Ռոման Շիրոկով

ռուս ֆուտբոլիստ

Ռոման Նիկոլաևիչ Շիրոկով (ռուս.՝ Рома́н Никола́евич Широ́ков, հուլիսի 6, 1981(1981-07-06)[2], Դեդովսկ, Իստրինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008

Ռոման Շիիրոկով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոման Նիկոլաևիչ Շիրոկով
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1981(1981-07-06)[2] (42 տարեկան)
Ծննդավայր Դեդովսկ, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ
Հասակ 187 սմ[1]
Քաշ 83 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սպարտակ
Համար 15
Պատանեկան կարիերա
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Մոսկվա[3]
?-1998 Ռուսաստան ԲԿՄԱ ՖԴ[3]
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2001 Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա 0 (0)
1998-2001  Ռուսաստան ԲԿՄԱ-2 54 (3)
2001  Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ 1 (0)
2002 Ռուսաստան Բուրեվեստնիկ Մոսկվա ՍՖԼ
2002-2004 Ռուսաստան Իստրա ՍՖԼ
2004 Ռուսաստան Վիդնոե 17 (4)
2005 Ռուսաստան Սատուրն Ռամենսկոե 18 (3)
2006 Ռուսաստան Ռուբին 4 (0)
2006  Ռուսաստան Իստրա ՍՖԼ
2007 Ռուսաստան Խիմկի 27 (7)
2008-2014 Ռուսաստան Զենիթ 130 (29)
2014  Ռուսաստան Կրասնոդար 6 (3)
2014-ներկա Ռուսաստան Սպարտակ Մոսկվա 19 (1)
2015  Ռուսաստան Կրասնոդար 13 (4)
Ազգային հավաքական
2008-ներկա Ռուսաստան Ռուսաստան 52 (13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 1, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 18, 2015

Եվրո 2008 թվականի բրոնզե մեդալակիր։ «Զենիթի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սուպերգավաթի կրկնակի հաղթող, ՈւԵՖԱ գավաթի և սուպերգավաթի հաղթող (2008)։

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Ռոման Շիրոկովը ԲԿՄԱ-ի ֆուտբոլային դպրոցի սանն է[4]։ 1998-2001 թվականներին Ռոմանը խաղացել է ԲԿՄԱ-2 ակումբում[5], որից հետո նա վարձակալվել է «Տորպեդո-ԶԻԼ» ակումբում։ Այնտեղ խաղացել է ընդամենը մեկ խաղ՝ 2001 թվականի հուլիսի 11-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղի 69-րդ րոպեին փոխարինման դուրս գալով։

 
Շիրոկովը «Խիմկիի» կազմում

Ալկոհոլի չարաշահման պատճառով խախտել է ռեժիմը և թիմում բազմիցս ունեցել է խնդիրներ[6]։ 7 տարում փոխելով 6 ակումբ՝ մինչև 2007 թվականը բարձր մակարդակում պարբերական հանդես եկավ. 2 տարի խաղաց «Իստրայի» սիրողական թիմում, հետո տեղափոխվեց երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիդնոյե» ակումբ։ 2005 թվականին տեղափոխվեց Ռամենսկոեի «Սատուրն» ակումբ, որտեղ դարձավ կազմի հիմնական խաղացողներից մեկը, բայց աշնան կողմերը դադարեց դուրս գալ խաղադաշտ։

2006 թվականի տեղափոխվեց Կազանի «Ռուբին», որտեղ գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևի հետ կոնֆլիկտ ունեցավ[6][7]։ Մրցաշրջանի մնացած մասը նա վարձակալության պայմաններում խաղաց «Իստրայում»[6], իսկ հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմկի», որը պատրաստվում էր նորամուտը նշել Պրեմիեր Լիգայում։ Մերձմոսկովյան ակումբը Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ Շիրոկովը դաշտի կենտրոնում իր որակյալ խաղով գրավեց առաջատար ակումբների ուշադրությունը[8], որի շնորհիվ Գուս Հիդինգը նրան հրավիրեց Ռուսաստանի հավաքական, բայց Ռոմանը այդ ժամանակ այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։

«Զենիթ» և վարձակալություն «Կրասնոդարում» խմբագրել

2007 թվականի նոյեմբերի 26-ին ազատ գործակալի իրավունքներով չորս տարվա պայմանագիր կնքեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։

 
Շիրոկովը «Կրասնոդարի» մարզաշապկով

2009 թվականի օգոստոսին Շիրոկովը «Զենիթի» դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևի հետ կարճաժամկետ կոնֆլիկտ ունեցավ, որի պատճառը իբր թե դարպասապահի կողմից բաց թողնված գնդակն էր։ Խաղացողների հարցազրույցներից հետո կոնֆլիկտը դարձավ ԶԼՄ-ների սեփականությունը։ Իրար նկատմամբ մի շարք սուր մեղադրանքներից հետո խաղացողները հասկացան, որ կոնֆլիկտը չի կարող շարունակություն ունենալ և հայտնեցին, որ այն ավարտվել է[9]։

2011 թվականին Շիրոկովը իր թվիթթերյան էջում նշեց մի շարք մեկնաբանություններ։ Այսպես, Ռուսաստանի առաջնություն 2011-12-ի «Սպարտակի» դեմ խաղից առաջ Շիրոկովը ասել է «Մեզ համար Սպարտակը ընդհանրապես մրցակից չի!!!», իսկ մոսկովյան ակումբի դեմ տարած հաղթանակից հետո գրել է. «Վաստակած պարտությամբ շնորհավորում եմ բոլոր „խոճկորներին“»[10]:

2011 թվականի սեպտեմբերին «Պորտուի» դարպասը խփած երկու գոլերից հետո Շիրոկովը ճանաչվեց Չեմպիոնների Լիգայի տուրի խաղացող[11]։ Միևնույն ժամանակ երկրպագուների ուշադրությունը գրավեց Շիրոկովի սուր մեկնաբանությունների շարքը, մասնավորապես՝ 2011 թվականի նոյեմբերին կայացած «Զենիթ»-ԱՊՕԵԼ խաղից հետո[12]։

2012 թվականի փետրվարի 15-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Զենիթ»-«Բենֆիկա» խաղում Շիրոկովը խփեց 2 գոլ, որոնցից մեկը 88-րդ րոպեին, խաղն ավարտվեց «Զենիթի»՝ 3:2 հաշվով տարած հաղթանակով, իսկ «Բենֆիկայի» 28-խաղային անպարտելի սերիան ավարտվեց։ Բացի այդ, Շիրոկովը կրկնեց Չեմպիոնների Լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռուսական ռեկորդը (5 գոլ), որը 1993-94 մրցաշրջանում սահմանել էր «Սպարտակի» կիսապաշտպան Վալերի Կարպինը և 1995-96 մրցաշրջանում կրկնել էր «Սպարտակի» պաշտպան Յուրի Նիկոֆորովը[13]։

2013 թվականին «Զենիթին» խաղադաշտ դուրս բերեց ավագի թևկապով։ 2014 թվականի փետրվարի 28-ին Ռոմանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալվեց «Կրասնոդարում»։ Շիրոկովի խոսքերով «Զենիթի» ղեկավարությունը ցանկացել է իր պայմանագիր երկարացնել, սակայն գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հրաժարվել է[14]։ Մարտի 8-ին «Ուրալի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց ցլերի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Արիին[15]։ Մարտի 30-ին կրասնոդարյան դերբիում՝ «Կուբանի» դեմ խաղում նա ձևակերպեց դուբլ՝ ակումբում խփելով իր առաջին գոլերը[16]։

«Սպարտակ» և վարձակալություն «Կրասնոդարում» խմբագրել

2014 թվականի հուլիսի 18-ին ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»[17]։ Պայմանագիրը կնքվեց 2+1 սխեմայով[18].

 
Շիրոկովը «Սպարտակի» կազմում
  Այն մարդիկ, ովքեր ինձ մոտեցրել են ֆուտբոլին, իմ հայրն ու կնքահայրն են։ Նրանք ամբողջ կյանքներում երկրպագել են «Սպարտակին»։ Բացի դրանից, հավանաբար իմ ընկերների 99 տոկոսը նույնպես երպագում են կարմիր-սպիտակ ակումբը։ Շատ առումներով հենց սրանք են բացատրում իմ ընտրությունը։ Հուսով եմ, որ ինձ կջահողվի ուրախացնել սպարտակյան բոլոր երկրպագուներին։ Ցանկանում են, որ նրանք հիշեն, թե ինչ է սիրած թիմի չեմպիոնությունը։ Բնականաբար, ինձ համար «Սպարտակ» տեղափոխվելը մարտահրավեր է։ Այսպիսի ավանդույթներով ակումբը և կարմիր-սպիտակների բոլոր երկրպագուներն ունեն միայն մեկ նպատակ՝ պայքար գավաթների համար։ Սա ամբողջովին համապատասխանում է իմ փառասիրությանը, և հուսով եմ, որ մեզ կհաջողվի լուծել մեր առջև դրված խնդիրները[17]  

Նոր թիմում Ռոմանը վերցրեց 9 համարը, «որովհետև դրա ներքո խաղացել են Պյատնիցկին և Տիտովը[19]»: 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Կիմ Չելստրյոմին՝ նա Շիրոկովը նշեց իր նորամուտը «Սպարտակի» կազմում։ Այդ խաղում նա իր առաջին գոլը խփեց «Սպարտակի» կազմում։ Խաղն ավարտվեց ոչ ոքի 1-1 հաշվով[20]։ Միայն թե դրանից հետո նրա գործերը վատացան. նա ոչ միայն դադարեց հայտնվել մեկնարկային կազմում, այլ նաև չհայտագրվեց թիմի խաղերին, իսկ ԶԼՄ-ներում կիսապաշտպանի և թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի միջև կոնֆլիկտի մասին տեղեկություն հայտնվեց[21][22][23]։

2015 թվականի հունվարի 13-ին կիսապաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը նորից վարձակալվեց «Կրասնոդարում»[24]։ 2014-15 մրցաշրջանում իր առաջին խաղը «Կրասնոդարի» կազմում անցկացրեց «Սպարտակի» դեմ (3:1)։ Քիչ ավելի ուշ «Կրասնոդարը» «Սպարտակից» € 1 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ էր գնել Շիրոկովին[25]։ Սակայն շուտով «Սպարտակի» գլխավոր մարզիչ նշանակվեց Դմիտրի Ալենիչևը, և Շիրոկովը վերադարձավ հիմնական կազմ։ 2015-16 մրցաշրջանում 9 համարը վերցրեց Դենիս Դավիդովը, իսկ Շիրոկովը ընտրեց 15 համարը։ Օգոստոսի 22-ին «Ամկարի» դեմ խաղում Շիրոկովը կատարեց երկու գոլային փոխանցում։ Իսկ խաղն ավարտվեց «Սպարտակի»՝ 1:3 հաշվով տարած հաղթանակով[26]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2008 թվականի մարտի 26-ին՝ 26 տարեկան հասակում, Ռումինիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտը նշել է է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։

2008 թվականի հունիսի 10-ին Եվրո 2008-ի խմբային փուլի Ռուսաստան-Իսպանիա խաղի ժամանակ սպորտային մեկնաբան Վիկտոր Գուսևը ասել է. «Շիրոկովը հավաքականի մակարդակի ֆուտբոլիստ չէ», նկատի առնելով Շիրոկովին, ով խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում և իսպանացիների կողմից բաց թողնված գոլերի մեղավորն էր։ Սկզբում Գուսևի հետ համաձայն էին ռուսական ֆուտբոլային կազմակերպություններից շատերը. Ռուսաստանի հավաքականի 1:4 խոշոր հաշվով պարտությունը պաշտպանության կենտրոնում խաղացող Շիրոկով Կոլոդին զույգի անհաջող խաղի հետևանքն էր, որոնք, չնայած իրենց ցածր մակարդակին, ձգտում էին խաղալ խլելով, որպեսզի կարողանան գնդակը խաղադաշտի սահմաններից հեռացնել՝ կոպիտ, բայց ապահով։ 2008 թվականի հունիսի 26-ին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի խաղում Կոլոդինը և Շիրոկովը չէին մասնակցում։ Խաղն ավարտվեց 0:3 հաշվով հօգուտ Իսպանիայի։

 
Շիրոկովը «Զենիթի» կազմում

Իսպանացիներից կրած երկրորդ պարտությունից հետո ֆուտբոլային փորձագետների կարծիքը կենտրոնական պաշտպանների (մասնավորապես և՛ Շիրոկովի) համեմատաբար բացառիկ մեղքի վերաբերյալ փափկեց. բոլորն ընդունեցին իսպանացիների ուժը և նրանց խմբային ու անհատական բարձր վարպետությունը։ Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո Ռոման Շիրոկովը տված հարցազրույցներից մեկում իսպանացիների դեմ խաղում կատարվածի մասին բացատրություն էր տվել[27], իսկ Վիկտոր Գուսևը նրանից ներողամտություն էր հայցել, սակայն մարզիկը այն չէր ընդունել[28]։ Ավելի ուշ Շիրոկովը նշել էր, որ Գուսևի հետ ոչ մի խնդիր չկա, և նրանք նույնիսկ հանդիպել են Առաջին ալիքի գավաթի ժամանակ[29]։

Եվրո 2008-ից հետո Հիդնիկը Շիրոկովին այլևս չհրավիրեց հավաքական, ինչի արդյունքում նա բաց թողեց Մունդիալ 2010-ի ամբողջ որակավորման փուլը։ Շիրոկովի վերադարձը հավաքական տեղի ունեցավ 2010 թվականին, Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում, երբ հավաքականի մարզիչը Դիկ Ադվոկատն էր։ Շիրոկովը խաղալով կիսապաշտպանի դիրքում՝ խփեց իր առաջին գոլը Ռուսաստանի կազմում։

Եվրո 2012-ին եղել է հիմնական կազմի խաղացող և խաղացել է խմբային փուլի բոլոր երեք խաղերը։ Առաջին՝ Չեխիայի դեմ խաղում նա Պետր Չեխի դարպասին խփեց հաղթական գոլը։ Միայն թե որոշիչ խաղում ռուսները 0:1 հաշվով պարտվեցին հույներին և չկարողացան հաղթահարել խմբային փուլը։

2013 թվականի մարտի 25-ին Բրազիլիայի դեմ ընկերական խաղում թիմին ավագի թևկապով է խաղադաշտ դուրս բերել։ Մունդիալ 2014 թվականի որակավորման փուլի վերջին երկու խաղերում նույնպես թիմի ավագն է եղել[30][31], որոնք Ռուսաստանը հաջող է անցկացրել և խմբում առաջին տեղը զբաղեցնելով՝ դուրս եկել Աշխարհի առաջնություն։ Շիրոկովը մասնակցել է որակավորման փուլի բոլոր 10 խաղերին։

Ռոմանը հավաքականի հետ պատրաստվել է Մունդիալ 2014-ին, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել դրան։ Արդյունքում, Ռուսաստանի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նրան փոխել է Պավել Մոգիլևեցով[32]։

Գնահատություն խմբագրել

2012 թվականի դեկտեմբերի 12-ին Պրեմիեր Լիգայի մարզիչների վարկածներով Ռոմանը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2013 թվականի հունվարի 24-ին Ռուսաստանի տարվա ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆուտբոլ շաբաթաթերթի վարկածով։ Հաջորդ մրցաշրջանում նա իր երկու հաջողություններն էլ կրկնել է։

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է մերձմոսկովյան Դեդովսկ քաղաքում։ Հայրը՝ Նիկոլայ Սերգեևիչ, մայրը՝ Լիդիա Գեննադիևնա[33]։ Ծնողները բաժանվել են, երբ Շիրոկովը 12 տարեկան էր։ Հայրը մահացել է 2008 թվականի փետրվարին, 52 տարեկան հասակում՝ կատվածից[6]։ Մայրն ապրում է Դեդովսկում։

Կինը՝ Եկատիրինան, Դեդովսկից է, որտեղ էլ նրանք ծանոթացել են[6][33]։ 2008 թվականի օգոստոսի 26-ին նրանք ունեցել են տղա, ում անվանել են Իգոր։ Աղջիկը՝ Վիկտորիան, ծնվել է 2012 թվականի օգոստոսի 21-ին[34]։

Հասարական գործունեություն խմբագրել

2009 թվականից սկսած ամեն տարի Շիրոկովը իր հոր՝ Նիկոլայ Շիրոկովի պատվին Դեդովսկում մանկական ֆուտբոլային մրցաշար է անկացնում[33]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

Ըստ նոյեմբերի 6, 2015

Ակումբ[35] Մրցաշրջան Լիգա[36] Գավաթներ[37] Եվրոգավաթներ[38] Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տորպեդո-ԶԻԼ 2001 1 0 0 0 0 0 1 0
Արդյունքում 1 0 0 0 0 0 1 0
Սատուրն 2005 18 3 6 2 0 0 24 5
Արդյունքում 18 3 6 2 0 0 24 5
Ռուբին 2006 4 0 1 0 0 0 5 0
Արդյունքում 4 0 1 0 0 0 5 0
Խիմկի 2007 27 7 2 2 0 0 29 9
Արդյունքում 27 7 2 2 0 0 29 9
Զենիթ 2008 27 3 1 0 11 0 39 3
2009 21 1 2 0 5 0 28 1
2010 21 6 4 1 6 0 31 7
2011-12 26 9 4 0 12 7 42 16
2012-13 25 5 4 0 10 1 39 6
2013-14 10 5 1 0 8 5 19 10
Արդյունքում 130 29 16 1 52 13 198 43
Կրասնոդար 2013-14 6 3 2 0 0 0 8 3
2014-15 13 4 0 0 0 0 13 4
Արդյունքում 19 7 2 0 0 0 21 7
Սպարտակ Մոսկվա 2014-15 5 1 1 0 0 0 6 1
2015-16 14 0 0 0 0 0 14 0
Արդյունքում 19 1 1 0 0 0 20 1
Ամբողջը կարիերայում 218 47 28 5 52 13 298 65

Հավաքական խմբագրել

Արդյունքում։ 52 խաղ/13 գոլ, 31 հաղթանակ, 11 ոչ ոքի, 10 պարտություն։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Զենիթ»
  • Ռուսաստանի չեմպիոն՝ 2010, 2011-12
  • Ռուսաստանի գավաթակիր՝ 2009-10
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր՝ 2008, 2011
  • ՈւԵՖԱ գավաթակիր՝ 2007-08
  • ՈւԵՖԱ սուպերգավաթակիր՝ 2008
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2012-13
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2009
  • Ընդհանուր՝ 7 գավաթ
«Կրասնոդար»
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2014-15
Ռուսաստանի հավաքական
  • Եվրո 2008-ի բրոնզե մեդալակիր (կիսաեզրափակչի մասնակից)

Անձնական խմբագրել

  • Ռուսաստանի տարվա ֆուտբոլիստ՝ 2012, 2013
  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում՝ № 1 (2011-12, 2012-13, 201-14), № 2 (2010), № 3 (2014-15)
  • Իգոր Նետտոյի Ակումբի անդամ (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Roman Shirokov – UEFA.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Роман с продолжением - Футбол - LiveSport.Ru
  4. Профиль Широкова Արխիվացված 2016-03-09 Wayback Machine на сайте РФС.
  5. Профиль на сайте ФК Зенит.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Юрий Голышак, Александр Кружков (11 апреля 2008). ապրիլի 2008/16_1/ «Роман Широков: 19 кружек». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. Роман Широков: «Бог Бердыева - господин Франклин со стодолларовой купюры»
  8. «Владимир Казаченок: «Широков - парень непростой»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  9. Малафеев помирился с Широковым / Советский спорт, 4 августа 2009, № 114 (17886).
  10. Господа твиттермены. В «Лужниках» друг против друга выйдут главные «писатели» команд - Деми Де Зеув и Роман Широков
  11. Роман Широков - лучший игрок тура Лиги чемпионов
  12. «Раз на раз». 4 конфликта Романа Широкова с фанатами «Зенита»
  13. Широков повторил рекорд Карпина и Никифорова по количеству мячей, забитых в одном сезоне Лиги чемпионов
  14. Роман Широков: «Руководство „Зенита“ хотело продлить со мной контракт. Но Виллаш-Боаш отказался»
  15. «Урал VS. Краснодар 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 8.
  16. «Кубань VS. Краснодар 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 30.
  17. 17,0 17,1 «ШИРОКОВ: «ОТЕЦ ВСЮ ЖИЗНЬ БОЛЕЛ ЗА "СПАРТАК"»». ФК «Спартак» Москва. 2014 թ․ հուլիսի 18.
  18. «Контракт ФК "Спартак" с Романом Широковым подписан по схеме "2+1" - Федун». Р-Спорт. 2014 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  19. Широков: я выбрал 9-й номер в «Спартаке», потому что под ним играли Пятницкий и Титов
  20. «Спартак VS. Локомотив 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 26.
  21. Роман Широков: «Не захотелось находиться в „Спартаке“. Я чувствовал себя ненужным клубу и тренеру»
  22. Роман Широков: «Пока не понял, какой футбол прививает Якин»
  23. Роман Широков: «Зачем нам с Якином поддерживать отношения? Он должен за своей командой следить - зачем ему я?»
  24. Широков подписал контракт с «Краснодаром»
  25. «Известия»: «Краснодар» готов выкупить Широкова у «Спартака» за 1 млн евро
  26. «Амкар VS. Спартак Москва 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 22.
  27. Роман Широков: Крайним после матча с Испанией меня сделали газеты
  28. «Широков не принял извинений Виктора Гусева». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  29. Широков: женщина президент клуба? Пока одна женщина опровергает это.
  30. Люксембург - Россия 0:4 / Спорт-Экспресс, 11 октября 2013 .
  31. Азербайджан - Россия 1:1 / Спорт-Экспресс, 15 октября 2013.
  32. Фабио Капелло: «Широкова в заявке заменит Могилевец, но у нас ещё есть время до 15 июня» / Sports.ru, 6 июня 2014.
  33. 33,0 33,1 33,2 Катерина Булатова Екатерина Широкова: «Рому ждёт интересная карьера» // «Наш „Зенит“» : журнал. — 2013. — № 8 (17). — С. 26-28.
  34. У Широкова родилась дочь / Евро-футбол.ру
  35. մասնագիտական մակարդակում
  36. Պրեմիեր Լիգա, Երկրորդ դիվիզիոն
  37. Ռուսաստանի գավաթ, Ռուսաստանի սուպերգավաթ
  38. ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈւԵՖԱ Սուպերգավաթ, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա

Արտաքին հղումներ խմբագրել