Ռոյ Օլիվեր Դիսնեյ

ամերիկացի գործարար

Ռոյ Օլիվեր Դիսնեյ (անգլ.՝ Roy Oliver Disney [ˈdɪzni] հունիսի 24, 1893(1893-06-24)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 20, 1971(1971-12-20)[1][2], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի բանկիր և գործարար, կինոպրոդյուսեր։ Իր կրտսեր եղբոր՝ Ուոլտ Դիսնեյի հետ հանդիսանցել են այն ընկերության համահիմնադիրները, որը հիմա կոչվում է «The Walt Disney Company»: Ռոյը 1929-1971 թվականներին, զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը և 1945 — 1971 թվականների ընթացքում ընկերության նախագահի պաշտոնը։

Ռոյ Օլիվեր Դիսնեյ
անգլ.՝ Roy Oliver Disney
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1893(1893-06-24)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 1971(1971-12-20)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, ձեռնարկատեր և բանկիր
ԱմուսինԷդնա Դիսնեյ[3]
Ծնողներհայր՝ Էլիաս Դիսնեյ, մայր՝ Ֆլոռա Քոլ Դիսնեյ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՌոյ Էդվարդ Դիսնեյ
 Roy O. Disney Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոյը ծնվել է Էլայս Դիսնեյի և Ֆլորա Կոլլի ընտանիքում, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ 1925 թվականի ապրիլին ամուսնացել է Էդնե Ֆրենսիսի հետ և այդ ամուսնությունից 1930 թվականի հունվարի 10-ին ծնվել է նրա որդի Ռոյ Էդվարդ Դիսնեյը։

Ուոլտը ստեղծագործող հանճար էր, իսկ Ռոյը վստահորեն կարողացել է ընկերությունը պահել ֆինանսապես կայուն վիճակում։ Ուոլտի մահից հետո Ռոյը հոգ է տարել, որ «Disney World» վերջնական կառուցվի և վերանվանվի Walt Disney World, որպեսզի հավերժացնի եղբոր անունը։ Ռոյը թոշակի է անցել միայն Walt Disney World-ի վերջնական բացումից հետո՝ 1971 թվականի հոկտեմբերին։ 2 ամիս անց Ռոյը մահացել է կաթվածից, նա 78 տարեկան էր։

Ռոյ Օլիվերի արձանը՝ նստարանին նստած Միննի մաուսի կողքին, գտնվում է Հեքիաթային թագավորության քաղաքային հրապարակում։

Նրա որդին՝ Ռոյ Էդվարդ Դիսնեյը, հանդիսացել է The Walt Disney Company-ի նախագահ և մտնել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց և միլիարդատերների ցուցակի մեջ։ Մահացել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Առաջին գործադիր տնօրենը
Ուոլտ Դիսնեյ ընկերության գործադիր տնօրեն
1968–1971
Հաջորդող՝
Դոն Տատում
Նախորդող՝
Ուոլտ Դիսնեյ
Ուոլտ Դիսնեյ ընկերության Նախագահ
1945–1968
Հաջորդող՝
Դոն Տատում
Նախորդող՝
Ուոլտ Դիսնեյ
ՈՒոլտ Դիսնեյ ընկերության նախագահ
1964—1971
Հաջորդող՝
Դոն Տատում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Օլիվեր Դիսնեյ» հոդվածին։