Ռուդոլֆ Մուրադյան

հայ ֆիզիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուդոլֆ Մուրադի Մուրադյան (հունիսի 19, 1936(1936-06-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թվականին, թղթակից անդամ՝ 1986 թվականից), Գիտությունների պապական ակադեմիայի անդամ (1994)[2]։

Ռուդոլֆ Մուրադի Մուրադյան
Ծնվել է1936 հունիսի 19
Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Բրազիլիա
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)ՄՀՄԻ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Բահիա նահանգի համալսարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունՊապական գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինպորտուգալերեն
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ
և Լենինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1962-1979 թվականներին աշխատել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայում, 1979-1986 թվականներին` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային հետազոտությունների բաժնի վարիչ, 1986-1996 թվականներին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1996 թվականից բնակվում է Բրազիլիայում։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների տեսությանը, տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրներին։ Զբաղվել է տարրական մասնիկների բարձրագույն համաչափությունների հարցերով։ Ելնելով տարրական մասնիկների փոխազդեցությունների հատկություններից` առաջարկել է մասշտաբային ինվարիանտության վարկածը բարձր էներգիաների ֆիզիկայում, որից, մասնավորապես, բխում է այսպես կոչված, քվարկային հաշվի բանաձևը[3]։ Մուրադյանի առաջարկած տիեզերածնության վարկածը, կապված Վիկտոր Համբարձումյանի տիեզերածնության տեսության հետ, թույլ է տալիս բացատրել տիեզերական օբյեկտների (աստղեր, գալակտիկաներ և այլն) պտույտի առաջացումը քանակական առումով՝ հիմնվելով տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնի պտտման մոմենտի և զանգվածի միջև գոյություն ունեցող կապի վրա[4][5]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ Լենինյան մրցանակ (1988)

Երկեր խմբագրել

  • Muradian, R., Solution of the "random walk" problem in the space with constant curvature, Teoreticheskaya i Matematicheskaya Fizika, 2, pp. 328–32 (1970);
  • Matveev, V., Muradian, R. and Tavkhelidze, A., Automodelity in strong interactions, Lettere al Nuovo Cimento, 5, pp. 907–12 (1972);
  • Matveev, V., Muradian, R. and Tavkhelidze, A., Automodellism in the large-angle elastic scattering and structure of hadrons, Lettere al Nuovo Cimento, 7, pp. 719–23 (1973);
  • Matveev, V., Muradian, R. and Tavkhelidze, A., Automodelity in strong interactions, Teoreticheskaya i Matematicheskaya Fizika, 15, pp. 332–8 (1973);
  • Muradian, R., On the origin of galaxies rotation in the Ambartsumian cosmogony, Astrofizika, 11, pp. 237–48 (1975);
  • Muradian, R., Cosmic numbers and rotation of the Metagalaxy, Astrofizika, 13, pp. 63–7 (1977);
  • Muradian, R., The origin of the magnetic fields and superdense cosmogony, Astrofizika, 14, pp. 439–46 (1978);
  • Muradian, R., The primeval hadron։ origin of stars, galaxies and astronomical universe, Astrophysics and Space Science, 69, pp. 325–37 (1980);
  • Muradian, R., On the discrete subgroups of the three dimensional rotation group, Teoreticheskaya i Matematicheskaya Fizika, 46, pp. 335–47 (1981);
  • Muradian, R., Nuclear forces and QCD, Izvestiya Akademii Nauk Armyanskoy SSR, Seriya Fizika, 16, pp. 252–61 (1981);
  • Muradian, R., On the rotation of astronomical Universe, Preprint, Yerevan Physics Institute, Yerevan, YePI-636(26) (1983),
  • Muradian, R., The primeaval hadron։ origin of rotation and magnetic fields in the Universe, Preprint, Yerevan Physics Institute, Yerevan, YePI-701(16) (1984);
  • Muradian, R., 'Cosmological constant and rotation of the Universe', Astrofizika, 21, pp. 396–8 (1984);
  • Muradian, R., 'The new form of the Mendeleev table', Armyanskij Khimicheskij Zhurnal, 43, pp. 478–81 (1990);
  • Muradian, R., Regge in the sky։ origin of the cosmic rotation, Preprint, ICTP, Trieste, IC/94/143 (1994);
  • Muradian, R., Flare stars and Pascal distribution, Preprint, ICTP, Trieste, IC/94/175 (1994);
  • Muradian, R. and Santana, A., Ilopf structure in Nambu-Zie n-algebras, Theoretical and Mathematical Physics, 114, pp. 67–72 (1998).

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.pas.va/en/academicians/ordinary/muradyan.html
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  3. «Քվարկից դեպի տիեզերք, երկու արդյունքներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Աստղաֆիզիկայի և տիեզերագիտության կանխատեսումներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.