Ռոման Պետուշկով (ռուս.՝ Роман Александрович Петушков, փետրվարի 18, 1978(1978-02-18), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս մարզիկ։ Պարալիմպիկ խաղերի պատմության մեջ միակ վեց անգամյա պարալիմպիկ չեմպիոն (նույն խաղերի շրջանակներում) (2014 թվական, Սոչիի խաղերում)[2], Վանկուվերի 2010 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի կրկնակի մրցանակակիր[3]։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Ռոման Պետուշկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 18, 1978(1978-02-18) (46 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

2006 թվականին Ռոման Պետուշկովը վթարի է ենթարկվել. բեռնատար վագոնը հարվածել էր նրան, որից հետո երկու ոտքն անդամահատել են։ Սպորտի օգնությամբ վերադարձել է ակտիվ կենսակերպին և Դմիտրովում սկսել մարզվել։ 2007 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում[2][3], մարզիչ՝ Իրինա Գրոմովա։

2010 թվականին Վանկուվերի ձմեռային պարալիմպիկ խաղերում Ռոման Պետուշկովը նվաճեց երկու մեդալ (արծաթ և բրոնզ)։ Սակայն նրա իսկական հաղթանակը Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերն էին (2014), Երբ նա 3 բրոնզե մեդալ է նվաճել բիաթլոնում, 3-ը`լեռնադահուկային սպորտում՝ դառնալով պատմության մեջ առաջին վեց անգամյա պարալիմպիկ չեմպիոնը[3]։

Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։

Սպորտային նվաճումներ խմբագրել

Ձմեռային պարալիմպիկ խաղեր խմբագրել

  •   Արծաթ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Վանկուվեր, 2010) - դահուկավազք 15 կմ, նստած
  •   Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Վանկուվեր, 2010) - բիաթլոն 12,5 կմ, նստած
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014) - բիաթլոն 12,5 կմ, տղամարդկանց, նստած
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014) - բիաթլոն 15 կմ, տղամարդկանց, նստած
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014) - բիաթլոն 7,5 կմ, տղամարդկանց, նստած
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014) - դահուկավազք 15 կմ, տղամարդկանց, նստած
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014) - դահուկավազք բաց էստաֆետ 4 x 2.5 կմ
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր, Սոչի, 2014) - դահուկավազք սպրինտ 1 կմ, տղամարդկանց, նստած

Աշխարհի առաջնություն խմբագրել

Դահուկավազք խմբագրել

  •   Ոսկի (Սոլեֆտեո, Շվեդիա, 2013) - 1 կմ, սպրինտ, նստած
  •   Ոսկի (Սոլեֆտեո, Շվեդիա, 2013) - 10 կմ, նստած
  •   Ոսկի (Սոլեֆտեո, Շվեդիա, 2013) - 15 կմ, նստած
  •   Ոսկի (Սոլեֆտեո, Շվեդիա, 2013) - 4 х 2,5 կմ, բաց էստաֆետ
  •   Ոսկի (Վուոկատի, Ֆինլանդիա, 2009) - 10 կմ, նստած
  •   Ոսկի (Վուոկատի, Ֆինլանդիա, 2009) - 15 կմ, նստած
  •   Արծաթ (Վուոկատի, Ֆինլանդիա, 2009) - 1 կմ, սպրինտ

Բիաթլոն խմբագրել

  •   Ոսկի (Սոլեֆտեո, Շվեդիա, 2013) - 12,5 կմ, նստած
  •   Ոսկի (Խանտի-Մանսիյսկ, Ռուսաստան, 2011) - 2,4 կմ, մրցարշավային մրցավազք, նստած
  •   Արծաթ (Սոլեֆտեո, Շվեդիա, 2013) - 15 կմ, նստած
  •   Արծաթ (Վուոկատի, Ֆինլանդիա, 2009) - 3 կմ, մրցարշավային մրցավազք, նստած
  •   Բրոնզ (Սոլեֆտեո, Շվեդիա, 2013) - 7,5 կմ, նստած
  •   Բրոնզ (Խանտի-Մանսիյսկ, Ռուսաստան, 2011) - 7,5 կմ, նստած
  •   Բրոնզ (Վուոկատի, Ֆինլանդիա, 2009) - 12,5 կմ, նստած

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014) — ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ավանդի, 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերում ունեցած նվաճումների համար[4][5]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (2010) — ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ավանդի, 2010 թվականի Վանկուվերի (Կանադա) ձմեռային պարալիմպիկ խաղերում ունեցած նվաճումների համար[6]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • «Ամսվա մարզիկ» (2) (Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտե, 2012 թվականի հունվար և 2013 թվականի փետրվար)
  • «Ճակատագրի շրջադարձ» մրցանակի դափնեկիր (Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտե, 2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Информационный портал о сборных Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 Всё, что возможно! У России - 80 паралимпийских медалей. Столько ещё не было ни у кого! // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 34-35. (Ստուգված է 10 Մայիսի 2016)
  3. 3,0 3,1 3,2 «Паралимпийские виды. Новости от 17 марта 2014». // Сайт АНО «Единый информационный центр». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  5. «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации». // Официальный сайт Президента России. 17.03.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 26 марта 2010 года № 373 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել