Ռոժենի Սուրբ Աստվածածին վանք (բուլղար․՝ Роженският манастир „Свето Рождество Богородично“)[1], Բուլղարիայի ամենախոշոր ուղղափառ վանքերից մեկը։ Տեղակայված է Պիրին լեռներում, Մելնիկ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, երկրի հյուսիսարևելյան հատվածում։

Ռոժենի վանք
Роженски манастир
Ռոժենի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և եկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՌոժեն գյուղ
ԹեմDiocese of Nevrokop?
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Մասն էԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
Հիմնադրված890 թվական
Քարտեզ
Քարտեզ
 Rozhen Monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Միջնադարյան այն քիչ վանքերից մեկն է, որը պահպանվել է մինչև մեր օրերս։ Ըստ աթոսյան աղբյուրների՝ այն կառուցվել է 890 թվականին։ Բազմաթիվ նոր շինություններ ի հայտ են եկել Ալեքսի Սլավ բռնակալի կառավարման ժամանակ։

17-րդ դարում վանքը մեծապես տուժել է հզոր հրդեհից, սակայն 8-րդ դարում վերականգնվել է՝ շնորհիվ բուլղարացիների նյութական օգնության։ Վանքի վերակառուցումը սկսվել է 1715 թվականին և ավարտվել՝ 1732 թվականին։

Վանքն իր զարգացման գագաթնակետին է հասել 19-րդ դարում, երբ դարձել է այս տարածաշրջանի ուղղափառության հոգևոր կենտրոնը։ Միևնույն ժամանակ վանքին են պատկանել շրջակայքում գտնվող զգալի տարածք։ Վանքի անունով է կոչվում մոտակա գյուղը։

Սուրբծննդյան վանքը գործող է և դասվում է Բուլղարիայի հարյուր զբոսաշրջային ազգային օբյեկտների ցանկում։ Վանքի մոտակայքում է գտնվում ականավոր բուլղար հեղափոխական Յան Սանդանսկու գերեզմանը։

Վանքային շինություններ խմբագրել

Վանքն իրենից հիշեցնում է միջնադարյան ամրոց, ունի վեցանկյան տեսք։ Ներքին բակը շրջապատում են եռահարկ բնակելի շինությունները։ Վանքի տարածքում է գտնվում նկուղ և ֆերմա։ Վանական բակի մի մասը զբաղեցնում են խաղողի այգիները։

Սուրբ Աստվածածնի եկեղեցի խմբագրել

Կաֆոլիկոն վանքը նվիրված է Աստվածածնին։ Շինարարության սկիզբը թվագրվում է 16-րդ դարին, սակայն ժամանակակից տեսքը եկեղեցին ձեռք է բերել 1732 թվականին։ Եկեղեցին զբաղեցնում է վանական բակի հիմնական տարածքը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Роженски манастир Рождество Богородично край Мелник - Pravoslavieto.com». www.pravoslavieto.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Архитектурното наследство на България. София, издательство «Техника», 1988.

Արտաքին հղումներ խմբագրել