Ռոման Արկադևիչ Աբրամովիչ (ռուս.՝ Роман Аркадьевич Абрамович, եբրայերեն՝ רומן אברמוביץ׳‎, հոկտեմբերի 24, 1966(1966-10-24)[2][3][4], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[9]), ռուս-իսրայելական գործարար միլիարդատեր, քաղաքական գործիչ, բարերար։ Միլհաուզ ԼԼՍ ընկերության սեփականատերը։ Նրան է պատկանում նաև անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը[10] ·[11]։ 2000-2008 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար օկրուգի նահանգապետը[12]։

Ռոման Աբրամովիչ
Роман Абрамович
Աբրամովիչը 2008 թ.
Դրոշ
Դրոշ
Չուկոտկայի նահանգապետ
17-ը Հունվարի, 2001 թ. - 3-ը Հուլիսի, 2008 թ.
Նախորդող Ալեքսանդր Նազարով
Հաջորդող Ռոման Կոպին
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա և Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Դավանանք հուդայականություն[1]
Ծննդյան օր հոկտեմբերի 24, 1966(1966-10-24)[2][3][4] (57 տարեկան)
Ծննդավայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Ռուսաստան,  Իսրայել[5] և  Պորտուգալիա[6]
Հայր Arkady Abramovich?[7]
Մայր Irina Vasilievna Abramovich?[7]
Ամուսին Օլգա Յուրեվնա Լյոսովա
Իրինա Վյաչե Սլավովնա Մալանդինա
Զավակներ վեց (5 Մալանդինայից; 1 Ժուկովայից)
 
Պարգևներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան[8]

Forbes ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականին Աբրամովիչի կարողությունը գնահատվել է 12,9  միլիարդ ամերիկյան դոլար[13], 2021 թվականի տվյալներով՝ 14,5 միլիարդ դոլար։ Իսրայելում ամենահարուստ մարդկանց ցանկում նա գրավում է երկրորդ, Ռուսաստանում՝ տասնմեկերորդ[14][15][16], Մեծ Բրիտանիայում՝ իններորդ[17], աշխարհում՝ 124-րդ տեղը[18]։ Ռոման Աբրամովիչը 1999-2013 թվականներին բարեգործական նպատակներով նվիրաբերել, ծախսել է ավելի քան երկուսուկես միլիարդ դոլար՝ առավել, քան ներկայումս ապրող որևէ ռուսաստանցի։ Նվիրաբերված այդ գումարներով Չուկոտկայում կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։ Նա բարեգործական նպատակներով մեծ գումարներ է նվիրաբերում նաև Պորտուգալիայի հրեական համայնքին։

Աբրամովիչին քննադատողները նրան պիտակավորում են որպես օլիգարխի[19], շեշտում, որ իր հսկայական կարողությունը ստեղծել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մերձավոր շրջապատի հետ սերտ կապեր հաստատելու շնորհիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.haaretz.com/israel-news/2022-03-14/ty-article/israeli-russian-oligarch-abramovich-spotted-in-tel-aviv-airport-as-his-jet-departs/00000180-5b8c-dc4e-a5a9-7ffe8c200000
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. https://www.theguardian.com/world/2018/may/28/roman-abramovich-granted-israeli-citizenship-tel-aviv-chelsea
  6. https://www.publico.pt/2021/12/18/desporto/investigacao/roman-abramovich-cidadao-portugues-desde-abril-1989109
  7. 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
  8. https://www.hs.fi/ulkomaat/art-2000005005714.html
  9. Smith, David (2006 թ․ դեկտեմբերի 24). «Roman Abramovich interview: Inside the hidden world of Roman's empire». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. «Les rachats marquants de clubs de Premier League». Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  11. League, Team Premier (2020 թ․ մարտի 21). «L'histoire du Chelsea Football Club». Sport Business Mag (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  12. Губернаторские полномочия Абрамовича прекращены // пресс-служба Кремля, 3.07.2008
  13. «Billionaires 2019». Forbes. 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  14. «Roman Abramovich». forbes.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  15. «Roman Abramovich immigrates to Israel». Globes. 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  16. «200 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes». Forbes Россия. 2021 թ․ ապրիլի 22. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  17. The Times. «Михаил Фридман впервые попал в рейтинг богатейших жителей Великобритании по версии The Times». Meduza. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  18. «Roman Abramovich». Forbes (անգլերեն). Վերցված է 04-09-2020-ին..
  19. Meter, Henry; Sazonov, Alex (2013 թ․ ապրիլի 24). «Most Charitable Russian Abramovich Leads Billionaires». Bloomberg News.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Աբրամովիչ» հոդվածին։