Ռուանդերեն (ինքնանվանում՝ Kinyarwanda), Ռուանդայում խոսող ժողվրդի մեծամասնական լեզուն է։ Ռուանդերենը պատկանում է Բանտու լեզվաընտանիքի Նիգերոկոնգոլեզյան լեզուների շարքին։ Ռուանդերենը մեծ մասամբ տարածված է Ռուանդայու, որտեղ այն համարվում է պաշտոնական լեզու։ Լեզուն տարածված է նաև Ռուանդայի հարավում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն արևելյան մասում։

Ռուանդերեն
Kinyarwanda
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասռուանդա-ռունդի լեզուներ
ԵրկրներՌուանդա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ուգանդա
Պաշտոնական կարգավիճակՌուանդա
Խոսողների քանակ12 100 000 մարդ (2019)[1]
Լեզվակիրների թիվըմոտ 7 միլիոն
ԴասակարգումՆիգերոկոնգոլեզյան լեզուներ
Բանտու լեզվաընտանիք
ԽումբJ/D61
Գրերի համակարգՌուանդերեն այբուբեն
IETFrw
ԳՕՍՏ 7.75–97кин 304
ISO 639-1rw
ISO 639-2kin
ISO 639-3kin
 Kinyarwanda language Վիքիպահեստում

Հնչակարգություն խմբագրել

Ռուանդերենը համարվում է երաժշտական լեզու։

Գրականությունը հիմնված է լատիներենի այբուբենի վրա.

A a B b C c Cy cy D d E e F f G g H h I i
J j Jy jy K k L l M m N n Nk nk Nt nt Ny ny O o
P p R r S s Sh sh T t U u V v W w Y y Z z

Ոչ պաշտոնական խոսքի բառերի վերջում շատ հաճախ բացակայում է «a», «e», կամ «i» ձայնավորները, որին հաջորդում է մի բառ, որը սկսում է ձայնավորով, որը, սակայն, չի արտացոլվում գրերում։ Օրինակ, իրենց ազգային հիմնի տողերից այս մեկը՝ Reka tukurate tukuvuge ibigwi wowe utubumbiye hamwe twese Abanyarwanda uko watubyaye berwa, sugira, singizwa itek արտասանվում է «reka tukurate tukuvug' ibigwi wow' utubumiye hamwe twes' abanyarwand' uko watubyaye berwa, sugira singizw' iteka»:

Զուգորդություններ «ki»-ն և «ke»-ն կարող են արտասանվել այսպես [ki] կամ այսպես [ke], կամ էլ որպես [ci] և [ce], կախված խոսողի գերադասումից։

Ոչ պաշտոնական լեզվում կան մի շարք նորմայից շեղումներ «բաղաձայն+w» և «բաղաձայն+y» զուգակցումներում։ Մասնավորապես «rw» զուգակցումում (ինչպես Rwanda բառում) արտասանվում է ինչպես /ɾɡw/: Առավել ակնառու տարբերությունները.

Անվանում Արտասանություն
rw /ɾɡw/
pw /pk/
bw /bɡ/
mw /mŋ/
my /mɲ/
tw /tkw/
dw /dɡw /
cw /tʃkw/
by /bdʒ/

Բոլոր բերված զուգակցումներում ձայները արտասանվումեն առանձին։ Օրինակ, Rwanda բառը արտասանվում է ինչպես /ɾwanda/:

Քերականություն խմբագրել

Ռուանդերենում կա գոյականի տասը անվանական դասակարգ։ Առաջին դասակարգումը նախատեսված է մարդկանց նշելու համար։ Երբ փոխարինում են ցուցական դերանունը, ձայնավոր նախածանցը բացակայում է (օրինակ, umu- → mu-)։

եզակի թիվ հոգնակի թիվ բառի տեսակ
I (u)mu- (a)ba- մարդիկ
II (u)mu- (i)mi-
III (i)(ri)- (a)ma-
IV (i)ki- or (i)gi- (i)bi-
V (i)n- (i)n-
VI (u)ru- (i)n-
VII (a)ka- (u)tu-
VIII (u)bu- (u)bu-
IX (u)ku- (a)ma-
X (a)ha- (a)ha-

Բայ խմբագրել

Անորոշ դերբայը սկսում է gu--ով կամ ku--ով (kw--ի ձայնավորից առաջ)։ Նախածանցի խոնարհումից անորոշ դերբայը փոխարինվում է համապատասխան նախածանցով՝ ըստ ենթակայի։ Բայի ժամանակը որոշելու համար գոյություն ունի միջածանցի համակարգ։

եզակի թիվ եզակի թիվ բաղաձայններից առաջ հոգնակի թիվ
I a- y- ba-
II u- i-
III ri- a-
IV ki- cy- bi-
V i- zi-
VI ru- bi-
VII ka- tu-
VIII bu- bu-
IX ku- a-
X ha- ha-

Նախածանցի դեմքերեը,

Դեմք Նախածանց
Ես n-
Դու u-
Նա y-/a-
Մենք tu-
Դուք mu-
Նրանք ba-

Միջածանցի ժամանակ.

Ժամանակ Ներածանց
Ներկա ժամանակ («ես գործում եմ») — (առանց ներածանց)
Ներկա շարունակական («Ես գործում են ներկա պահին») -ra- («n» հետո գալիս է -da-)
Ապառնի («Ես կանեմ») -za-
Ներկա երկարատև շարունակական («Ես դեռ գործում եմ») -racya-

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675

Գրականություն խմբագրել

Ռուսերեն լեզվով
Այլ լեզուներով
  • Gordon, Raymond G., Jr. (ed.) (2005). Ethnologue: Languages of the World (15th ed. ed.). Dallas: SIL. {{cite book}}: |author= has generic name (օգնություն); |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Habumuremyi, Emmanuel; և այլք: (2006). IRIZA-STARTER 2006: The 1st Kinyarwanda-English and English-Kinyarwanda Dictionary. Kigali: Rural ICT-Net. {{cite book}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  • Jouannet, Francis (ed.) (1983). Le Kinyarwanda, langue bantu du Rwanda (French). Paris: SELAF. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Kimenyi, Alexandre (1980). A Relational Grammar of Kinyarwanda. University of California Press.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուանդերեն» հոդվածին։