Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են (ֆիլմ)

Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են (անգլ.՝ Rosencrantz & Guildenstern Are Dead), Թոմ Ստոպարդի դեբյուտային ֆիլմը հիմնված իր իսկ նույնանուն պիեսի հիման վրա։ Պիեսի նմանությամբ ֆիլմը պատմում է Վիլյամ Շեքսպիրի Համլետ պիեսի երկու երկրորդական կերպարների մասին՝ Ռոզենկրանցի և Գիլդենսթերնի, ովքեր գտնվում են էլսինոր դղյակի ճանապարհին Դանիայի թագավորի հրամանը կատարելուց։ Մինչև տեղ հասնելը նրանք հանդիպում են դերասանների խմբի, իսկ դղյակում նրանք հայտնաբերում են, որ պետք է բացահայտեն, թե ինչն է հուզում թագաժառանգ Համլետին։ Ֆիլմը Ոսկե Առյուծ է հաղթել 47-րդ Վենեցիայի Միջազգային Կինո Փառատոնի։

Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են
անգլ.՝ Rosencrantz & Guildenstern Are Dead
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրբադի մուվի, հումորային դրամա, կինոկատակերգություն, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
ՀիմքRosencrantz and Guildenstern Are Dead?
Թվական1990 և փետրվարի 28, 1991[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Սթոփարդ[2][3][4]
ՊրոդյուսերEmanuel Azenberg?
Սցենարի հեղինակԹոմ Սթոփարդ
ԴերակատարներԳարի Օլդմեն[2][5][3][…], Թիմ Ռոթ[2][3][4], Ռիչարդ Դրեյֆուս[2][5][3], Իեն Գլեն[2][3][4][…], Դոնալդ Սամպտեր[2], Joanna Miles?[2], Իեն Ռիչարդսոն[3][4], Joanna Roth?, John Burgess? և Sven Medvešek?
ՕպերատորՓիթեր Բիզիու
ԵրաժշտությունStanley Myers?
ՄոնտաժՆիքոլաս Գասթեր
Նկարահանման վայրԽորվաթիա
ԿինոընկերությունWNET?
Տևողություն118 րոպե
IMDbID 0100519

Ֆիլմում նկարահանվել են Թիմ Ռոթը Գուիլդենսթերնի դերում և Գարի Օլդմենը Ռոզենկրանցի դերում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը, ինչպես և պիեսը, կենտրոնացած է Ռոզենկրանցի և Գիլդենսթերնի և նրանց գործողությունների վրա։ Ֆիլմը սկսվում է այն բանից, որ նրանք ձիերով ուղևորվում են Էլսինոր՝ մտորելով ճակատագրի, հիշողության և լեզի մասին։ Ռոզենկրանցը գտնում է և պարբերաբար վեր գցում մետաղադրամ, որը միշտ վայր է ընկնում ղուշով վեր՝ ստիպելով Գիլդենսթերնին կասկածել, որ իրականության հետ ինչ-որ մի բան այն չէ։

Կամքի ազատություն և պատճառականություն խմբագրել

Ինչպես և պիեսում, Ռոզենկրանցն ու Գիլդենսթերնը այնպես են վարվում, կարծես չեն վերահսկում հանգամանքները։ Նրանք պարբերաբար տեղափոխվում են տեղից տեղ կամ ընկնում են իրավիճակների մեջ առանց իրենց ցանկության և կամքի, նույնիսկ առանց իմանալու (նավի դրվագը)։

Ծանոթագրություններ խմբագրել