Ռոուզ Հոբարտ

ամերիկացի դերասանուհի

Ռոուզ Հոբարտ (անգլ.՝ Rose Hobart, մայիսի 1, 1906(1906-05-01)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք - օգոստոսի 29, 2000(2000-08-29)[1][2], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Ռոուզ Հոբարտ
Ծնվել էմայիսի 1, 1906(1906-05-01)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էօգոստոսի 29, 2000(2000-08-29)[1][2] (94 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ռոուզը ծնվել է 1906 թվականի մայիսի 1-ին Նյու Յորքում։ Նրա հայրը Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբում թավջութակահար էր։ Նա իր դերասանական կարիերան սկսել է թատերական բեմում 15 տարեկանում։ Նրա ամենահայտնի թատերական դերը Գրացիայի դերն է «Մահն արձակուրդ է վերցնում» բեմադրության մեջ 1929 թվականին։

Մեկ տարի անց՝ 1930 թվականին կայացավ Ռոուզ Հոբարտի դեբյուտը կինոյում։ Նա Ֆրեդրիկ Մարչի և Միրիամ Հոփկինսի հետ նկարահանվեց «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» ֆիլմում, որտեղ խաղում էր դոկտոր Ջեքիլի հարսնացուի՝ Մյուրիելի դերը։ 1931 թվականին Ռոուզը նկարահանվում էր «Արևելյան Բորնեո» կինոնկարում, և սյուռեալիստ նկարիչ Ջոզեֆ Քորնելը նկատեց նրան։ Նկարիչը հիացած էր Ռոուզով և նա, նախապես կտրելով այդ ֆիլմի այն կադրերը, որոնցում Ռոուզը չկար, նեգատիվները կապույտ ներկեց՝ այդպիսով ձգձգելով ֆիլմի ցուցադրումը, և 1936 թվականին վերջինիս հիման վրա նկարահանեց իր սեփական «Ռոուզ Հոբարտ» կինոնկարը։

1949 թվականին Ռոուզը նկարահանվեց իր վերջին՝ «Վրեժի հարսնացուն» ֆիլմում։ 1950-ական թվականներին նա հայտնվեց Հոլիվուդի «սև ցուցակում», ինչից հետո նա այլևս մեծ էկրաններին չերևաց։ 1960-ական և 1970-ական թվականներին Ռոուզը փոքրիկ դերերով հանդես եկավ հեռուստասերիալներում։

1994 թվականին Ռոուզը հրապարակեց «Ֆիքսված կետից հաստատուն շեղում» ինքնակենսագրությունը։

Ռոուզ Հոբարտը մահացավ 2000 թվականի օգոստոսի 29-ին 94 տարեկան հասակում Վուդլենդ Հիլզի դերասանների տանը, Կալիֆոռնիա։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • Ֆերմերի դուստրը (1947)՝ Վիրջինիա Թետչեր
  • Բախում (1945)՝ Քեթրին Մեյսոն
  • Բժիշկ Ջիլիսպեի նոր ասիստենտը (1942)՝ միսիս Բլեք
  • Լեդի, եղեք ավելի լավը (1942)՝ միսիս Կարտեր Վարդլի
  • Զիքֆիլդի աղջիկները (1941)՝ միսի Ֆրենկ Մերթոն
  • Սյուզենն ու Աստվածը (1940)՝ Այրին
  • Մահվան աշտարակը (1939)՝ Էնն Նեվիլ
  • Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (1931)՝ Մյուրիել Կերյու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել