Ռուդի Կարլտոն Գեյ կրտսեր (անգլ.՝ Rudy Carlton Gay, Jr., օգոստոսի 17, 1986(1986-08-17), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում, որպես թեթև հարձակվող։

Ռուդի Գեյ
Rudy Gay

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 8
Ի ծնե տրված անունը Ռուդի Կարլտոն Գեյ կրտսեր
Rudy Carlton Gay, Jr.
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Արևելյան տեխնիկական ավագ դպրոց (Էսսեքս, Մերիլենդ)
«Արչբիշոպ Սպոլդինգ» ավագ դպրոց (Սևեռն, Մերիլենդ)
համալսարան Կոնեկտիկուտի համալսարան (2004–2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 8-րդ
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2006-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏորոնտո Ռեպտորս (2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2013–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (2017–2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2021-այժմ)
Մրցանակներ

  • NBA All-Rookie առաջին թիմ (2007)
  • 2× NBA ծագող աստղ (2007–2008)
  • Մեծ արևելքի տարվա մարզիկ (2005)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2006)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Ոսկի - Թուրքիա 2010

Դպրոցական կարիերան Գեյն անցկացրել է Էսսեքսում գտնվող Արևելյան տեխնիկական ավագ դպրոցոում, սակայն մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է «Արչբիշոպ Սպոլդինգ» կոչվող ավագ դպրոց (Սևեռն քաղաք)։ Դպրոցն ավարտելուց հետո Գեյը սկսում է հանդես գալ Կոնեկտիկուտի համալսարանի բասկետբոլային թիմում[1]։ Համալսարանային կարիերան ավարտելուց հետո Գեյը մուտք է գործում 2006 թվականի NBA դրաֆթ[2], ընտրվելով 8-րդը «Հյուստոն Ռոքեթսի» կողմից։ «Ռոքեթսի» ղեկավարությունը ավելի ուշ փոխանակում է Գեյին և Ստրոմայլ Սվիֆթին՝ «Մեմֆիս Գրիզլիսի» Շեյն Բատիեի դիմաց։

Եղել է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ ՖԻԲԱ2010 թվականի աշխարհի առաջնությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռուդի Գեյի վիճակագրությունը Կոնեկտիկուտի կազմում»
  2. «Գեյը հեռանում է «Յուքոնից» և մուտք է գործելու NBA դարֆթ». «ESPN.com». 2006 թ․ ապրիլի 17. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել