Ռուդոլֆ Խաչատրյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուդոլֆ Լորիսի Խաչատրյան (մարտի 4, 1937(1937-03-04)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 15, 2007(2007-08-15), Բեռլին, Գերմանիա[3]), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2002

Ռուդոլֆ Խաչատրյան
Ծնվել էմարտի 4, 1937(1937-03-04)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էօգոստոսի 15, 2007(2007-08-15) (70 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և գծանկարիչ
Պարգևներ
Բարեկամության շքանշան
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա
ԶավակներՄոկո Խաչատրյան
Ռուդոլֆ Խաչատրյան Վիքիդարանում
 Rudolf Khachatryan Վիքիպահեստում

Օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1937 թվականին, Երևանում։ 1951 թվականին մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1955 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ, այնուհետև՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1999-2001 թթ. մասնակցել է Ռուսաստանի հայերի միության ստեղծմանը։ 2002 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ։

Գործունեություն խմբագրել

Ռուդոլֆ Խաչատրյանն առաջինն է լևկասի վրա սեպիայի ու սանգինայի օգնությամբ ստեղծել գեղանկարչական գործեր՝

  • «Ինքնանկար», 1981, ԺԱԹ
  • «Վարդերով նատյուրմորտ», 1983
  • «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը», 1986
  • «Գրիգոր Նարեկացի», 1988

Աշխատել է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում։ 1971 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1959 թվականին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե մեդալի, 1970 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում «Կոմիտաս»-ի համար՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության առաջին մրցանակի։ Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ[4]։ Ռուդոլֆ Խաչատրյանի վրձնին են պատկանում Ալավերդու երկաթուղային կայարանի շենքի բարձրարժեք որմնանկարները։ Աշխատանքներից են՝

  • «Երիտասարդություն» (1965)
  • «Մայրություն» (1965)
  • «Նատյուրմորտով Մարիամիկը» (1972)
  • «Կնոջ դիմանկար» (1973)
  • «Հենրիկ Իգիթյանի դիմանկարը» (1982)

Մրցանակներ, կոչումներ և պարգևներ խմբագրել

  • Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VII փառատոնի (1959, Վիեննա) ցուցահանդեսի բրոնզե մեդալ
  • ՀԽՍՀ մշակույթի նախարարության 1-ին մրցանակ (1969)
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)
  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984)
  • Անդրկովկասյան հանրապետությունների 1-ին բիենալեի ոսկե մեդալ (1986, Թբիլիսի)
  • ՌԴ Բարեկամության շքանշան (1997)
  • Մովսես Խորենացու մեդալ (2003)
  • «Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե (2003) մեդալ

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները գտնվում են Հայաստանում և արտասահմանում՝ ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում։ Որոշ նկարներ գտնվում են Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2008 թվականին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Խաչատրյանի հետմահու ցուցահանդեսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Խաչատրյան Ռուդոլֆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 Մայիսի 26-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 20  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Խաչատրյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Խաչատրյան» հոդվածին։