Ռուբի Դի (անգլ.՝ Ruby Dee, հոկտեմբերի 27, 1922(1922-10-27)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - հունիսի 11, 2014(2014-06-11)[1][4][2][…], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, բանաստեղծ, սցենարիստ, լրագրող և ակտիվիստ։ Առավել հայտնի է «Չամիչն արևի տակ» (1961) և «Գանգստեր» (2007) ֆիլմերում խաղացած դերերով։ «Գանգստեր» ֆիլմում խաղացած դերի համար երկրորդական պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ «Գրեմմի», «Էմմի» «Օբի», «Դրամա Դեսկ» մրցանակների և ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի, ինչպես նաև Արվեստի բնագավառի ԱՄՆ ազգային մեդալի մրցանակակիր։ Ներկայացվել է Supersisters կոլեկցիոն քարտերի վրա։

Ռուբի Դի
Ծնվել էհոկտեմբերի 27, 1922(1922-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհունիսի 11, 2014(2014-06-11)[1][4][2][…] (91 տարեկան)
Մահվան վայրՆյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀանթեր քոլեջ և Հանթեր քոլեջի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունլրագրող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և բանաստեղծուհի
Ամուսին(ներ)Օսի Դևիս
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ռուբի էն Ուոլեսը (անգլ.՝ Ruby Ann Wallace) ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 27-ին[9] Քլիվլենդում՝ Մարշալ Էդվարդ Նաթանիել Ուոլեսի և նրա կնոջ՝ Գլեդիս Հայթաուերի ընտանիքում։ Երբ նրա մայրը լքել է ընտանիքը, հայրն ամուսնացել է ուսուցչուհի Էմմա Ամելիա Բենսոնի հետ, և Ռուբիի մանկությունն անցել է Նյու Յորքի Հարլեմ թաղամասում[10]։ Այնտեղ նա ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա սովորել քոլեջում։ 1941-1945 թվականներին Ռուբի Դին ամուսնացել է երգիչ Ֆրենկի Դի Բրաունի հետ, ում ազգանունը հետագայում սկսել է օգտագործել բեմում, իսկ 1948 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ դերասան Օսսի Դևիսի հետ։

 
Ռուբի Դին 1972 թվականին

Նրա բրոդվեյան դեբյուտը կայացել է 1943 թվականի ամենավերջում «Խաղաղ օվկիանոսի հարավը» հայտնի մյուզիքլում։ Հաջորդող տարիներին նա ևս մի քանի անգամ հայտնվել է Բրոդվեյում, ինչպես նաև դեբյուտ է ունեցել կինոյում, բայց առաջին հաջողությանն է հասել 1950 թվականին, երբ «Ջեքի Ռոբինսոնի պատմությունը» ֆիլմում խաղացել է Ռեյ Ռոբինսի դերը։ Հետագայում Ռուբի Դին չի թողել թատրոնը և իր ամբողջ կարիերայի ընթացքում ակտիվորեն դերեր է խաղացել ինչպես բեմում, այնպես էլ կիոնոյում։

Էկրաններին հաճախ է հայտնվել Սիդնի Պուատյեի հետ, այդ թվում «Քաղաքի ծայրին» (1956), «Չամիչն արևի տակ» (1961) և «Բաքն ու Քարոզիչը» (1972) կինոնկարներում։ 1960-ական թվականներին Ռուբի Դին ունեցել է լուրջ դերեր քաղաքական ֆիլմերում, օրինակ՝ «Անցած օրեր» (1963) և «Միջադեպ» (1967) ֆիլմերում։

Հեռուստատեսությունում Ռուբի Դին հայտնվել է «Փեյթոն-Փլեյս», «Ոսկե աղջիկներ», «Հրեշտակի հպումը» և շատ այլ հեռուստասերիալներում։ Ինը անգամ առաջադրվել և միայն մեկ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի 1991 թվականի «Զարդարանքների օրը» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար[11]։

Աչքի ընկնող դերեր է ունեցել «Մարդ-կատուներ» (1982), «Մլակային տենդ» (1991), «Ոստիկան ու կես» (1993), «Հակամարտություն» (1994) և «Արդար դատ» (1995) ֆիլմերում։

2005 թվականին մահացել է Ռուբիի ամուսինը՝ Օսսի Դևիսը, ում հետ նա ամուսնացած է եղել 57 տարի։ Նրանց երեք երեխաներից մեկը՝ Գայ Դևիսը, դարձել է երաժիշտ։ Ռուբին ամուսնու հետ միասին եղել է հասարակական ակտիվիստ և տարբեր կազմակերպությունների անդամ, այդ թվում Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի անդամ։ Նրանք եղել են Մարտին Լյութեր Քինգի և Մալկոլմա Իկսի ընկերները։ Ավելի քան 30 տարի Ռուբին պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ և արդյունքում կարողացել հաղթահարել հիվանդությունը։

2007 թվականին Ռուբի Դին «With Ossie And Ruby: In This Life Together» ալբոմի համար, որը նվիրված է Օսսի Դևիսի հետ համատեղ կյանքին, արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Նույն տարում նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Գանգստեր» ֆիլմում խաղացած Լուկասի մոր դերի համար։ Ռուբի Դին 83 տարեկանում Գլորիա Ստյուարտից հետո դարձել է երկրորդը ըստ տարիքի, ով առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակի։

Ռուբի Դին մահացել է Նյու Յորք նահանգի Նյու-Ռոշել քաղաքի իր տանը հունիսի 11-ին 91 տարեկան հասակում[12]։

Ձեռքբերումներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1991 – «Էմմի» մրցանակ՝ երկրորդականական պլանի կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում
  • 2008 – ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ երկրորդականական պլանի կանացի լավագույն դերակատարման համար, «Գանգստեր» ֆիլմի համար

Անվանակարգեր խմբագրել

  • 1964 – «Էմմի» մրցանակ՝ կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում, «Բուժքույրեր» հեռուստասերիալի համար
  • 1979 – «Էմմի» մրցանակ՝ երկրորդականական պլանի կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում, «Արմատներ. Հաջորդ սերունդները» մինի սերիալի համար
  • 1988 – «Էմմի» մրցանակ՝ երկրորդական պլանի կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում, «Լինքոլն» մինի սերիալի համար
  • 1990 – «Էմմի» մրցանակ՝ լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում, «Չայնա Բիչ» հեռուստասերիալի համար
  • 1993 – «Էմմի» մրցանակ՝ լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում, «Երեկոյան ստվեր» հեռուստասերիալի համար
  • 1995 – Ցերեկային «Էմմի» մրցանակ՝ լավագույն հնչյունավորում անիմացիոն ծրագրում, Whitewash կարճամետրաժ մուլտֆիլմի համար
  • 2001 – Ցերեկային «Էմմի» մրցանակ՝ լավագույն հնչյունավորում անիմացիոն ծրագրում, «Փոքրիկ Բիլլ» բազմասերիանոց մուլտֆիլմի համար
  • 2003 – «Էմմի» մրցանակ՝ լավագույն հնչյունավորում անիմացիոն ծրագրում, «Փոքրիկ Բիլլ» բազմասերիանոց մուլտֆիլմի համար
  • 2008 – «Օսկար» մրցանակ՝ երկրորդական պլանի կանացի լավագույն դերակատարման համար, «Գանգստեր» ֆիլմի համար
  • 2010 – ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ կանացի լավագույն դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում, «Ամերիկա» հեռուստաֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  6. http://news.harvard.edu/gazette/story/2007/04/ruby-dee-to-receive-harvard-foundation-humanitarian-award/
  7. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  8. https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
  9. Ruby Dee marks 90th birthday with new documentary about her illustrious life with late husband Ossie Davis - NY Daily News
  10. Davis, Ossie; Dee, Ruby Ruby Is Born at Seven // With Ossie and Ruby: In This Life Together. — William Morrow, 1998. — ISBN 0688175821
  11. «Ruby Dee Awards». The Internet Movie Database. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  12. Ruby Dee dead at 91: Legendary stage and screen actress — and Civil Rights leader — frequently costarred with husband Ossie Davis - NY Daily News

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբի Դի» հոդվածին։