Ռուբեն Հովսեփի Յոլյան (հունիսի 6, 1894(1894-06-06), Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 1, 1955(1955-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1936 թ.), պրոֆեսոր (1936 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1946 թ.), ԵրԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Հայաստանում արյան փոխներարկման ԳՀԻ հիմնադիրը։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Ռուբեն Յոլյան
Ծնվել էհունիսի 6, 1894(1894-06-06)
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 1, 1955(1955-07-01) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան (1919)[1]
Մասնագիտությունվիրաբույժ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1]
ԱշակերտներԱվետիք Միդոյան
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1]
ԿուսակցությունԽՄԿԿ
ԶավակներԻզաբելա Յոլյան
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Երաժշտագետ Իզաբելա Յոլյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1919 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը[2]։ 1934 թվականից ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության, 1935 թվականից՝ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնները։

Հայրենական պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին եղել է Երևանի տարհանման հոսպիտալների խորհրդատու։

1932-1955 թվականներին ղեկավարել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը (1947 թվականից՝ Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ, 1955 թվականից՝ Ռուբեն Յոլյանի անվան

 
Ռուբեն Յոլյանի հուշատախտակը Երևանում
 
Ռուբեն Յոլյանի կիսանդրին՝ Գորիսի բժշկական կենտրոնի մոտ

1946-1955 թվականներին եղել ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։ Եղել է ՀԽՍՀ վիրաբույժների ընկերության նախագահ (1937-1954 թթ.), Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության, Վիրաբույժների միջազգային ազգային ընկերակցության (1953-1955 թթ.) անդամ[3]։

Գիտական գործունեություն խմբագրել

Գիտական աշխատանքները վերաբերում են արյան փոխներարկման, կլինիկական վիրաբուժության, վնասվածքաբանության, ուռուցքաբանության, անեսթեզիոլոգիայի, երկրամասային ախտաբանության, վարակված վերքերի և վիրաբուժության վարակների սուլֆանիլամիդային պատրաստուկներով բուժման, վնասվածքային շոկի, նյարդային համակարգի սնուցող ֆունկցիայի պարզաբանման խնդիրներին[4]։

Հիշատակ խմբագրել

Ռռւբեն Յոլյանի անունով են կոչվել Գորիսի փողոցներից մեկը և քաղաքային հիվանդանոցը։

Երկեր խմբագրել

  • Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Ե 1934։
  • Արյան փոխներարկում, Ե., 1936:
  • Պենիցիլինի կիրառումը խիրուրգիայում, Ե., 1955:
  • Лекции по частной хирургии, 1955
  • Сборник научных трудов, Е., 1960.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 127.
  2. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 46. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Կոչումով բժիշկ». Յոլյաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 127