Ռուզան Ալավերդյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուզան Ռազմիկի Ալավերդյան (հունվարի 25, 1946(1946-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2017(2017-12-27)[1], Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ։ Եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության և Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամ[3]։

Ռուզան Ալավերդյան
Ծնվել էհունվարի 25, 1946(1946-01-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2017(2017-12-27)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1970)
ԱշխատավայրԵրևաննախագիծ
Ուշագրավ աշխատանքներԽնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Անանիա Շիրակացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ
 Ruzan Alaverdyan Վիքիպահեստում

Ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանի դուստրն է։

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է ԵՊԻ ճարտարապետության բաժինը։ 1970-1995 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում, 1995-2000 թվականներին Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմում եղել է փորձագետ, մասնակցել «Քաղաքաշինության մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և այլ օրինագծերի մշակմանը։ 2000-2016 թվականներին եղել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2016 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից[4] և նշանակվել քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

 
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շենքը

Ռուզան Ալավերդյանի և համահեղինակների (ճարտարապետ Լևոն Ղալումյանի հետ համահեղինակությամբ) կառուցվել են նախագծերով Երևանում կառուցվել են Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1978, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981 թվական), Հայպետհողշիննախագիծ ինստիտուտի (1976), «Հայ երկրաբանություն» թանգարանի (1986) շենքերը, 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-1990 թվականներ) և կառուցապատման (1990-1991 թվականներ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001 թվականներ) նախագծերը, Երևանի Հյուսիսային պողոտայում բազմաֆունկցիոնալ կառույցը և այլն[5]։

Ոուզան Ալավերդյանի հեղինակությամբ կամ անմիջական ղեկավարությամբ մշակվել են բազմաթիվ իրավական ակտերի և օրենքների նախագծեր, այդ թվում նաև՝ «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագիծը։ Ալավերդյանը եղել է Հայաստանի Հանրապետությունում ԵԽ Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի համակարգողը[3]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԼԿԵՄ մրցանակ (1981)
  • «Տարվա լավագույն կառույց» միջագգային ճարտարապետական ստուգատեսի դափնեկիր է (1995)
  • Անանիա Շիրակացու մեդալ (2005)[3]
  • Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2012)
  • Հայաստանի վարչապետի շնորհակալագիր (2013)[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)[6]

Մահ խմբագրել

Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 27-ին, երկարատև հիվանդությունից հետո[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=10362
  2. «Մահացել է ճարտարապետ Ռուզան Ալավերդյանը». Երկիր Մեդիա. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կյանքից հեռացել է ճարտարապետ Ռուզան Ալավերդյանը
  4. ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել