Ռուբի Սփարքս (անգլ.՝ Ruby Sparks), 2012 թվականին նկարահանված ռոմանտիկ կատակերգական դրամա։ Նկարահանվել է ամերիկացի ռեժիսորներ Ջոնաթան Դեյթոնի և Վալերի Ֆարիսի կողմից, սցենարը գրվել է Զոի Կազանի կողմից։ Գլխավոր դերում է Փոլ Դանոն` որպես մտախոհ գրող, որի հորինած կերպարը` Ռուբի Սփարքսը, որի դերակատարն է Զոի Կազանը, հայտնվում է իրական կյանքում։

Ռուբի Սփարքս
անգլ.՝ Ruby Sparks
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2][3] և մոգական ռեալիզմ[4]
Թվական2012 և նոյեմբերի 29, 2012[5]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորJonathan Dayton?[6] և Valerie Faris?[6]
ՊրոդյուսերԱլբերտ Բերգեր
Սցենարի հեղինակԶոի Կազան
ԴերակատարներՓոլ Դանո[7][8][3][…], Զոի Կազան[8][3][9][…], Անտոնիո Բանդերաս[3][9], Անեթ Բենինգ[3][9][10], Քրիստ Մեսինա[9][10], Դեբորա Էն Ուոլ[9], Սթիվ Քուգան[9], Էլիոթ Գուլդ[9], Ալիա Շովքեթ[9], Ուոլես Լենգհեմ[9], Աասիֆ Մանդվի[9] և Թոնի Թրաքս[9]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունDeVotchKa
ՄոնտաժՓամելա Մարտին
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Քալվին Վեյր-Ֆիլդսը (Փոլ Դանոն) երիտասարդ գրող է, ով փորձում է վերականգնել իր առաջին վեպի հաջողությունը, բայց չի կարողանում իրագործել իր գաղափարներից և ոչ մեկը։ Իր ամոթխածությամբ և գաղափարական տեսակետներով, թե ինչ է նշանակում սիրահարվել, Քալվինը նաև պայքարում է հարաբերություններ ստեղծելու համար` զգալով, որ շատ կանայք են հետաքրքրված իր աստվածացված և կանխամտածված կերպարով։ Իր թերապևտը՝ բժիշկ Ռոզենթալը (Էլիթ Գոլդ) նրան մի հանձնարարություն է տալիս. գրել մեկ էջ մի մարդու մասին, ով սիրում է իր ավելի քան անտարբեր շանը՝ Սքոթիին։ Քալվինը մի երազ է տեսնում, որում հանդիպում է գրավիչ մի կնոջ, ով նկարում է Սքոթիին ու ասում, որ շատ է հավանում։ Քալվինն արթնանում է ու երազից ոգեշնչված գրում աղջկա մասին։ Թերապիայի ժամանակ նա խոստովանում է, որ սիրահարված է այն կերպարին, որի մասին գրում է, և պատմում է թերապևտին Ռուբի Սփարքսի մասին ամեն ինչ։ Քալվինի եղբայրը՝ Հարրին (Քրիս Մեսինա) և եղբոր կինը՝ Սյուզին (Թոնի Թրաքս) գալիս են իր տուն՝ կանացի հագուստեղենի մասին մի քանի հոդվածներ գտնելու։ Նույն գիշերը, մինչ գրամեքենային ընկած կքներ, Քալվինը մի հատված է գրում, որտեղ Ռուբին ընդունում է, որ սիրահարվում է Քալվինին, թեև ինքը այն տղաներից չէ, ում սովորաբար սիրահարվում է։ Հաջորդ օրը Քալվինը ապշած էր՝ գտնելով Ռուբիին իր խոհանոցում՝ որպես իրական ապրող էակ։ Կարծելով, թե խելագարվում է, նա կանչում է Հարրիին, ով չի հավատում նրան ու խորհուրդ է տալիս մեկ ուրիշին գտնել իր անմտությունները լսելու համար։ Ռուբին շփոթված է Քալվինի պահվածքից և պնդում է միասին գնալ, սակայն Քալվինը մենակ է գնում առևտրի և հանդիպում է Մաբելին, որ իր գրքերի երիտասարդ երկրպագու է և Քալվինին նախկինում տվել էր իր հեռախոսահամարը։ Ռուբին բացահայտում է նրանց և կարծում, թե խաբված է։ Հաջորդ տեսարանում Քալվինը պարզում է, որ ուրիշները ևս տեսնում են նրան՝ ապացուցելով, որ նա իրական մարդ է, ոչ թե երևակայության արդյունք։ Քալվինը բացատրում է, որ շատ ճնշված է իրեն զգում, և նրանք հաշտվում են։

Դերերում խմբագրել

  • Փոլ Դանոն, որպես Քալվին Վեյր-Ֆիլդս, երիտասարդ գրող է, որը պայքարում է ինքն իր դեմ, քանի որ չի գրել ոչ մի ամբողջական գիրք սկսած տասնինը տարեկանում իր առաջին գրքի հրատարակությունից։
  • Զոի Կազանը, որպես Ռուբի Թիֆֆանի Սփարքս, մի կին է, ով ի սկզբանե երազանք է ու ոգեշնչում է Քալվինին գրել իր մասին մինչ մի օր վերջ ի վերջո նա հայտնվում է նրա իրական կյանքում։

Արտադրություն խմբագրել

Սցենար խմբագրել

Ռուբի Սփարքս ֆիլմը գրվել է Զոի Կազանի կողմից, որը խաղում է համանուն կերպարի դերը։ Կազանը սկզբնապես ոգեշնչված մի անտեսված մանեկենից և Պիգմալյոնի միֆից` արագ գրեց սցենարի քսան էջերը, այնուհետև վեց ամսով մի կողմ դրեց այն։ Նա շարունակեց գրելը, երբ արդեն պարզ էր գլխավոր հասկացությունը` սիրո գաղափարի և դրա իրական լինելու համեմատությունը։

Ծանոթագրություններ խմբագրել