Ռոմանոս Պետրոսյան

հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ

Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան (օգոստոսի 26, 1979(1979-08-26), Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ։ Հայաստանի Կոտայքի նախկին մարզպետ[1]։ Հայաստանի շրջակա միջավայրի նախկին նախարար[2] (2020-2021)։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ (2021 թվականի դեկտեմբերի 9-ից)։ Մասնագիտությամբ՝ երկրաբան։ Մինչ Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում։

Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
2020 թվականի հուլիսի 30-ից - 2021 թվականի դեկտեմբերի 9
ՀՀ Կոտայքի մարզպետ
01.06.2018 - 30.07.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ
 2021 թվականի դեկտեմբերի 9-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 26, 1979(1979-08-26) (44 տարեկան)
Ծննդավայր Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Ամուսին Արմինե Պետրոսյան
Զավակներ Վանիկ Պետրոսյան, Ադել Պետրոսյան

Կրթություն խմբագրել

1996 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ։

Աշխատանք խմբագրել

2003-2006 թվականներին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ)՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար։ 2006 թվականին կարճաժամկետ պաշտոնավարել է որպես տնտեսագետ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում»։ 2006-2007 թվականներին աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008 թվականներին Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնի անդամ է եղել։ 2009-2014 թվականներին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015-2016 թվականներին եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018 թվականներին՝ «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն։

Զինվորական ծառայություն խմբագրել

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1999-2001 թվականներին։

Քաղաքական և հասարարակական գործունեություն խմբագրել

2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է[3]։ 2015 թվականի մայիսի 30-ին ՔՊԿ հիմնադիր համաժողովին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։ 2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[4]` ստանալով 924 ձայն։

2018 թվականին մասնակցել է Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից դեպի Երևան իրականացրած քայլարշավին։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող ժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության ամենատարբեր շերտերը։ Գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ՀՀ Վարչապետ, և նախկին իշխանություններին վերջնականապես տապալելու գործընթացում նոր պետական գործիչներ նշանակում նաև ՀՀ մարզերում։ 2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ։

ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին Իմ քայլը դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[5]։ Ստանալով 20,934 ձայն` անցել է խորհրդարան, սակայն հրաժարվել է մանդատից` պահպանելով Կոտայքի մարզպետի պաշտոնը։ 1997 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության անդամ։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։ : 2019 թվականի հունիսին ակտիվ մասնակցել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Գրիգորի Գուլյանի քարոզարշավին, ընտրությունների ընթացքում եղել է նաև նրա վստահված անձը[12]։ Ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակից հետո, ընտրությունները որակել է, որպես քրեաօլիգարխիկ պանյատներով պատգամավորի հաղթանակ քաղաքացու նկատմամբ[13]։

2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից։

2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։

2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Կինն Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է (ծնված՝ 1985 թվականի մայիսի 10-ին), որդին՝ Վանիկ Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2006 թվականի հոկտեմբերի 16-ին), դուստրը՝ Ադել Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2014 թվականի հունվարի 2-ին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար».
  3. https://civilcontract.am/about-us/rhomanos-petrosyan
  4. «Կառավարություն - Մարզեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «ԱԺ Ընտրություններ». www.electionsv.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  6. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  8. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  9. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  10. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  11. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  12. «Ռոմանոս Պետրոսյանի՝ վստահված անձ լինելու փաստաթուղթն՝ ապագայից (լուսանկար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  13. Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին. Կոտայքի մարզպետ

Արտաքին հղումներ խմբագրել