Ռուզաննա Վարդանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուզաննա Տիգրանի Վարդանյան (մայիսի 27, 1898(1898-05-27), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1957(1957-12-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։

Ռուզաննա Վարդանյան
Ծնվել էմայիսի 27, 1898(1898-05-27)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 9, 1957(1957-12-09) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Խաչատուր Եսայան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Բեմադրիչ, դերասան Վավիկ Վարդանյանի քույրը, գեղանկարիչ Խաչատուր Եսայանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Ռուզաննա Վարդանյանը ծնվել է Շամախիում, մեծացել է Դերբենտ քաղաքում։ 1915 թվականին ավարտել է տեղի ռուսական գիմնազիան և դարձել ռուսերեն լեզվի ու գրականության ուսուցչուհի[1]։ Այնուհետև երկու տարի ընտանիքով ապրել են Աստրախանում, ապա՝ Ստավրոպոլում։

Ռուզաննան տեսել է Սիրանույշի և Աբելյանի խաղը, որ մնացել է հիշողության մեջ։ Սակայն թատրոնի հանդեպ սերը նրա մեջ արթնացրել է նրա եղբայր Վավիկ (Անուշավան) Վարդանյանը։ Ստավրոպոլում նա կազմակերպում է սիրողական ներկայացումներ։ Կրտսեր եղբայրը շատ ջանք է թափում քրոջը ներկայացումների մեջ ներգրավելու համար։ Դա հաջողվում է դժվարությամբ, և Ռուզաննա Վարդանյանը դառնում է այդ ներկայացումների մասնակիցը։ Սիրողական խմբում նրա առաջին ելույթը կայացել է 1921 թ.։ Այստեղ նա խաղացել է մի շարք առաջնակարգ դերեր, ինչպես Զեյնաբի «Դավաճանություն» և Մեդեայի դերերը։ Լավ դերեր խաղալու հնարավորությունը դերասանուհու մեջ զարգացնում են բնատուր տվյալները և արթնացնում այնպիսի սեր դեպի թատրոնը, որ երբ Վավիկ Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ հայկական դրամատիկական ստուդիայում ուսանելու, նա է ղեկավարում խումբը։ Մինչև 1927 թ., վեց տարի նա լինում է թատերախմբի առաջին դերասանուհին։

1927 թ. դերասանուհին հրավիրվում է Երևանի Առաջին պետթատրոն։ Նորեկ դերասանուհու տվյալները գնահատում են Մարգարիտի դերակատարությամբ։

Դերասանուհին նաև ասմունքող է եղել։ Մահացել է 1957 թ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմի վրա Ավետիք Իսահակյանի «Բինգյոլ» բանաստեղծությունն արտասանելիս, երբ նշվել է դերասանուհի Սիրանույշի ծննդյան 100-ամյակը[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1929 Ալեքսանդր Օստրովսկի Արդյունավետ պաշտոն Պոլինա
1933 Պիեռ Բոմարշե Ֆիգարոյի ամուսնությունը Ռոզինա
1933 Մաքսիմ Գորկի Եգոր Բուլիչովը և ուրիշներ Շուրկա
1935 Ալեքսանդր Կոռնեյչուկ Պլատոն Կրեչետ Լիդա
1936 Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Սուսաննա
1939 Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Մարգարիտա
1937 Պերճ Պռոշյան Հացի խնդիր Հերիքնազ
1937 Արմեն Գուլակյան Արշալույսին Արեգա
1937 Ալեքսանդր Պուշկին Քարե հյուրը Դոննա Աննա
1938 Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր Սեր և խարդավանք Լուիզա
1940 Ուիլյամ Շեքսպիր Օթելլո Դեզդեմոնա
1942 Ուիլյամ Շեքսպիր Համլետ Օֆելյա
1946 Ալեքսանդր Օստրովսկի Անօժիտը Լարիսա
1949 Նիկոլայ Վիրտա Դատապարտվածների դավադրությունը Հաննա Լիխտա
1951 Անտոն Չեխով Բալենու այգին Ռանևսկայա
1957 Գուրգեն Բորյան Նույն հարկի տակ Արուս

Գրականություն Ռուզաննա Վարդանյանի մասին խմբագրել

  • Ժ. Հակոբյան, Ռուզաննա Վարդանյան, 1957 թ.
  • Գրական դիրքերում, 1928 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Розалия Варданян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 321