Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշ

Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշը (ՌԹՀ, RTS), որը հայտնի է նաև որպես լայն բթամատների համախտանիշ կամ պարզապես Ռուբինշտեյնի համախտանիշ[1], բնութագրվում է ցածրահասակությամբ, ուսուցման չափավորից ծանր դժվարություններով, բնորոշ դիմագծերով և ձեռքերի ու ոտքերի լայն բթամատներով[2]։ Հիվանդների մոտ լինում է բարորակ և չարորակ ուռուցքների, լեյկեմիայի և լիմֆոմայի զարգացման բարձր վտանգ։ Համախտանիշը երբեմն ժառանգվում է որպես աուտոսոմ-դոմինանտ հատկանիշ և հազվագյուտ է հանդիպում։ Հաճախ այն ի հայտ է գալիս որպես de novo (չժառանգված) դեպք։

Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշ
Ռուբինշտեյնի համախտանիշով երեխա
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԳենետիկա
ՀՄԴ-9759.89
ՀՄԴ-10Q87.2
Անվանվել էHooshang Taybi? և Jack Rubinstein?
 Rubinstein-Taybi syndrome Վիքիպահեստում

Հաճախականութունը կազմում է մոտավորապես 1 նորածին 100.000-125.000 կենդանածին ծնունդներից[3]։

Գենետիկա խմբագրել

 
Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշը կարող է ժառանգվել աուտոսոմ-դոմինանտ եղանակով:

ՌԹՀ-ն միկրոդելեցիոն համախտանիշ է, որը ներառում է 16p13.3 քրոմոսոմային հատվածը և բնութագրվում CREBBP կամ EP300 գենների մուտացիաներով[4][5]։ Վերջինս կոդավորում է մի սպիտակուցի (CREB-կապող սպիտակուց) սինթեզ, որն օգնում է վերահսկել ավելի քան 400 գեների ակտիվությունը։ Այն կարևոր դեր է խաղում բջիջների աճի ու բաժանման գործում և անհրաժեշտ է պտղի նորմալ զարգացման համար։ Եթե մուտացիայի կամ դելեցիայի է ենթարկված (բացակայում է) CREBBP գենի մի պատճենը, ապա բջիջներն արտադրում են CREB-կապող սպիտակուցի նորմալ քանակի միայն կեսը։ Դա էլ իր հերթին խանգարում է ծննդից առաջ և հետո նորմալ զարգացումը՝ հանգեցնելով ՌԹՀ-ին բնորոշ նշանների և ախտանիշների։ ՌԹՀ-ի փոքր տոկոս դեպքերում պատասխանատու են լինում EP300 գենի մուտացիաները[6], որոնք հանգեցնում են յուրաքանչյուր բջջում այդ գենի մեկ պատճենի կորստի, ինչն էլ կրկնակի նվազեցնում է սինթեզվող р300 սպիտակուցի քանակը։ Որոշ մուտացիաներ հանգեցնում են р300 սպիտակուցի շատ կարճ, ոչ ֆունկցիոնալ տարբերակի արտադրության, իսկ որոշներն էլ ընդհանրապես կանխում են սպիտակուցի սինթեզը գենի մի պատճենի կողմից։ Թեև գիտնականները չգիտեն, թե ինչպես է р300 սպիտակուցի քանակի կրճատումը հանգեցնում ՌԹՀ-ի բնորոշ հատկանիշների զարգացմանը, սակայն պարզ է, որ EP300 գենի մեկ պատճենի կորուստը խախտում է նորմալ զարգացումը։

ՌԹՀ-ի դեպքերի մեծ մասը սպորադիկ են և ցայսօր քույր-եղբայրների մոտ միայն մի քանի դեպք է նկարագրվել[7]։ Ուղղահայաց ժառանգումը (ծնողից երեխային) շատ հազվագյուտ է[8]։ Թեև ընտանիքում ՌԹՀ-ի կրկնակի հայտնվելու վտանգը ընդհանուր առմամբ ցածր է, այնուամենայնիվ ՌԹՀ-ի պրենատալ ախտորոշման համար պետք է ապահովել պատշաճ գենետիկական խորհրդատվություն։ Օրինակ, ՌԹՀ-ով տղայի կլինիկորեն ինտակտ հոր[7] և ՌԹՀ-ով երեք քույրերի թույլ ախտահարված հոր[8] մոտ գենետիկական քննությունը հայտնաբերել է սոմատիկ մոզաիցիզմ։ Բացի այդ, ՌԹՀ-ի 2 դեպքերում առաջ է քաշվել սաղմնային մոզաիցիզմի վարկած[7][9]։ Բոլոր այս հաղորդագրությունների հիման վրա հաշվարկվել է, որ ՌԹՀ-ի կրկնվելու հավանականությունը կազմում մոտավորապես 0.5-1%[3]:

Ընթացք խմբագրել

 
ՌԹՀ-ով եգիպտոսցի երեխա. A. Դեմքի առանձնահատկությունները, B, C. ձախ ձեռքի և ոտքերի լայն բթամատները, D. ձեռքերի ռենտգեն-պատկերը՝ կարճ լայն բթամատներով[10]։
 
ՌԹՀ-ով երեխաների դեմքի բնորոշ հատկանիշները տարբեր մուտացիաների դեպքում: a. Առանց CREBBP գենի մուտացիաների, b. CREBBP գենում 3715_3716delAA, c. CREBBP գենում 4627G>T:

1957 թվականին հույն գիտնականներ Միխայիլը, Մացուկասը և Թեոդորուն նկարագրում են մեկ դեպք[11]։ 1963 թվականին Ջեք Հերբերթ Ռուբինշտեյնը (1925-2006) և Հուշանգ Թեյբին (1919–2006) նկարագրել են դեպքերի ավելի մեծ շարք[12]։ ՌԹՀ-ի դեպքում ցանկացած օրգան կարող է ախտահարվել, քանի որ վերոնշյալ անբավարար սինթեզվող սպիտակուցները կարևոր են բոլոր հյուսվածքների համար։ Համախտանիշը կարող է ներառել հետևյալ ախտանշանները (և ոչ միայն).

  • Դեմք. Անսովոր դեմք, որը ներգրավում է աչքերը, քիթը և քիմքը։ Լինում է ցածր ճակատային մազագիծ, կամարաձև/հաստ ունքեր, ակնաճեղքերի նեղացում և իջեցում դեպի կողքերը, ցցված կտցանման քիթ, դիսպլաստիկ և ցածրադիր ականջներ, կամարաձև քիմք, թեթև միկրոգնաթիա, ատամնային անոմալիաներ (սխալ կծվածք, ատամների կուտակումներ) և ատիպիկ ժպիտ («ծամածռված») գրեթե լիովին փակված աչքերով։
  • Մարմին. Ցածր հասակ, թեթև քաշ հետծննդյան շրջանում, գիրության հակում դեռահաս տարիքում, փոքր գլուխ (միկրոցեֆալիա)[13]։
  • Մատներ. Ձեռքերի և ոտքերի լայն բթամատներ; ձեռքերի ճկույթների կլինոդակտիլիա, երբեմն նաև բթամատների զատում և պոլիդակտիլիա[14]։
  • Կմախք. Ոսկրերի դանդաղ աճ, ողների (հատկապես պարանոցային) անոմալիաներ, կապանային թուլություն, ազդրոսկրի գլխիկի ծանր ու ձգձգվող ասեպտիկ բորբոքում, Պերտեսի հիվանդությանը նման անոմալիաներ (3%) և այլն։
  • Նյարդային համակարգ. Մտավոր թերզարգացում, բրտամարմնի դիսգենեզիա (17%)[15], Քիարիի I տիպի մալֆորմացիա սիրինգոմիելիայով կամ առանց դրա[16], հիդրոցեֆալիա[17], ողնուղեղի կարճ ծայրային թել[18] և այլն։ 2009 թվականի մի հետազոտություն ցույց է տվել, որ ՌԹՀ-ով երեխաներն ավելի հակված են գիրության և ուշադրության կարճ կենտրոնացման, շարժողական ստերեոտիպիաների և վատ կոօրդինացիայի, ու ենթադրվել է, որ հայտնաբերված CREBBP գենը խանգարում է շարժողական հմտությունների ուսուցման գործընթացը[19]։ Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել կապ երկարաժամկետ հիշողության դեֆիցիտի հետ[20][21]։
  • Ամորձիներ. Կրիպտորխիզմ (տղաների մոտ)

Անզգայացումը (նարկոզ) կարող է վտանգավոր լինել այս հիվանդների համար։ Ըստ բժշկական գրականության, որոշ դեպքերում, Ռուբինշտեյնի-Թեյբիի համախտանիշով անձինք կարող են ունենալ բարդություններ (օրինակ, շնչառական անբավարարություն և/կամ անկանոն սրտխփոց [սրտային առիթմիա])՝ կապված որոշակի միոռելաքսանտների (սուկցինիլխոլին) և նարկոզի որոշակի տեսակների հետ[22]։ Ենթադրվում է, որ երեխաները կարող են ունենալ սրտի ֆիզիկական և հաղորդչական տարբեր խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել կարդիոտոնիկ դեղորայքի անսպասելի արդյունքների[23]։ Նարկոզի անցկացման խոչընդոտներից է նաև դեմքի և շնչուղիների կառուցվածքը, ինչը դժվարացնում է օդուղիների անցանելիության ապահովումը նարկոզի ընդհանուր անզգայացման ժամանակ[24]։

Դեռահասության տարիքում կարող են ի հայտ գալ վարքային տարբեր շեղումներ, ինչպիսիք են անհանգստությունը, տրամադրության անկայունությունը և ագրեսիվ պահվածքը[25]։

ՌԹՀ-ով անհատների մինչև 90%-ը ապրում են մինչև չափահաս տարիքը[26]։ Այդ տարիքում նույնպես լինում են բազմաթիվ բուժական խնդիրներ, հատկապես գիրություն կամ ճարպակալում։

Ախտորոշում խմբագրել

Ներկայումս ՌԹՀ-ի ախտորոշման հստակ չափորոշիչներ չկան, թեև այն առաջին հերթին բնութագրվում է հետծննդյան հասակ-քաշ աճի անբավարարությամբ, մտավոր թերզարգացմամբ, միկրոցեֆալիայով, դիզմորֆիկ դիմագծերով և լայն բթամատներով[3]։

ՌԹՀ-ի կասկածով երեխան պետք է զննվի դիզմորֆոլոգիայի գիտակ մանկական ժառանգաբանի կողմից։ Առկա են ՌԹՀ-ի գենետիկական անալիզի մի շարք մոլեկուլային եղանակներ։ Չնայած կարիոտիպի քննության արդյունքը սովորաբար նորմալ է լինում, այնուամենայնիվ այն կարող է հայտնաբերել հազվագյուտ սիտոգենետիկորեն տեսանելի շեղումներ (տրանսլոկացիաներ, ինվերսիաներ կամ դելեցիաներ)[3]։ FISH-ը կարող է միկրոդելեցիաներ հայտնաբերել 5-10% հավանականությամբ[27]։ Մոլեկուլային անալիզը կարող է հայտնաբերել CREBBP (50-70%)[27] և EP300 (5-8%)[6], գեների մուտացիաներ։

Վարում խմբագրել

Նորարարական գենետիկ և էպիգենետիկ թերապիաները կարող են խոստումնալից լինել ՌԹՀ-ի բուժման համար[28]։ Սակայն խիստ հրատապ է բարելավել և անհատականացնել ՌԹՀ-ով հիվանդի հսկողության ծրագիրը (Աղյուսակ 1)[3]։

Աղյուսակ 1. ՌԹՀ-ի վարման ուղեցույց

Զննում Նորածին 1/2 տ. 1 տ. 1.5 տ. 2 տ. 2.5 տ. >3 տ. (տարին 1 անգամ) Դեռահաս
Լսողություն X X X X X X X X
Տեսողություն X X X X X X
Օրթոպեդիկ X X X X X X X X
Նյարդահոգեբուժական  X X
Գենետիկական X X
Սրտաբանական* X X
Երիկամների ՈւՁՀ* X X
Ուղեղի և երկարավուն ուղեղի ՄՌՏ* X X
Էնդոկրինոլոգիական* X X X
Մաշկաբանական* X
Ատամնաշար X X X X X X
Արյան ճնշում X X

* Հսկողություն՝ անհրաժեշտության դեպքում:

Գրականություն խմբագրել

  1. Մենդելյան ժառանգում (OMIM) Rubinstein–Taybi syndrome -180849
  2. Petrij, F; Dauwerse, HG; Blough, RI; Giles, RH; van der Smagt, JJ; Wallerstein, R; Maaswinkel-Mooy, PD; van Karnebeek, CD; van Ommen, GJ; van Haeringen, A; Rubinstein, JH; Saal, HM; Hennekam, RC; Peters, DJ; Breuning, MH (March 2000). «Diagnostic analysis of the Rubinstein-Taybi syndrome: five cosmids should be used for microdeletion detection and low number of protein truncating mutations». Journal of Medical Genetics. 37 (3): 168–76. doi:10.1136/jmg.37.3.168. PMC 1734540. PMID 10699051.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Milani, Donatella; Manzoni, Francesca Maria Paola; Pezzani, Lidia; Ajmone, Paola; Gervasini, Cristina; Menni, Francesca; Esposito, Susanna (2015 թ․ հունվարի 20). «Rubinstein-Taybi syndrome: clinical features, genetic basis, diagnosis, and management». Italian Journal of Pediatrics. 41. doi:10.1186/s13052-015-0110-1. ISSN 1824-7288. PMC 4308897. PMID 25599811.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Wójcik, C; Volz, K; Ranola, M; Kitch, K; Karim, T; O'Neil, J; Smith, J; Torres-Martinez, W (February 2010). «Rubinstein-Taybi syndrome associated with Chiari type I malformation caused by a large 16p13.3 microdeletion: a contiguous gene syndrome?». American Journal of Medical Genetics Part A. 152A (2): 479–83. doi:10.1002/ajmg.a.33303. PMID 20101707.
  5. «Rubinstein–Taybi syndrome caused by mutations in the transcriptional co-activator CBP». Nature. 376 (6538): 348–51. July 1995. Bibcode:1995Natur.376..348P. doi:10.1038/376348a0. PMID 7630403.
  6. 6,0 6,1 Negri, G.; Milani, D.; Colapietro, P.; Forzano, F.; Della Monica, M.; Rusconi, D.; Consonni, L.; Caffi, L. G.; Finelli, P. (February 2015). «Clinical and molecular characterization of Rubinstein-Taybi syndrome patients carrying distinct novel mutations of the EP300 gene». Clinical Genetics. 87 (2): 148–154. doi:10.1111/cge.12348. ISSN 1399-0004. PMID 24476420.
  7. 7,0 7,1 7,2 Chiang, Pei-Wen; Lee, Ni-Chung; Chien, Nancy; Hwu, Wuh-Liang; Spector, Elaine; Tsai, Anne Chun-Hui (July 2009). «Somatic and germ-line mosaicism in Rubinstein-Taybi syndrome». American Journal of Medical Genetics. Part A. 149A (7): 1463–1467. doi:10.1002/ajmg.a.32948. ISSN 1552-4833. PMID 19533794.
  8. 8,0 8,1 Bartsch, Oliver; Kress, Wolfram; Kempf, Olga; Lechno, Stanislav; Haaf, Thomas; Zechner, Ulrich (September 2010). «Inheritance and variable expression in Rubinstein-Taybi syndrome». American Journal of Medical Genetics. Part A. 152A (9): 2254–2261. doi:10.1002/ajmg.a.33598. ISSN 1552-4833. PMID 20684013.
  9. Tajir, Mariam; Fergelot, Patricia; Lancelot, Guenaelle; Elalaoui, Siham Chafai; Arveiler, Benoit; Lacombe, Didier; Sefiani, Abdelaziz (2013 թ․ ապրիլի 15). «Germline mosaicism in Rubinstein-Taybi syndrome». Gene. 518 (2): 476–478. doi:10.1016/j.gene.2012.12.105. ISSN 1879-0038. PMID 23352794.
  10. Bentivegna, Angela; Milani, Donatella; Gervasini, Cristina; Castronovo, Paola; Mottadelli, Federica; Manzini, Stefano; Colapietro, Patrizia; Giordano, Lucio; Atzeri, Francesca (2006). «Rubinstein-Taybi Syndrome: spectrum of CREBBP mutations in Italian patients». BMC Medical Genetics. 7: 77. doi:10.1186/1471-2350-7-77. ISSN 1471-2350. PMC 1626071. PMID 17052327.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  11. Michail J, Matsoukas J, Theodorou S (1957). «Pouce bot arqué en forte abduction-extension et autres symptômes concomitants» [Arched, clubbed thumb in strong abduction-extension & other concomitant symptoms]. Revue De Chirurgie Orthopédique Et Réparatrice De L'appareil Moteur (French). 43 (2): 142–6. PMID 13466652.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Rubinstein JH, Taybi H (June 1963). «Broad thumbs and toes and facial abnormalities. A possible mental retardation syndrome». Am. J. Dis. Child. 105: 588–608. doi:10.1001/archpedi.1963.02080040590010. PMID 13983033.
  13. Beets, Lex; Rodríguez-Fonseca, Cristina; Hennekam, Raoul C. (September 2014). «Growth charts for individuals with Rubinstein-Taybi syndrome». American Journal of Medical Genetics. Part A. 164A (9): 2300–2309. doi:10.1002/ajmg.a.36654. ISSN 1552-4833. PMID 24989455.
  14. Hennekam RC (Sep 2006). «Rubinstein-Taybi syndrome». Eur J Hum Genet. 14 (9): 981–985. doi:10.1038/sj.ejhg.5201594. PMID 16868563.
  15. Wójcik, Cezary; Volz, Kim; Ranola, Maria; Kitch, Karla; Karim, Tariza; O'Neil, Joseph; Smith, Jodi; Torres-Martinez, Wilfredo (February 2010). «Rubinstein-Taybi syndrome associated with Chiari type I malformation caused by a large 16p13.3 microdeletion: a contiguous gene syndrome?». American Journal of Medical Genetics. Part A. 152A (2): 479–483. doi:10.1002/ajmg.a.33303. ISSN 1552-4833. PMID 20101707.
  16. Parsley, Lea; Bellus, Gary; Handler, Michael; Tsai, Anne Chun-Hui (November 2011). «Identical twin sisters with Rubinstein-Taybi syndrome associated with Chiari malformations and syrinx». American Journal of Medical Genetics. Part A. 155A (11): 2766–2770. doi:10.1002/ajmg.a.34227. ISSN 1552-4833. PMID 21932317.
  17. Agarwal, Ramesh; Aggarwal, Rajiv; Kabra, Madhulika; Deorari, Ashok K. (July 2002). «Dandy-Walker malformation in Rubinstein-Taybi syndrome: a rare association». Clinical Dysmorphology. 11 (3): 223–224. ISSN 0962-8827. PMID 12072808.
  18. Tanaka, Tomoko; Ling, Benjamin C.; Rubinstein, Jack H.; Crone, Kerry R. (October 2006). «Rubinstein-Taybi syndrome in children with tethered spinal cord». Journal of Neurosurgery. 105 (4 Suppl): 261–264. doi:10.3171/ped.2006.105.4.261. ISSN 0022-3085. PMID 17328274.
  19. Galéra C, Taupiac E, Fraisse S, և այլք: (2009). «Socio-behavioral sharacteristics of children with Rubinstein–Taybi syndrome». J Autism Dev Disord. 39 (9): 1252–1260. doi:10.1007/s10803-009-0733-4. PMID 19350377.
  20. Bourtchouladze R, Lidge R, Catapano R, և այլք: (September 2003). «A mouse model of Rubinstein-Taybi syndrome: defective long-term memory is ameliorated by inhibitors of phosphodiesterase 4». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 100 (18): 10518–22. Bibcode:2003PNAS..10010518B. doi:10.1073/pnas.1834280100. JSTOR 3147748. PMC 193593. PMID 12930888.
  21. Alarcón JM, Malleret G, Touzani K, և այլք: (June 2004). «Chromatin acetylation, memory, and LTP are impaired in CBP+/- mice: a model for the cognitive deficit in Rubinstein-Taybi syndrome and its amelioration». Neuron. 42 (6): 947–59. doi:10.1016/j.neuron.2004.05.021. PMID 15207239.
  22. «Anesthesia». www.rubinstein-taybi.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.(չաշխատող հղում)
  23. Stirt JA (July 1981). «Anesthetic problems in Rubinstein-Taybi syndrome». Anesthesia and Analgesia. 60 (7): 534–6. doi:10.1213/00000539-198107000-00016. PMID 7195672.
  24. Dearlove OR, Perkins R (March 2003). «Anaesthesia in an adult with Rubinstein-Taybi syndrome». British Journal of Anaesthesia. 90 (3): 399–400, author reply 399–400. doi:10.1093/bja/aeg537. PMID 12594162.
  25. Hennekam, R. C.; Baselier, A. C.; Beyaert, E.; Bos, A.; Blok, J. B.; Jansma, H. B.; Thorbecke-Nilsen, V. V.; Veerman, H. (May 1992). «Psychological and speech studies in Rubinstein-Taybi syndrome». American journal of mental retardation: AJMR. 96 (6): 645–660. ISSN 0895-8017. PMID 1344941.
  26. Blum, R. W. (July 1995). «Transition to adult health care: setting the stage». The Journal of Adolescent Health: Official Publication of the Society for Adolescent Medicine. 17 (1): 3–5. doi:10.1016/1054-139X(95)00073-2. ISSN 1054-139X. PMID 7578159.
  27. 27,0 27,1 Schorry, E. K.; Keddache, M.; Lanphear, N.; Rubinstein, J. H.; Srodulski, S.; Fletcher, D.; Blough-Pfau, R. I.; Grabowski, G. A. (2008 թ․ հոկտեմբերի 1). «Genotype-phenotype correlations in Rubinstein-Taybi syndrome». American Journal of Medical Genetics. Part A. 146A (19): 2512–2519. doi:10.1002/ajmg.a.32424. ISSN 1552-4833. PMID 18792986.
  28. Park, Elizabeth; Kim, Yunha; Ryu, Hyun; Kowall, Neil W.; Lee, Junghee; Ryu, Hoon (March 2014). «Epigenetic mechanisms of Rubinstein-Taybi syndrome». Neuromolecular Medicine. 16 (1): 16–24. doi:10.1007/s12017-013-8285-3. ISSN 1559-1174. PMC 3948208. PMID 24381114.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)