Ռուսական գլխավոր նավթային ընկերություն

Ռուսական գլխավոր նավթային միություն (Օյլ) (ռուս.՝ Русская генеральная нефтяная корпорация)` 20-րդ դարի սկզբում Ռուսական կայսրությունում գործող նավթարդյունահանող ու վերամշակող ամենախոշոր կազմակերպությունը։ Ընկերության հիմնադիրն է եղել Ստեփան Գևորգի Լիանոսյանը։

Ստեփան Լիանոսյան

Պատմություն խմբագրել

1912 թ-ի հուլիսի 28-ին Լոնդոնում հիմնադրվում է Ռուսական գլխավոր նավթային միությունը կամ «Օյլ», որը միավորեց 3 հայկական նավթային ընկերություն, 1 ռուսական, մի շարք խոշորագույն ռուսական բանկեր ու բրիտանական բիզնեսի ներկայացուցիչների։ Ընկերության հիմնադիր կազմի մեջ էր 6 ընկերություն ու 16 կից կազմակերպություն[1]։ Կազմակերպության հիմնադիր կապիտալը կազմեց 2,5 միլիոն ֆունտ։ Միավորման հիմնադիրն էր Ստեփան Լիանոսյանը։ Ընկերության ղեկավար խորհրդի կազմը հետևյալն էր[2].

Անուն Նկարագրություն «Օյլ»-ում գրաված պաշտոն
Ալեքսեյ Պուտիլով Ռուս-Ասիական բանկի վարչության նախագահ Նախագահ
Ստեփան Լիանոսյան «Գ.Մ.Լիանոսյանի որդիներ» եւ «Ա.Հ.Մանթաշյանց եւ ընկ.» ֆիրմաների վարչության նախագահ Տնօրեն-կառավարիչ
Պողոս Ղուկասյան Կասպից ընկերակցության վարչության նախագահ Խորհրդի անդամ
Ալեքսանդր Վիշնեգրադսկի Պետերբուրգի Միջազգային առեւտրային բանկի տնօրեն Խորհրդի անդամ
Ի. Ռադին Պետերբուրգի Միջազգային առեւտրային բանկի Պարիզի մասնաճյուղի տնօրեն Խորհրդի անդամ
Ա. Դավիդով Պետերբուրգի մասնավոր առևտրային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Վիկոնտ դե-Բրետել Պետերբուրգի մասնավոր առևտրային բանկի վարչության անդամ Խորհրդի անդամ
Մ. Սոլովեյչիկ Սիբիրյան առեւտրային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Յու. Ուտին Պետերբուրգի Հաշվառու եւ վարկային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Ա. Ռաֆալովիչ Արտաքին առեւտրային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Ի. Կոն Ռուսական առեւտրաարդյունաբերական բանկի տնօրեն-կառավարիչ Խորհրդի անդամ
սըր Նիչբոլդ Ռուս-Ասիական բանկի Լոնդոնի մասնաճյուղի տնօրեն Խորհրդի անդամ
Ն.Գլազբերգ «Նևտ» ընկերության վարչության նախագահ Խորհրդի անդամ
Վիկոնտ Կարրիկ Անգլիայի խորհրդարանի անդամ Խորհրդի անդամ

Օյլ-ի կազմը խմբագրել

 

Միավորումը գնեց մի շարք խոշոր նավթային ընկերություններ, որոնց թվում էին.

  • Մանթաշյանց և Կո
  • Գ. Մ. Լիանոզով և որդիներ
  • Միրզոև եղբայրներ և Կո
  • Ա. Ս. Մելիքով և Կո
  • Shikhovo (ղեկավարները՝ Ա. Ծատուրյան, Գ. Ծովիանյան, Կ. և Դ. Բիխովսկի, Լ. Լեյտես
  • Ի. Ե. Պիտոև և Կո
  • Կրասիլնիկով եղբայրներ
  • Արամազդ
  • Մոսկվա-Կովկաս նավթային ընկերություն
  • Կասպից ընկերակցություն
  • Ռուսական նավթային ընկերություն
  • Ափշերոնյան նավթային ընկերություն,

և այլն։ Շատ շուտով «Օյլը» դարձավ աշխարհում մեծությամբ երրորդ ընկերությունը[3]։

Ընկերությունը աշխատում էր մեծագույն շահույթով։ Այսպես Միրզոյան եղբայրների կապիտալիզացիան 2,1 միլիոն ռուբլուց 1915 թ. հասավ 3,21 միլիոնի, «Կասպից ընկերակցությանը»` 1,5 միլիոնից 10 միլիոնի եւ այլն։ 1913 թ-ին «Լիանոսյան և Որդիներ» ընկերությունը իր բաժնետերերին վճարել է 18% շահույթ[3]

Մինչև 1914 թ-ը կազմակերպության կապիտալը կազմում էր շուրջ 120 միլիոն ռուբլի նավթով։ Գնելով զգալի ակցիաների քանակ Բերլինյան ֆոնդային բորսայում՝ «Օյլը» փորձ կատարեց իր կազմի մեջ առնել նաև «Բրանոբել» ընկերությունը՝ մեկ այլ նավթային հսկա, որը գործում էր Բաքվի շուկայում ու պատկանում էր Նոբել եղբայրներին։

Եվրոպական մի շարք երկրներում Լիանոսյանը նույնպես բացեց կազմակերպություններ, որոնք ծառայում էին որպես իրենց արտադրված նավթի ներկրող այդ երկրներ։ Այսպես Մեծ Բրիտանիայում բացվեց «British Lianosoff Wite Oil Company» ընկերությունը, Ֆրանսիայում՝ «La Lianosoff Français», իսկ Գերմանիայում՝ «Deutsche Lianozoff Mineralöl Import Act.Ges», որի հիմնադիր կապիտալը կազմեց 1 միլիոն գերմանական մարկ։ Նպատակին հասնելու համար Լիանոսյանը ներգրավեց եվրոպական խոշոր խաղացողների. «Օ.Ա.Ռոզենբերգ եւ ընկ.» (Փարիզ), «Լ.Դրեյֆուս եւ ընկ.» (Փարիզ), Բ.Մարգուլիեսի (Բրյուսել) բանկերը[3]։

Մրցակիցներ խմբագրել

Օյլ-ի հիմնական մրցակիցներն էին Նոբել եղբայրներ ընկերությունը ու Շել խումբը։

Շելի կազմի մեջ էին մտնում Ռոթշիլդների ընկերությունը, ինչպես նաև քիմիական արտադրության առաջատար Ս. Մ. Շիբաև և Կո. ընկերությունը։

1917 թ-ին «Օյլ» ընկերությունը սկսում է գաղտնի կերպով գնել Նոբել եղբայրներ ընկերության բաժնետոմսերը։ Նոբելները իրենց հերթին նույնն անում էին Օյլ ընկերության բաժնետոմսերի հետ։ Նոբելների հասցված հարվացին դիմակայելու նպատակով Օյլ-ը որոշում է մեծացնել իր հիմնադիր կապիտալը մինչև 75 միլիոն ռուբլի, ինչը մինչ այդ չլսված բան էր, ու հիմնականում դա նախատեսվում էր անել ֆրանսիական կապիտալի ներգրավման հաշվին։ Տպագրվում է 54 419 բաժնետոմս, որոնք գնում են ֆրանսիացի բանկային գործիչներ Լ. Բարրան, Գ. Էբշտեյնը, Ժ. Դավին, Կ. Ֆաժը և Ֆ. Վոտյեն։ Սակայն բոլշևիկյան հեղափոխությունը հասեցնում է ընկերությունների հետագա պլանները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OurBaku - Лианозов Степан Георгиевич - нефтепромышленник(չաշխատող հղում)
  2. 1 В.Зив, Иностранные капиталы в русской нефтяной промышленности, Пгр., 1916г., стр. 53.
  3. 3,0 3,1 3,2 ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ - ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ (1850-ական թթ. - 1920 թ.), Երևան 2006, ISBN 99941-961-6-2
  4. ВУГАР Н. СЕИДОВ - АРХИВЫ БАКИНСКИХ НЕФТЯНЫХ ФИРМ