Ռուբեն Գասպարյան

հայ պատմաբան

Ռուբեն Հենրիկի Գասպարյան (հունիսի 25, 1962(1962-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2013(2013-07-10)), հայ պատմաբան, մանկավարժ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, առաջին դասի խորհրդական։

Ռուբեն Գասպարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1962(1962-06-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 10, 2013(2013-07-10) (51 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Գասպարյանը ծնվել է Երևանում, մտավորականների ընտանիքում։ Արմատները գալիս են Լոռուց և Վանից։ 1979 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և մանկավարժության բաժինը, որն ավարտում է գերազանցությամբ 1984 թվականին՝ ստանալով պատմության և հասարակագիտության ուսուցչի, դաստիարակչական աշխատանքների մեթոդիստի որակավորում։ Ուսումնառության տարիները զուգակցել է մանկավարժական գործունեությամբ՝ Ծաղկաձորի ամառային պիոներական ճամբարներում։ 1984 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է Աբովյանի շրջանի (այժմ Կոտայքի մարզ) Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Նույն թվականին ընդունվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան (հեռակա)։ Որպես թեկնածուական թեզ հաստատվել է «Կիլիկիայի հայության սոցիալ-քաղաքական կյանքը 1900–1921 թթ.» թեման։ Ատենախոսության գիտական ղեկավարն էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Պողոսյանը։

1989 թվականից մինչև 1996 թվականը դասավանդել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ Այդ ընթացքում գիտական հետազոտություններ է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի՝ Մոսկվայի արխիվներում։ Բացի անգլերենից ինքնուրույն ուսումնասիրելով՝ տիրապետել է ֆրանսերենին։ Վերջինս կարևոր էր, քանի որ Կիլիկիայի հայության պատմությունը լուսաբանող աղբյուրների ու գրականության զգալի մասը ֆրանսերեն էր։

1986 թվականից հանդես է եկել «Ադանայի կոտորածները» զեկուցումով Հայաստանի ԳԱ-ի պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների XX գիտական նստաշրջանում։ 1991 թվականին Ռուբեն Գասպարյանը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Կիլիկիայի հայության սոցիալ-քաղաքական կյանքը 1900–1921 թթ.» թեմայով և նրան շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1991 թվականին աշխատանքի է ընդունվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժին որպես գիտաշխատող, 1991 թվականից մինչև 1997 թվականը վարել է է նույն հաստատության երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը, իսկ 1995 թվականից մինչև 1999 թվականը՝ նույն հաստատության գիտական քարտուղարի պաշտոնը։

1999 թվականից մինչև 2009 թվականը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն կրթության, ապա նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության, նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի պաշտոնը։ Համատեղության կարգով դասավանդել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում։

2009 թվականին կրկին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնում, իսկ 2010 թվականից հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի հունիս ղեկավարել է ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության պատմության բաժինը[1]։ Նույն ամսից տեղափոխվել է Նոր պատմության բաժին, որտեղ աշխատել է մինչև իր վախճանվելը[2]։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը նախատեսում է որոշ խմբագրական աշխատանքներ կատարելուց հետո հրատարակել հետազոտությունը։

Ստեղծագործություններ խմբագրել

Մենագրություններ խմբագրել

  • Կիլիկիահայությունը 20-րդ դարի սկզբին, Երևան, Հայագիտակ, 1999, 58 էջ։
  • Հայկական կոտորածները Կիլիկիայում (XIX դարի 90-ական թթ. – 1921 թ.), Երևան, «Գիտություն» հրատ., 2005, 246 էջ։
  • Ա-Դո, Ռուսական ցարերը և հայկական հարցը. Առաջաբանը և ծանոթագրությունները՝ պ.գ.թ Ռուբեն Գասպարյանի և պ.գ.թ. Ռուբեն Սահակյանի, Երևան, 2013։
  • Բուրանյան Եղիշե, Իմ անցյալի հուշերից. Վասպուրականի ողբերգությունը. Ներածությունը և ծանոթագրությունները՝ պ.գ.թ Ռուբեն Գասպարյանի և պ.գ.թ. Ռուբեն Սահակյանի, Երևան, 2013։
  • Հոդվածների և հրապարակումների ժողովածու, Երևան, Պատմության ինստիտուտ, 2013, 344 էջ։
  • Ա-Դո (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես), Հայության երկունքը /հրատ. պատր.՝ Վ. Ղազախեցյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Հ. Սուքիասյան/, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2019, 765 էջ։

Հոդվածներ խմբագրել

Դասագրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմության ինստիտուտի կայք, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  2. «Լուսավոր հետք հայոց պատմության ծիրում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.