Ռոշարխի թեստ, հոգեդիագնոստիկ թեստ, որը նախատեսված է անձնավորության հետազոտման համար, հրապարակվել է 1921 թվականին շվեյցարացի հոգեբույժ և հոգեբան Հերման Ռոշախի (գերմ.՝  Hermann Rorschach) կողմից։ Հայտնի է նաև Ռոշարխի թանաքաբծեր անվամբ։

Այն հոգեկանի և նրա խանգարման հետազոտման համար նախատեսված թեստերից մեկն է։ Հետազոտվողին առաջարկվում է մեկնաբանել ուղղահայաց առանցքին համաչափ 10 թանաքաբծեր։

Յուրաքանչյուր այդպիսի պատկեր դրդապատճառ է հանդիսանում ազատ զուգորդության համար՝ փորձարկվողը պետք է անվանի իր մեջ առաջացող ցանկացած բառ, կերպար կամ միտք։ Թեստը հիմնված է ենթադրությունների վրա, որի համաձայն այն, ինչ անհատը տեսնում է թանաքաբծերի մեջ, որոշվում է նրա սեփական անձի առանձնահատկություններով։

Պատմություն խմբագրել

Թեստը ստեղծվել է շվեյցարացի հոգեբան Հերման Ռոշարխի կողմից (1884-1922-ական թվականներ)։ Ռոշարխը նկատել էր, որ այն հետազոտվողները, ովքեր թանաքաբծերի մեջ տեսնում են ճիշտ համաչափ պատկեր, սովորաբար լավ են հասկանում իրական իրավիճակը, ունակ են ինքնաքննադատման և ինքնատիրապետման։ Այնպես որ ընկալման յուրահատկությունները վկայում են տվյալ անհատի յուրահատկությունների մասին։

Ուսումնասիրելով ինքնատիրապետումը, որը հիմնականում բնորոշվում է որպես իշխանություն զգացմունքների նկատմամբ, Ռոշարխը օգտագործեց տարբեր գույների և սևի ու սպիտակի տարբեր հագեցվածությամբ թանաքաբծեր, որպեսզի դուրս հանի այն գործոնները, որոնք ունեն հուզական ազդեցություն։ Ինտելեկտուալ հսկողության և առաջացող զգացմունքների փոխազդեցությունը բացահայտում է այն, ինչը թանաքաբծերի մեջ տեսնում է փորձարկվողը։ Ռոշարխը բացահայտեց, որ մարդիկ, որոնց տարբեր էմոցիոնալ հոգեվիճակները հայտնի էին կլինիկական դիտարկումների ժամանակ, իրոք տարբեր կերպ են արձագանքում գույներին։

Ռոշարխի առավել ինքնատիպ և կարևոր բացահայտումը վերաբերվում է հոգեդինամիկային՝ Bewegung կամ պատասխան, որում օգտագործվում են ժեստեր։ Որոշ փորձարկվողներ թանաքաբծերի մեջ տեսել են շարժվող մարդկային կերպարներ։ Ռոշարխը բացահայտեց, որ առողջ անհատների մեջ այս երևույթը առավել բնորոշ է նրանց, ովքեր հարուստ երևակայություն ունեն, և այն մարդկանց մոտ, ովքեր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն։

Համադրելով ասոցիացիա-ֆանտազիաները այն ամենի հետ, ինչ արդեն հայտնի էր անձնավորության փոփոխությունների և տվյալ անհատի մոտիվացիոն ոլորտի մասին, Ռոշարխը եկավ եզրակացության, որ այդ ասոցիացիաները համարժեք են երազներին։ Այսպիսով, պարզվել է, որ թանաքաբծերը ունակ են բացահայտել խորը պահված ցանկություններն ու վախերը, որոնք ընկած են տևական անլուծելի անձնային կոնֆլիկտների հիմքում։

Զգալի տեղեկություն անհատի պահանջմունքների մասին, ինչը մարդուն դարձնում է երջանիկ կամ տխուր, ինչը հուզում է նրան, այն մասին, որ նա ստիպված է ճնշել և տեղափոխել ենթագիտակցական երևակայություն, հնարավոր է բուժել ասոցացիաների բովանդակության միջոցով, որոնք առաջանում են թանաքաբծերից։ Ժամանակակից պրակտիկ հոգեբանության մեջ թեստը գլխավորապես օգտագործվում է անհատի որոշակի հոգեկան խնդրիների նախատրամադրվածության որոշման համար, օրինակ հակվածությունը ընկճախտի նկատմամբ։

Ռոշարխի մահից հետո նրա աշխատանքը շարունակել են շատ կլինիկական հոգեբաններ և հոգեբույժներ։ Թեստը հետագա զարգացում ստացավ ինչպես տեսության այնպես էլ գործունեության մեջ։ Ռոշարխի թեստի նույնականությունը և արդյունավետությունը մինչ այժմ վերջնականորեն որոշված չեն։ Այնուամենայնիվ, այն օգնում է հոգեբանին և հոգեբույժին ստանալ կարևոր տվյալներ անհատի դիագնոստիկայի և նրա խախտման մասին, որոնք կարող են կլինիկորեն ստուգվել։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Թեստը խթանող նյութը բաղկացած է 10 ստանդարտ աղյուսակից՝ սև- սպիտակ և գունավոր պատկերների համաչափ ամորֆներով։

Հետազոտողը հետազոտվողին առաջարկում է նայել անհամաչափ թանաքաբծերով թղթին և խնդրում նկարագրել ինչ է պատկերված այդ «նկարում»։ Անհատի հոգեդիագնոստիկան անցկացվում է մեկնության հատուկ մեթոդիկայով։

Յուրաքանչյուր պատասխան ձևավորվում է սիմվոլների հատուկ մշակված համակարգի միջոցով, հետևյալ հնգակի կատեգորիաներով.

  1. տեղայնացում 
  2. դետերմինանտ (պատասխանի ձևավորման համար կարող է օգտագործվել նկարի ձև, գույն և այլն,
  3. ձևի աստիճան
  4. բովանդակություն (պատասխանը կարող է վերաբերվել մարդկանց, այլ կենդանիների, անշունչ առարկաների և այլն,
  5. օրիգինալություն-հայտնիություն (օրիգինալ համարվում են հազվադեպ պատասխաններ, իսկ հայտնի այն պատասխանները, որոնք հայտնվում են ավելի քան 30 % հետազոտողների մոտ).

Պատասխանների բովանդակությունը նշանակվում է հետևյալ սիմվոլներով.

  • Н - մարդկային կերպարներ, ամբողջական կամ գրեթե ամբողջական
  • (Н) - մարդկային կերպարներ, զրկված իրականությունից, այսինքն ներկայացված որպես նկարներ, ծաղրանկարներ, քանդակագործություն կամ առասպելաբանական կերպարներ
  • (Hd) - մարդկային կերպարների մասեր
  • А - այլ կենդանու կերպար, ամբողջական կամ գրեթե ամբողջական
  • (А) - առասպելաբանական կենդանիներ, հրեշ, ծաղրանկար, կենդանու նկար
  • Ad - կենդանու մասեր, սովորաբար գլուխ կամ թաթեր
  • At - մարդու ներքին օրգաններ
  • Sex —հղումներ սեռական օրգաններին, կամ սեռական գործունեությանը
  • Obj — առարկաներ, ստեղծված մարդկանց կողմից
  • Aobj — առարկաներ, ստեղծված կենդանի նյութից
  • Aat — կենդանիների ներքին օրգաններ
  • Food —սնունդ, օրինակ միս, պաղպաղակ, ձու (Մրգերը և բանջարեղենը պատկանում են բույսերին)
  • N — բնապատկերներ, տեսարան երկնքից, մայրամուտ
  • Geo — քարտեզներ, կղզիներ, ծովածոցեր, գետեր
  • Pl — բոլոր տեսակի բույսեր, այդ թվում ծաղիկներ, ծառեր,
  • Arch — ճարտարապետական կառույցներ՝ տներ, կամուրջներ, եկեղեցիներ և այլն
  • Art — մանկական նկար, ջրաներկ, որտեղ նկարվածները հատուկ բովանդակություն չունեն
  • Abs — վերացական հասկացություններ՝ «իշխանություն», «ուժ», «սեր» և այլն։
  • Вl — արյուն
  • Fi — կրակ

Քննադատություն խմբագրել

Թեստը բանավեճ է առաջացնում[1], 1999 թվականին մորատորիում էր պահանջվում թեստը կլինիկական և դատական նշանակման ժամանակ օգտագործման համար[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Howard N. Garb, James M. Wood, Scott O. Lilienfeld, M. Teresa Nezworski Roots of the Rorschach controversy (und) // Clinical Psychology Review. — Pergamon Press, 2005. — Т. 25. — № 1. — С. 97—118. — doi:10.1016/j.cpr.2004.09.002
  2. Garb H. N. Call for a moratorium on the use of the Rorschach Inkblot Test in clinical and forensic settings(անգլ.) // Assessment : journal. — 1999. — Т. 6. — № 4. — С. 313—318. — doi:10.1177/107319119900600402 — PMID 10539978.