Ռուբեն Թովմասյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Գրիգորի Թովմասյան (փետրվարի 15, 1937(1937-02-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 30, 2019(2019-03-30)), Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ (2005-2013 թվականներին)։

Ռուբեն Թովմասյան
Հայաստանի կոմկուսի նախագահ (2005-2013 թվականներ)
 
Կուսակցություն՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 15, 1937(1937-02-15)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր մարտի 30, 2019(2019-03-30) (82 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԵԺՏԻ-ն (19771977-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ շրջանում և կենտրոնական ապարատում ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։

1989-1990 թվականներին՝ Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ, 1991-1993 թվականներին՝ ՀՀ նախարարների խորհրդի տրանսպորտի և կապի բաժնի վարիչ, 2000-2003 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 2003 թվականից՝ առաջին քարտուղար։ 2013 թվականին անձնական պատճառներով հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։