Ռութ Պրավեր Ջաբվալա (անգլ.՝ Ruth Prawer Jhabvala, մայիսի 7, 1927(1927-05-07)[1][2][3][…], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Վայմարյան Հանրապետություն - ապրիլի 3, 2013(2013-04-03)[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիացի և ամերիկացի գրող, կինոսցենարիստ։ Բուքերյան մրցանակի դափնեկիր և «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ լավագույն ադապտացված սցենարի համար։ Աշխարհում միակ մարդն է, որն ստացել է և՛ «Օսկար», և՛ «Բուքեր»[6]։

Ռութ Պրավեր Ջաբվալա
անգլ.՝ Ruth Prawer Jhabvala
Ծնվել էմայիսի 7, 1927(1927-05-07)[1][2][3][…]
ԾննդավայրՔյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Վայմարյան Հանրապետություն
Վախճանվել էապրիլի 3, 2013(2013-04-03)[4][1][2][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն,  ԱՄՆ և  Վայմարյան Հանրապետություն
ԿրթությունԼոնդոնի Մարիա թագուհու համալսարան
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
ԶավակներRenana Jhabvala?

Կենսագրություն խմբագրել

Ռութ Պրավերը ծնվել է 1927 թվականի մայիսի 7-ին Քյոլնում, լեհ հրեաների ընտանիքում[7]։ Հայրը եղել է փաստաբան, մայրը՝ Քյոլնի գլխավոր սինագոգի կանտորի դուստրը[8][9]։ 1939 թվականին ընտանիքը նացիզմից փախել է Մեծ Բրիտանիա։ Գերմանիայում մնացած նրանց հարազատներից շատերը զոհվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում, ավելի ուշ (1948) Ռութի հայրն ինքնասպան է եղել[10]։

1948 թվականին Ռութն ստացել է բրիտանական քաղաքացիություն։ 1951 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը[10]։ Նույն թվականին ամուսնացել է հնդիկ ճարտարապետ Սայրուս Ջաբվալայի հետ, վերցրել նրա ազգանունը և նրա հետ մեկնել Հնդկաստան, որտեղ ապրել է մինչև 1975 թվականը։ Այնուհետև բնակություն է հաստատել Նյու Յորքում, 1986 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[11]։

Ռութ Պրավեր Ջաբվաան մահացել է 2013 թվականի ապրիլի 3-ին Մանհեթենում։

Ստեղծագործություն խմբագրել

1950-ականների սկզբից սկսել է գրել արձակ, նրա առաջին վեպը հրատարակվել է 1955 թվականին։ 1960-ական թվականներից համագործակցել է կինոռեժիսոր Ջեյմս Այվորիի և պրոդյուսեր Իսմայիլ Մերչանտի ստեղծագործական տանդեմի հետ, նրանց համար գրել է ավելի քան 20 կինոսցենար, այդ թվում` իր սեփական վեպերի հիման վրա, կատարել է Հենրի Ջեյմսի և անգլալեզու այլ գրողների վեպերի ադապտացիաներ։ Նա համագործակցել է նաև այլ ռեժիսորների հետ։

Ռութ Պրավեր Ջաբվալայի վեպերի մեծամասնության հիմքում Արևմուտքի և Արևելքի հանդիպման և փոխըմբռնման խնդիրն է[12]։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր և պատմվածքներ խմբագրել

  • To Whom She Will (1955, ԱՄՆ-ում՝ Amrita)
  • The Nature of Passion (1956)
  • Esmond in India (1958)
  • The Householder (1960)
  • Get Ready for Battle (1962)
  • Like Birds, Like Fishes (1963)
  • A Backward Place (1965)
  • A Stronger Climate (1968)
  • A New Dominion (1972,ԱՄՆ-ում՝ Travelers)
  • Heat and Dust (1975, Բուքերյան մրցանակ)
  • An Experience of India (1971)
  • How I Became a Holy Mother and other stories (1976)
  • In Search of Love and Beauty (1983)
  • Out of India (1986)
  • Three Continents (1987)
  • Poet and Dancer (1993)
  • Shards of Memory (1995)
  • East Into Upper East: Plain Tales from New York and New Delhi (1998)
  • My Nine Lives (2004)

Ընտրյալ կինոսցենարներ խմբագրել

(մեծ մասը բեմադրել է Ջ. Այվորին)

  • Տան տերը (1963, ըստ սեփական վեպի)
  • Շեքսպիրի ծառաները (1965)
  • Գուրու (1969)
  • Բոմբեյական ֆիլմ (1970)
  • Արքայադստեր ինքնակենսագրությունը (1975)
  • Ռոուզլենդ (1977)
  • Եվրոպացիները (1979, Հենրի Ջեյմսի վեպի հիման վրա)
  • Ջեյն Օսթինը Մանհեթենում (1980, ըստ Ջեյն Օսթինի պարոդիական պիեսի)
  • Քառյակ (1981, ըստ Ջին Ռիսի վեպի)
  • Տոթ ու փոշին (1983, սեփական վեպի հիման վրա[13], BAFTA մրցանակ լավագույն կինոսցենարիի համար[14], Լոնդոնի կինոքննադատների ընկերության մրցանակ)
  • Բոստոնացիները (1984, ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
  • Սենյակ՝ տեսարանով (1985, Է. Մ. Ֆորսթերի վեպի հիման վրա, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար, BAFTA) անվանակարգ)
  • Մադամ Սուզացկա, (1988, ռեժիսոր՝ Ջոն Շլեզինգեր, ըստ Բեռնիս Ռուբենս վեպի)
  • Հովարդս Էնդ (1991, Է. Մ. Ֆորսթերի վեպի հիման վրա, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների անվանակարգեր)
  • Օրվա վերջում (1993, Կաձուո Իսիգուրոյի վեպի հիման վրա, առաջադրում «Օսկարի» լավագույն սցենարի համար, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների անվանակարգեր)
  • Ջեֆերսոնը Փարիզում (1995)
  • Ապրեք կյանք Պիկասոյի հետ (1996)
  • Զինվորի դուստրը երբեք լաց չի լինում (1998, ըստ Կեյլի Ջոնսի վեպի)
  • Ոսկե գավաթ (2000, ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
  • Ամուսնալուծություն(2003, ըստ Դայանա Ջոնսոնի վեպի)
  • Վերջնական կետը (2007, ըստ Պիտեր Կամերոնի վեպի)

Ճանաչում խմբագրել

  • Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Ruth Prawer Jhabvala, Screenwriter, Dies at 85|nytimes.com
  5. https://thebookerprizes.com/fiction/backlist/1975
  6. Childs, Martin (2013 թ․ ապրիլի 4). «Ruth Prawer Jhabvala: Author and screenwriter who won two Oscars and the Booker Prize». The Independent. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  7. Merchant, Ismail (2012 թ․ ապրիլի 9). Merchant-Ivory: Interviews. էջ 94. ISBN 978-1-61703-237-0. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  8. Jaggi, Maya (2005 թ․ մարտի 19). «Brave new worlds». The Guardian.
  9. «Ruth Prawer Jhabvala». The Daily Telegraph. 2013 թ․ ապրիլի 3. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  10. 10,0 10,1 «День рождения в Лондоне». ЛЕХАИМ. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Ruth Prawer Jhabvala» (անգլերեն). IMDb.com, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  12. «Passages to India» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  13. «Novelist, Oscar winner Ruth Prawer Jhabvala dies». Mint. 2013 թ․ ապրիլի 3. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  14. Raw, Laurence (2012). Merchant-Ivory: Interviews. University of Mississippi. էջեր xix–xxii. ISBN 978-1-61703-237-0.

Գրականություն խմբագրել

  • Sucher, Lawrie. The Fiction of Ruth Prawer Jhabvala: The Politics of Passion. Basingstoke: Macmillan, 1989
  • Crane, Ralph J. Ruth Prawer Jhabvala. New York: Twayne, 1992
  • Bailur, Jayanti. Ruth Prawer Jhabvala: Fiction and Film. New Delhi: Arnold Publishers, 1992.
  • Prasad K. The novels of Ruth Jhabvala: a critical study. Jaipur: Shree Niwas Publications, 2006
  • Waheed M. A. The novels of Ruth Jhabvala and Anita Desai: a study in the marital discord. New Delhi: Prestige, 2007

Արտաքին հղումներ խմբագրել