Ռոուեն Բլենչարդ

ամերիկացի դերասանուհի

Ռոուեն Բլենչարդ (անգլ.՝ Rowan Blanchard, հոկտեմբերի 14, 2001(2001-10-14)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6] թվական), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Disney Channel հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալում՝ Ռայլի Մեթյուզի դերով։

Ռոուեն Բլենչարդ
Բլենչարդը 2015 թվականի հունիսին
Ի ծնե անուն՝Rowan Blanchard
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 14, 2001(2001-10-14)[1][2][3] (22 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3688576

Կյանք և Կարիերա խմբագրել

Ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում[7][8]: Նրա պապը հայրական կողմով, Մերձավոր Արևելքից ներգաղթյալ էր, իսկ իր տատիկի նախնիները հայրական կողմով ծագումով Անգլիայից, Դանիայից ու Շվեդիայից են[9]։ Իր անունը Ռոուենը ստացել է Էնն Ռայսի «Մոգության ժամ» սիրավեպի կերպարներից մեկի պատվին[10]։ Ունի կրտսեր քույր ու եղբայր, Կառմեն և Շեյն[11]։

Սկսել է իր կարիերան հինգ տարեկանում[11]։ 2010 թվականին «Պլան Բ» ֆիլմում խաղացել է Մոնայի դստեր դերը և Disney Junior «Ռոբոտ Դենս-Ա-Լոտ» հաղորդմանը կատարել է Քեյթլինի դերը։ 2011 թվականին Ռոուենը «Լրտեսների երեխաները 4D» ֆիլմում խաղաց՝ Ռեբեկկա Ուիլսոնի դերը, ինչպես նաև «Ոչինչ ընդհանուր» ֆիլմում խաղաց Ռակել Պաչեկոյի դերը։ 2013 թվականի հունվարի վերջին Բլենչարդը ստացել է Disney Channel հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալի գլխավոր դերը[12]։ Ռոուենը Սաբրինա Քարփենթերի հետ միասին կատարել է նաև սերիալի գլխավոր երգը։ Նա «Տղան ճանաչում է աշխարհը» սիթքոմում նկարահանվում էր Կորիի և Տապանգայի դստեր գլխավոր դերում[13][14]։ Բլենչարդը Disney Channel Circle of Stars երաժշտական խմբի մասնակիցն է[15]։ 2015 թվականի հունվարի սկզբին Ռոուենը նկարահանվել է Disney Channel-ի «Անտեսանելի քույր» ֆիլմում՝ Կլեոյի դերում[16]։

Անձնական կյանք խմբագրել

Ռոուենն ակտիվ գործունեություն է ծավալում ֆեմինիզմի, մարդու իրավունքների պաշտպանության, բռնության կիրառման դեմ պայքարի հարցերում[17]։ Այս թեմաների շուրջ նրա մեկնաբանությունները ներկայացված են Թվիթթերում և Tumblr-ում, ինչպես նաև նա հանդես է եկել ՄԱԿ-ի կանայք և ԱՄՆ ազգային հանձնաժողովի տարեկան համաժողովում՝ որպես HeForShe-ի և ֆեմինիստական արշավի մասնակից[18]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր
2010 Պլան Բ Մոնայի 7-ամյա երեխան
2011 Ոչինչ ընդհանուր Ռակել Պաչեկո
2011 Լրտեսների երեխաները 4D Ռեբեկկա Ուիլսոն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 Ռոբոտ Դենս-Ա-Լոտ Քեյթլին Գլխավոր դեր՝ Disney Junior Original Series
2014 Աղջիկը ճանաչում է աշխարհը Ռայլի Մեթյուզ Գլխավոր դեր՝ Disney Channel Original Series
2015 Լավագույն ընկերներ հավիտյան Ռայլի Մեթյուզ «Սիդի և Շելբիի անիծված սխալմունքը» (1 եթերաշրջան, սերիա 9)
2015 Անտեսանելի քույր Կլեո Իսթման Disney Channel Original Movie

Պարգևներ և Անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Պարգև Կատեգորիա Անվանակարգված աշխատանք Արդյունք
2012 33-րդ երիտասարդ դերասան մրցանակ[19] Լավագույն դերակատարում գեղարվեստական ֆիլմում - Երիտասարդ դերասանուհի 10-ից և ավելի բարձր Լրտեսների երեխաները 4D Անվանակարգ
2014 2014 Teen Choice Awards[20] Ամառային հեռուստաշոուի ընտրություն Աղջիկը ճանաչում է աշխարհը Անվանակարգ
2015 2014 Teen Choice Awards[21] Հեռուստաշոուի ընտրություն. Կատակերգություն Աղջիկը ճանաչում է աշխարհը Անվանակարգ
2015 67th Primetime Creative Arts Emmy Awards[22] Ականավոր մանկական հեռուստահաղորդում Աղջիկը ճանաչում է աշխարհը Անվանակարգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.webcitation.org/6Rm0fugzY
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 http://www.hollywood.com/celebrities/7787162/rowan-blanchard
  5. 5,0 5,1 http://www.teenidols4you.com/gallery/2645/rowan-blanchard.html
  6. «ROWAN BLANCHARD "Riley Matthews"». Disney Channel Medianet. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Yoga Los Angeles :: Mark Blanchard Power Yoga Studio City». Markblanchardsyoga.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  8. «Debbie Gibson Online Store – EY Workshop». Debbiegibsonmerch.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  9. «Interview with a Yogi». Yogalaw. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  10. «Rowan Blanchard: 25 Things You Don't Know About Me - Us Weekly». Us Weekly. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 «Rowan Blanchard's "Who I Am" (Disney Channel)». Disney Video. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. Rowan Blanchard Interview - Access All Areas - Disney Channel UK
  13. Stransky, Tanner (2013 թ․ հունվարի 28). «'Boy Meets World' spin-off: Meet Cory and Topanga's daughter -- EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  14. Ng, Philiana (2013 թ․ հունվարի 28). «'Boy Meets World' Follow-Up Casts Cory and Topanga's Daughter». The Hollywood Reporter. Los Angeles, CA. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  15. «The Disney Channel Circle of Stars Sing Songs». M Magazine. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  16. Bibel, Sara (2015 թ․ հունվարի 9). «Disney Channel Greenlights Original Movies 'Invisible Sister' Starring Rowan Blanchard & Paris Berelc & 'Further Adventures in Babysitting' Starring Sabrina Carpenter & Sofia Carson». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  17. Meet Rowan Blanchard, Disney's Postmodern Feminist
  18. «Rowan Blanchard gave the most moving feminist speech for at the UN Women's Conference». Girls' Life. 2015 թ․ հունիսի 29.
  19. «33rd Young Artist Awards». Young Artist Awards. 2014 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  20. Nordyke, Kimberly (2014 թ․ օգոստոսի 10). «Teen Choice Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  21. «Teen Choice Awards 2015 Winners: Full List». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «Creative Arts Emmys Show». Emmys. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոուեն Բլենչարդ» հոդվածին։