Ռուդոլֆ Յուլիուս Էմանուել Կլաուզիուս (գերմ.՝ Rudolf Julius Emanuel Clausius հունվարի 2, 1822(1822-01-02)[1][2][3][…], Կոշալին, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4][5][6] - օգոստոսի 24, 1888(1888-08-24)[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[7][8][6]), ծննդյան անուն՝ Ռուդոլֆ Գոտտլիբ (գերմ.՝ Rudolf Gottlieb), գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս։

Ռուդոլֆ Կլաուզիուս
գերմ.՝ Rudolf Julius Emanuel Clausius
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1822(1822-01-02)[1][2][3][…]
ԾննդավայրԿոշալին, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4][5][6]
Մահացել էօգոստոսի 24, 1888(1888-08-24)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրԲոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[7][8][6]
ԳերեզմանՀին գերեզմանատուն Բոննում
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունHU Berlin[2] և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[9] (1848) և Պատվավոր դոկտոր[2] (1882)
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, մաթեմատիկոս, ֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս
ԱշխատավայրՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[2], JMU[2], Բոննի համալսարան[2] և Ցյուրիխի համալսարան
ԱմուսինAdelheid Rimpau? և Sophie Sack?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[2], Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[2], Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Rudolf Clausius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռուդոլֆ Կլաուզիուսը համալսարանական կրթությունը ստացել է Բեռլինում։ Ջերմության մեխանիկական տեսության վերաբերյալ Կլաուզիուսի առաջին աշխատությունը լույս է տեսել 1850 թվականին։ Նույն թվականի սեպտեմբերին Կլաուզիուսը Բեռլինի Արքայական հրետանային ճարտարագիտական դպրոցից պրոֆեսորի պաշտոնի հրավեր է ստացել (անգլ.՝ the Royal Artillery and Engineering School)։ 1855 թվականից նա ղեկավարել է Շվեյցարիայի Պոլիտեխնիկական դպրոցի մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնը, ապա աշխատանքի է ընդունվել Ցյուրիխի համալսարանում։ 1867 թվականին նա ընդունել է Վյուրցբուրգի համալսարանի պրոֆեսոր լինելու հրավերը, իսկ 1869 թվականից պրոֆեսոր է Բոննում[12]։ 1865 թվականի Մայիսի 19-ին գիտական հետազոտությունների համար ընտրվել է որպես Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (մեխանիկայի բաժին) թղթակից-անդամ։

Ժառանգություն խմբագրել

 
Հատված Կլաուզիուսի հոդվածից, որում նա գիտական շրջանառության մեջ է դրել էնտրոպիայի գաղափարը: Հոդվածն ավարտվել է հայտնի արտահայտությամբ. «Երկրի էներգիան հաստատուն է: Երկրի էնտրոպիան ձգտում է առավելագույնի»

Կլաուզիուսին փառք են բերել տեսական ջերմադինամիկայի վերաբերյալ նրա աշխատանքները։ Մինչ այդ տեսական ջերմադինամիկան գտնվել է զարգացման սկզբնական փուլում։ Միայն Կլաուզիուսի և ինչպես նաև Ջոուլի, Հելմհոլցի և Ռենկինի աշխատանքների շնորհիվ՝ ջերմադինամիկան ստացել է իր վերջնական մշակումը։

1850 թվականին լույս տեսած «Ջերմության շարժիչ ուժի և օրենքների մասին, որոնք կարելի է այստեղից ստանալ ջերմության տեսության համար» աշխատության մեջ Կլաուզիուսը շտկել է Կառնոյի ջերմային շարժիչների տեսությունը, որը հեղինակի կողմից ձևակերպվել է ջերմածին տերմինով, համապատասխանեցրել է Ջոուլի ջերմության մեխանիկական համարժեքի վերաբերյալ աշխատությանը և ձևակերպել է մի պնդում, որը հետագայում նա անվանել է ջերմային աքսիոմա. «ջերմությունն ինքնին չի կարող սառը մարմնից անցնել տաք մարմնին»։

Կլաուզիուսի ջերմային աքսիոմը Ջերմադինամիկայի երկրորդ օրենքի առաջին ձևակերպումն է, որն այժմ էլ հայտնի է որպես Կլաուզիուսի ձևակերպում: Ջերմության մեխանիկական տեսության վերաբերյալ մի շարք հետագա աշխատություններում Կլաուզիուսը կատարելագործել է Ջերմադինամիկայի երկրորդ օրենքի ձևակերպումը և ապացուցել է մի քանի նոր թեորեմներ, որոնք այժմ կրում են նրա անունը[13]։

1865 թվականին ստեղծվել է «Ջերմության մաթեմատիկական տեսության կիրառելիության տարբեր ձևերի մասին» աշխատությունը, որում Կլաուզիուսը ներկայացրել է ջերմադինամիկայի համար էնտրոպիայի կարևորագույն գաղափարը[14]։

Կլաուզիուսի ձևակերպման հստակության պատճառով ջերմության մեխանիկական տեսությունը դրա զարգացման հենց սկզբում սկսել է կիրառվել նաև գիտական գիտելիքների բոլորովին այլ ոլորտից երևույթների բացատրության համար։ Այսպիսով, 1867 թվականին հաստատվել է քիմիական միացությունների գոլորշացման և քայքայման միջև առկա համանմանությունը։

Բացի վերոնշյալ ուսումնասիրություններից՝ Կլաուզիուսը հայտնի է նաև մարմինների առաձգականության, օպտիկայի և էլեկտրադինամիկայի վերաբերյալ կատարած իր ուսումնասիրություններով։ Կլաուզիուսը մեխանիզմի մեջ ներմուծել է վիրիալի կարևոր գաղափարը (1870)։

Ջերմության մեխանիկական տեսության վերաբերյալ Կլաուզիուսի աշխատանքները հոդվածների տեսքով հրապարակվել են «Poggendorffs Annalen»-ում (1848-62) և ամփոփվում դասական «Abhandlung über die Mechanische Wärmetheorie»-ի (Braunschweig, 1864-67, 2 հատոր), 1887 թվականի վերջին հրատարակության մեջ։

Կլաուզիուսը բազմաթիվ ամսագրերում հոդվածներ է տպագրել Ֆիզիկայի և մաթեմատիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ․

  • «Journal de Crelle»:
  • «Philosoph. Magaz»:
  • «Journal Matem. Liouville»:
  • «Comptes Rendus» Փարիզի գիտությունների ակադեմիա։

Առանձին հրատարակվել են․

  • «Ueber das Wesen der Wärme verglich. mit Licht und Schall» (Ցյուրիխ, 1857)։
  • «Die Potentialfunction und das Potential» (Լայպցիգ, 1859; 4 հրատ., 1885)։

Հիշատակ խմբագրել

1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի տեսանելի մասում գտնվող խառնարանն անվանվել է Ռուդոլֆ Կլաուզիուսի անունով։

Գրականություն խմբագրել

  • Гельфер Я. М.  История и методология термодинамики и статистической физики. 2-е изд. — М.: Высшая школа, 1981. — 536 с.։
  • «Клаузиус, Рудольф-Юлиус-Эммануэль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,0 4,1 4,2 http://www.clausius-tower-society.koszalin.pl/wieza_clausiusa_en.html
  5. 5,0 5,1 5,2 Клаузиус, Рудольф-Юлиус-Эммануэль (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 327.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  7. 7,0 7,1 7,2 http://www.britannica.com/EBchecked/topic/120559/Rudolf-Clausius
  8. 8,0 8,1 8,2 Клаузиус Рудольф Юлиус Эмануэль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Award winners : Copley MedalRoyal Society.
  11. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 74.
  12. Биография Рудольфа Клаузиуса Արխիվացված 2012-09-29 Wayback Machine на сайте Школы математики и статистики университета Сент-Эндрюса (անգլ.)
  13. Гельфер, 1981, էջ 159, 165, 166
  14. Гельфер, 1981, էջ 179