Ռոտերեմ[1] (անգլ.՝ Rotherham), խոշոր քաղաք Հարավային Յորքշիրում, Անգլիա, գտնվում է Դոն գետի ափին։ Քաղաքում և նրա համայնքներում բնակվում է շուրջ 257 հազար մարդ (2011). Ռոտերեմը գտնվում է 10 կմ հեռավորության վրա Շեֆիլդի կենտրոնից և մտնում է Շեֆիլդյան ագլոմերացիայի մեջ։

Քաղաք
Ռոտերեմ
Rotherham
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասՅորքշիր և Համբեր
ԿոմսությունՀարավային Յորքշիր
Բնակչություն250 000 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01709
0114
01909
Փոստային դասիչS60–S63, S65–S66
Պաշտոնական կայքrotherham.gov.uk
Ռոտերեմ (Միացյալ Թագավորություն)##
Ռոտերեմ (Միացյալ Թագավորություն)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնվել է միջին դարերի սկզբին։ Անունը ծագում է հին անգլիական hām (տուն, կալվածք) և Rother գետի անվանումներից։ Քաղաքը հիմնվել է որպես սաքսոնական առևտրային քաղաք Դոն գետի ափին[2]։

Սաքսոնյան ժամանակաշրջանի ավարտին Ռոտերեմը մեծ հավաքի կենտրոն էր, որ տեղակայված էր գետի երկու կողմերում։

1480-ականներին Յորքյան արքեպիսկոպոս ՝ Thomas Rotherham, որ ծագում էր այս քաղաքից, համառեց The College of Jesus քոլեջի կառուցմանը։ Այստեղ ուսուցանվում էր թեոլոգիա, երգ, քերականություն, գիր։ Քոլեջն ավերվել է 16-րդ դարի կեսերին։

Հռոմեական ժամանակներից քաղաքը զբաղվում էր երկաթի մշակմամբ։ Տեղական երկաթը և պողպատը գնահատվում էին որպես բարձրորակ մետաղներ։ Օրինակ, այստեղ պատրաստում են նավարկման համար գործիքներ, այդ թվում և HMS Victory-ի համար։ Երկաթի արդյունաբերությունը քաղաքում պահպանվել է նաև արդյունաբերական հեղափոխությունից հետո։ 19-րդ դարի սկզբին այստեղ բացվեցին բազմաթիվ գործարաններ՝ երկաթի վերամշակման համար։ Դրանցից էին՝ Effingham Ironworks (Yates, Haywood & Co), Parkgate Ironworks և այլն։

1751 թվականից զարգանում էր ապակու արտադրությունը։ Beatson Clark & Co ընկերությունը արտահանում էր բժշկական ապակե տարաներ աշխարհի տարբեր երկրներ։

Քաղաքի ավանդական արտադրությունը ցորենից ալյուրի պատրաստումն է։

2007 թվականին քաղաքում ջրհեղեղ էր։

Նույն թվականին սկսվեց քաղաքի վերականգնման «Rotherham Renaissance» ծրագիրը։

Բնակչություն խմբագրել

Ռոտերեմի մարդահամարների տվյալները 1801–1891
Տարեթիվ 1801 1811 1821 1831 1841 1851 1861 1871 1881 1891
Բնակչություն
17,191
18,283
20,872
23,024
27,635
31,386
47,728
64,070
80,412
95,602
Ист։ Vision of Britain – Rotherham District։ Total Population.[3]
Ռոտերեմի մարդահամարի տվյալները 1901–2001
Տարեթիվ 1901 1911 1921 1931 1941 1951 1961 1971 1981 1991 2001
Բնակչություն
119,915
150,415
167,223
185,926
197,005
208,799
225,305
243,118
250,340
254,937
248,176
Source։ Vision of Britain – Rotherham District։ Total Population.[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա.Հ. Շիգեր, Արտասահմանյան երկրների վարչատարածքային բաժանումը։տեղեկատու։ стр 63: «№ 92 Город Ротерем + Rotherham Графство Йоркшир (западн.) 82,3 в тыс. по переписи 1951»
  2. «RotherhamUnOfficial». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 Rotherham District: Total Population. Vision of Britain. Retrieved on 2 February 2009.

Արտաքին հղումներ խմբագրել