բուրժուական պառլամենտը կործանելու համար նախ պետք է հրավիրեինք սահմանադիր ժողով՝ նույնիսկ մեր հաղթանակից հետո»։ Ուստի ժողկոմխորհը հաստատում է ընտրությունների ժամկետը, որոնք կայացան 1917 թ.-ի դեկտեմբերին, իսկ որոշ հեռավոր վայրերում՝ 1918 թ.-ի հունվարին։ Ընտրությունների վատ նախապատրաստման, հակաբոլշևիկյան տրամադրությունների և փաստորեն երկրում սկսված քաղաքացիական կռիվների պատճառով ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ կեսը, որոնցից 23,9% քվեարկել է բոլշևիկների, 40%-ը՝ էսէռների, 2,3%՝ մենշևիկների, 4,7%-ը՝ կադետների, մնացածը՝ այլ կուսակցությունների և խմբավորումների օգտին։ Ընտրությունների ժամանակ բոլշևիկները հաջողության են հասել Պետրոգրադում (ձայների 45%), Մոսկվայում (48%), Հյուսիսում (56%) և Արևմուտքում (67%) ռազմաճակատներում, Բալթիական նավատորմում (58,2%), Հյուսիս-արևմուտքի 20 օկրուգներում և Կենտրոնական շրջաններում (53,1%)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի Սահմանադիր ժողով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 142