Ռուանդայի դրոշը Ռուանդայի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 2։3 է։ Այն սահմանված է Ռուանդայի Հանրապետության Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Ընդունվել է 2001 թվականին։ Դրոշի հեղինակը Ալֆոնսե Կիրիմոբենեկյոն է։ Կապույտ գույնը խորհրդանշում է երջանկությունը և խաղաղությունը, դեղին գույնը խորհրդանշում է տնտեսական զարգացումը, կանաչ գույնը խորհրդանշում է բարգավաճման հույսը, իսկ արևը խորհրդանշում է Ռուանդայի լուսավորությունը։

Ռուանդայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՌուանդա
Նշան🇷🇼
Հարաբերություն3:2
Ընդունված էհոկտեմբերի 25, 2001
Գույներկապույտ, դեղին և կանաչ
Պատկերված էդաշտ և Արեգակ

Աղբյուրներ խմբագրել