Ռույիենա կամ Ռուիենա, (էստ․՝ Ruhja; գերմ.՝ Rujen), փոքր քաղաք Լատվիայում, գտնվում է պատմական Վիձեմե մարզում։ Ռույիենա քաղաքը գտնվում է Ռիգա մայրաքաղաքից 146 կմ հեռավորության վրա, իսկ էստոնիայի պետական սահմանից՝ 15 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Ռույիենա
լատիշ․՝ Rūjiena
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
ԵրկրամասՎիձեմե
ՇրջանՌույիենայի շրջան
Հիմնադրված է1920 թ.
Առաջին հիշատակումXIV դար
Այլ անվանումներէստ․՝ Ruhja; գերմ.՝ Rujen
Տվյալ կարգավիճակում1920 թվականից
Մակերես7,8 կմ²
ԲԾՄ55 մետր
Բնակչություն2950 մարդ (2016)
Խտություն434.4 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ642
Փոստային ինդեքսLV-4240[1]
Փոստային դասիչLV-4240[2]
Կոդ ATVK0961615[3]
Պաշտոնական կայքrujiena.lv
Ռույիենա (Լատվիա)##
Ռույիենա (Լատվիա)

Պատմություն խմբագրել

XIII դարում՝ Ռույիենայի շրջանում Լիվոնյան շքանշանի ներքո կառուցվել է ամրոցը։ Առաջին անգամ պատմական աղբյուրներում քաղաքը հիշատակվել է XIV դարում։ 1560 թվականին Լիվոնյան պատերազմների ժամանակ ռուսական զորքերն ավերել են քաղաքը, սակայն ավելի ուշ կրկին վերականգնվել է։ Սակայն Հյուսիսային պատերազմի ժամանակ, գրեթե 20 տարվա ընթացքում, ամրոցը կրկին ավերվել է։ Այս պատերազմի արդյունքում քաղաքը դարձել է Ռուսաստանի կայսրության մի մասը։ 1807 թվականին Գուստավ Բերգմանիսը (լատիշ․՝ Gustavs Bergmanis) տպարանում հրատարակել է քաղաքի առաջին ժողովածուն, որը կոչվում էր լատինական ժողովրդական երգերի շարան։

1920 թվականին Ռույիենան պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ։

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Արթուր Ալբերինգ՝ 1926 թվականին եղել է Լատվիայի վարչապետը
  • Ադամս Ալկսնին՝ լատվիացի գծագրիչ և նկարիչ-ռեալիստ
  • Գուստավ Բոկիս՝ խորհրդային զորահրամանատար
  • Գամիլկար ֆոն Ֆյոլկերզա՝ Լիֆլյանդայի մարզի օրենսդիր ժողովի նախագահ, Մերձբալթիկայի հողային բարեփոխումների հեղինակներից մեկը
  • Գուստավ Կլուցիս՝ նկարիչ, արվեստի գունավոր ֆոտոմոնտաժի ստեղծողներից մեկը
  • Էդվինս Բիետագս՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 1934 թվականին Եվրոպայի չեմպիոն , 1936 թվականին օլիմպիական մեդալակիր
  • Պետերիս Վայվերս՝ դիվանագետ
  • Յանիս Զարինշ՝ քանդակագործ, Լատվիայի ԽՍՀ ժողովրդական արտիստ

Տրանսպորտ խմբագրել

Ավտոճանապարհներ խմբագրել

Ռույիենա քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային Վալմիերա - Ռույիենա ավտոճանապարհը։ Ռույիենա քաղաքով անցում է Ռույիենա - Մազսալացա և Վալկա - Ռույիենա ավտոճանապարհները։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն խմբագրել

Հիմնական երթուղիներն են՝

  • Ռույիենա - Վալմիերա - Ռիգա
  • Ռույիենա - Վալկա
  • Ռույիենա - Ալոյա - Լիմբաժի

Երկաթուղային տրանսպորտ խմբագրել

Խորհրդային ժամանակներում Ռույիենա քաղաքի միջով ընթացել է Ռիգա - Պյառնու - Թալլին գնացքը։ Մինչև 2002 թվականը Ռույիենա քաղաքում գործում էր ուղևորատար գնացք։ Սակայն, ուղևորաշրջանառություն անկման պատճառով երթուղին փակվեց։ 2007 թվականին Սկուլտե — Պյառնու երկաթուղային մասնաճյուղն ամբողջությամբ կործանվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռույիենա» հոդվածին։