Ռուդոլֆ Մինկովսկի (գերմ.՝ Rudolf Leo Bernhard Minkowski, մայիսի 28, 1895(1895-05-28)[1][2], Ստրասբուրգ[1] - հունվարի 4, 1976(1976-01-04)[1][2], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Պատոֆիզիոլոգ Օսկար Մինկովսկու որդին։

Ռուդոլֆ Մինկովսկի
Rudolf Leo Bernhard Minkowski
Ծնվել էմայիսի 28, 1895(1895-05-28)[1][2]
Ստրասբուրգ[1]
Մահացել էհունվարի 4, 1976(1976-01-04)[1][2] (80 տարեկան)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, աստղաֆիզիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Պալոմարյան աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎրոցլավի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
ՀայրՕսկար Մինկովսկի
 Rudolph Minkowski Վիքիպահեստում

1913 թվականին ընդունվել է Վրոցլավի համալսարան, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված ընդհատել է ուսումը և ծառայել գերմանական բանակում։ Պատերազմից հետո շարունակել է ուսումը Վրացլավում և Բեռլինում։ Դոկտորական աստիճան ստանալուց հետո աշխատել է Գյոթինգենում և Համբուրգում։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ մինչև 1960 թվականը աշխատել է Մաունթ-Վիլսոնի և Պալոմարյան աստղադիտարաններում, իսկ 1961-1965 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում։

Մինկովսկու հիմնական աշխատությունները նվիրված են գազային միգամածությունների, նոր և գերնոր աստղերի, ինչպես նաև պեկուլյար գալակտիկաների ուսումնասիրություններին։ Մաունթ-Վիլսոնի աստղադիտարանում կազմակերպեց երկնքի հետազոտություն, նպատակ դնելով հայտնաբերել նոր մոլորակային միգամածություններ, նախագծի արդյունքում հայտնաբերվեցին մոտ 200 նոր միգամածություններ, որոնցից է M2-9 միգամածությունը, որը հայտնի է նաև «Մինկովսկի M2-9» անվանումով։

1932 թվականին Վալտեր Բաադեի հետ համատեղ առաջարկել է գերնոր աստղերի դասակարգումը 2 դասերի։ Նույնպես Բաադեյի հետ հետազոտել է Կրաբանման միգամածությունում գտնվող ռադիոաղբյուրը և նույնականացրել է այն որպես գերնորի աստղի մնացորդ։

Պալոմարյան աստղադիտարանում գլխավորում էր 48-դյույմանոց Շմիդտի աստղադիտակով իրականացվող երկնքի հետազոտության ծրագիրը, որի արդյունքում ստեղծվեց Պալոմարյան երկնքի ատլասը, որը համարվում էր գոյություն ունեցողներից ամենաամբողջականը։ Ալբերտ Վիլսոնի հետ համատեղ 1951 թվականին հայտնաբերել է (1620) Գեոգրաֆոս աստերոիդը։

1961 թվականին պարգևատրվել է Կետրին Բրյուսի մեդալով։ Նրա պատվին է անվանվել Մինկովսկի խառնարանը Լուսնի վրա։

Ընտանիք խմբագրել

1926 թվականին ամուսնացել է Ամալիա Դևիդի (1902-1978) հետ, ունեցել է երկու երեխա՝ Եվա և Գերման[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #117578681 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. «Ռուդոլֆ Մինկովսկի։ Կրճատ կենսագրություն(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել