Ռուսական հուշարձան (Սոֆիա)
Ռուսական հուշարձան (բուլղար․՝ Руски паметник), հուշարձան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմին նվիրված առաջին հուշարձանն է Բուլղարիայում։ Հուշարձանը բացվել է 1882 թվականի հունիսի 29-ին և գտնվում է այն ճանապարհի վրա, որով Օսման Նուրի Փաշան 1877 թվականի դեկտեմբերի 22-ին Սոֆիայից փախել է Պերնիկ։
Ռուսական հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | հունիսի 29, 1882 |
Երկիր | Բուլղարիա |
Քաղաք | Սոֆիա |
Բնակավայր | Սոֆիա |
Ներկա վիճակ | Կանգուն |
Russian monument (Sofia) Վիքիպահեստում |
Հուշարձանը կառուցվել է ռուս ժողովրդի միջոցներով։ Ենթադրվում է, որ հուշարձանը նախագծել է կամ ճարտարապետ Վոկարը, ով նմանատիպ հուշարձաններ է ստեղծել նաև Դոբրիչում, Պլևենում, Վելիկո Տիռնովոյում, Սվիշտովում, կամ ռուս ճարտարապետ Վլադիմիր Շերվուդը, ով ապրել է Պլևենում։
Հուշարձանն ուղղանկյուն բուրգի տեսքով կոթող է՝ տեղադրված քառաստիճան պատվանդանի վրա։ Հուշարձանի արևելյան կողմի մարմարե ռելիեֆի վրա Ռուսաստանի զինանշանն է և Սուրբ Գևորգի շքանշանը, հուշագիր Ալեքսանդր II-ի հիշատակին։ Մեկ այլ փորագրություն էլ գտնվում է արևմտյան կողմում։
19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում հուշարձանը վերածվել է Սոֆիայի այս հատվածի քաղաքաշինական կենտրոնի։ Այսօր այն գտնվում է Սկոբելև և Տոտլեբեն բուլվարների հանգույցում։ Հուշարձանի մոտակայքում են գտնվում Հնգանկյուն հանգույցը, Մակեդոնիայի հրապարակը և Պիրոգով հիվանդանոցը։
Պատկերասրահ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- Entsiklopediya na izobrazitelnite izkustva v Balgariya, tom 2. Sofia: Bulgarian Academy of Sciences. 1986.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուսական հուշարձան (Սոֆիա) կատեգորիայում։ |