Ռոստովյան ջրատարի թանգարան

Ռոստովյան ջրատարի թանգարան (ռուս.՝ Музей Ростовского водопровода), մասնագիտացված թանգարան Դոնի Ռոստով քաղաքում՝ նվիրված քաղաքի ջրատարին։
Թանգարանի հասցեն` Դոնի Ռոստով, Մաքսիմ Գորկու փողոց 293։

Ռոստովյան ջրատարի թանգարան
Տեսակտեսարժան վայր և թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՀասցեՄաքսիմ Գորկու փողոց (Դոնի Ռոստով) (293)
Հիմնադրվել է2000
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռոստովյան ջրատարի թանգարանը բացվել է 2000 թվականին։ Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքում, «ПО Водоканал» ԲԲԸ վարչական շենքի տարածքում։ Թանգարանի մասնաշենքը համարվում է քաղաքի մշակութային տեսարժանություն[1]։ Թանգարանը ստեղծվել է Զ. Ի. Ակոպովի նախաձեռնությամբ։

Քաղաքի կենտրոնացված ջրամատակարարումը սկիզբ է առնում 1865 թվականից, որի զարգացման պատմությունն արտացոլված է թանգարանի ցուցադրությունում։ Քաղաքի ջրատարի կարևորությունն ընդգծում է Դոնի Ռոստովի Պոկրովսկի պուրակում տեղադրված քաղաքի ջրատարի բրոնզե հուշարձանը` տեղադրված ջրանցքի 140-ամյակի կապակցությամբ։

1865 թվականին Դոնի Ռոստով քաղաքում գործարկված առաջին ջրատարի երկարությունը մոտ 5,3 կմ էր։ Քաղաքի զարգացման և ընդլայնման հետ մեկտեղ ջրատարը նույնպես զարգացել է։ Թանգարանի ցուցադրված նմուշներից են հրդեհային ջրածորաններ, ջրառման սյունակաթսաներ, պոմպային ագրեգատներ և սանտեխնիկայի տարբեր հարմարություններ։ Ցուցանմուշների մեծ մասն ավելի քան 100 տարեկան են։ Ցուցանակներում կան նկարներ և փաստաթղթեր։ Ներկայացված ցուցանմուշներով կարելի է ծանոթանալ ջրամատակարարման ոլորտում տեխնիկական առաջընթացի մասին։ Թանգարանի սրահի կենտրոնում տեղադրված է ծորակասյան մոտ դույլով աղջկա քանդակը։ Քանդակի բրոնզե տարբերակը տեղադրված է քաղաքի Պոկրովսկի պուրակում։ Քանդակի ետևում կա լուսանկարների հինգ ցուցափեղկ՝ նվիրված ջրատարի վերածննդին։ Հատակին կա կոյուղու թուջե դիտանցք։

Թանգարանի այցելուները կարող են տեսնել քաղաքի քարտեզն առաջին ջրատարի սխեմայով, որը թողարկվել է 1865 թվականին, հին սյունածորակը, 1901 թվականի առաջին ջրաչափը, 19-րդ դարի դիտանցքեր, նախահեղափոխական հրդեհային ջրածորաններ և այլն։ Ժամանակակից ցուցանմուշները ներկայացնում են, թե որքան է զարգացել ռոստովյան ժամանակակից ջրամատակարարումը, դրա տեխնիկական առաջընթացը, ջրամատակարարումն ու ջրահեռացումը։

Թանգարանի ցուցափեղկերում ներկայացված է քաղաքային ջրամատակարարման և կոյուղու պատմությունը, «ПО Водоканал» ԲԲԸ հետպատերազմյա տարիների զարգացումը։ Թանգարանում առկա են նյութեր կազմակերպության աշխատակիցների մասին։ Ներկայումս այս ձեռնարկությունը սպասարկում է շուրջ 2600 կմ ջրատար խողովակ և մոտ 1,260 կմ կոյուղու ցանց։ Այն ջրամատակարարում է ապահովում ավելի քան 1,2 միլիոն մարդու Դոնի Ռոստով, Ակսայ և Բատայսկ քաղաքներում։

Ձեռնարկության սրահում տեղադրված է քաղաքագլուխ Անդրեյ Մատվեևիչ Բայկովի կիսանդրին։ Նրա օրոք Դոնի Ռոստովում գործարկվել է առաջին ջրատարը։ 2004 թվականին թանգարանում բացվել է մանկական էկոլոգիական կենտրոն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել