Ռուսական կայսրության կինեմատոգրաֆ

Ռուսական կայսրության կինեմատոգրաֆ (մինչ ռուսական հեղափոխությունը՝ Սինեմատոգրաֆ), Ռուսական կայսրության ժամանակների կինոարվեստը։

Կինոարտադրող Ալեքսանդր Խանժոնկովը

Բուռն կերպով զարգացել է 1907-1920 թվականներին և այդ տարիներին ստեղծվել է զգալի նկարահանող և տեսավարձութային ինֆրակառուցվածքներ։ Ռուսաստանում մինչև 1920 թվականը նկարահանված շուրջ 2700 գեղարվեստական ֆիլմերից, մեր օրերում պահպանվել է (որպես կանոն, հիմնականում մասերով) ընդամենը մոտ 300 ֆիլմեր, որոնք գտնվում են ռուսական և արտասահմանյան կինոարխիվներում։