Ռորայիմա (Tepuy Roraima), սեղանաձև լեռ (տեպուի) Հարավային Ամերիկայում։ Գտնվում է Գվիանական սարահարթում՝ Կանայմա ազգային պարկի հարավ-արևելյան հատվածում, Բրազիլիայի (Ռորայմա նահանգ), Վենեսուելայի (Կանայմա ազգային պարկ) և Գայանայի (երկրի ամենաբարձր կետը) սահմանին։ Սահմանների խաչմերուկում (եռակի կետ) 5°12′08″ հս․ լ. 60°44′07″ ամ. ե.HGЯO կոորդինատներոում լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2723 մետր է։ Ռորայիմայի գագաթը՝ սարավանդը ունի 24 կմ² մակերես։ Ռորայիմայի շրջանից են սկիզբ առնում Օրինոկո, Ամազոն և Էսսեկիբո ավազանների գետերը։ Առաջին անգամ նկարագրվել է սեր Վոլտեր Ռելիի կողմից 1596 թվանին։ Լեռան շրջանի հետագա արշավների հաշվետվությունները ոգեշնչել են Արթուր Կոնան Դոյլին և նա գրել է իր «Կորուսյալ աշխարհ» վեպը[1]։

Ռորայիմա
Տեսակլեռ և Տեպուի
Երկիր Վենեսուելա և  Բրազիլիա
Վարչատարածքային միավորUiramutã?
ԼեռնաշղթաPacaraima Mountains?
Բարձրությունը ծովի մակարդակից2810 մետր
Հարաբերական
բարձրություն
2338 մետր
Մակերես50 կմ²
Պահպանման տարածքԿանայմա, Monte Roraima National Park? և Eastern Tepuis Natural Monument?
Նյութավազաքար

Կանայմա ազգային պարկի տեպուիները կազմված են մոտ 2 միլիարդ տարեկան մինչքեմբրի ապարներից։

Ռորայիմայի վերևվում մշտապես կախված է մեծ լենտիկուլյար (ոսպնյակաձեև) ամպեր։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Ռորայիմայում աճող բուսականության մեծ մասը էնդեմիկ են տեպուի լեռների համար, նրանցից երկու տեսակ հանդիպում են միայն Ռորայիմայի սարահարթում։ Նկարագրված են լեռան սարահարթում աճող շուրջ 230 տեսակ անոթային (սպորոֆիտական) բույսեր, առավել բազմազան են խոլորձազգիները (15 ընտանիք և 26 տեսակ), բազմամտրակավորները (7 ընտանիք և 16 տեսակ) և բարդածաղկավորները (10 ընտանիք և 13 տեսակ)[2]։ Սարահարթի մակերեսից օրգանական և հանքային նյութերի անդադար լվացման պատճառով որոշ բուսատեսակներ հարմարվել են աղքատ հողերին միկրոօրգանիզմների հետ սիմբիոզի ճանապարհով։ Սարահարթում հանդիպում են նաև գիշատիչ բույսեր, այնպիսիք ինչպիսք են՝ հակված հելիամֆորան (Heliamphora nutans)[3], ցողաբույս ռորաիմեն (Drosera roraimae) և խորշաբույսերի (Lentibularia) դասի ներկայացուցիչները։

Ռորայիմայի ուշագրավ էնդեմիկներից մեկն է համարվում երկկենցաղ Oreophrynella quelchii[4]` հետսաղմնային զարգացումով փոքրիկ սև դոդոշ, անընդունակ ցատկել և լողալ, վտանգի ժամանակ կծկվում է և գլորվելում քարերի արանքներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Николай Вехов На подступах к «Затерянному миру» // Наука и жизнь. — 2018. — № 6. — С. 81—90.
  2. Elisabet Safont, Valentí Rull, Teresa Vegas-vilarrúbia, Bruce k Holst, Otto Huber Establishing a baseline of plant diversity and endemism on a neotropical mountain summit for future comparative studies assessing upward migration: an approach from biogeography and nature conservation // Systematics and Biodiversity. — 2014-07-03. — В. 3. — Т. 12. — С. 292–314. — ISSN 1477-2000. — doi:10.1080/14772000.2014.918061
  3. Wolfram Adlassnig, Kornelija Pranji, Edith Mayer, Georg Steinhauser, Flora Hejjas The abiotic environment of Heliamphora nutans (Sarraceniaceae): pedological and microclimatic observations on Roraima Tepui // Brazilian Archives of Biology and Technology. — В. 2. — Т. 53. — С. 425–430. — ISSN 1516-8913. — doi:10.1590/S1516-89132010000200022
  4. «Oreophrynella quelchii». www.iucnredlist.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել