Ռուբեն Քոչար

հայ կինոռեժիսոր, սցենարիստ

Ռուբեն Երվանդի Քոչար (մարտի 26, 1953(1953-03-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2017)[1]։

Ռուբեն Քոչար
Ծնվել էմարտի 26, 1953(1953-03-26) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1978)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 2009032

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Քոչարը ծնվել է 1953 թվականին Երևանում` ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի և գրականագետ Մանիկ Մկրտչյան-Քոչարի ընտանիքում։ Կինոռեժիսորի մասնագիտությունը ստացել է Երևանում, այնուհետև՝ Մոսկվայում. 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը, այնուհետև` Մոսկվայի Կինոյի և հեռուսատատեսության բարձրագույն դասընթացը։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 1975 թվականից, «Երևան» ստուդիայում։ 1983 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 1993 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է Հայկական Միջազգային Հեռուստատեսային Ցանցը (AITN) և այնտեղ հեռարձակվող ամենօրյա «Արփի» հեռուստաժամը։ 2003 թվականին հիմնել է «Երվանդ Քոչար» մշակութային հիմնադրամը, որի հիմնական նպատակն է հայ ժողովրդի մշակույթի պահպանումը, զարգացումը և տարածումն աշխարհի տարբեր երկրներում[2][3]։

Մի շարք միջազգային կինոփառատոնների մրցանակակիր և պետական մրցանակների դափնեկիր է։ Զբաղվում է նաև գեղանկարչությամբ, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների տարբեր երկրներում։ Բնակվում է Լոս Անջելեսում։

Ֆիլմեր խմբագրել

Նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական, վավերագրական, երաժշտական ֆիլմեր, նաև՝ ֆիլմ-բալետներ։ Գեղարվեստական ֆիլմերից հայտնի են՝

Վավերագրական գործերից են՝

  • «Երվանդ Քոչար», 1992
  • «Քոչարի տարածական նկարչությունը», 2012

Երաժշտական ֆիլմերից՝

  • «Կվարտետ», 1985
  • «Տուր ինձ թևեր», 1986

Ֆիլմ-բալետներից՝

  • «Հեյ, ով կա այդտեղ», 1983
  • «Հուշեր», 1984
  • «Լիլիթ», 1986
  • «Համլետ», 1996

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Ռուբեն Քոչարի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Ռուբեն Քոչարի կենսագրությունը imdb.com կայքում
  4. Հերոստրատ - (հատված ֆիլմից)
  5. Ռուբեն Քոչար. «Շատերը կարծում են՝ ֆիլմս լեսբուհիների մասին է»