Ռոզենբուրգ (ամրոց)

ամրոց

Ռոզենբուրգ ամրոց (գերմ.՝ Rosenburg), հիմնադրվել է 12-րդ դարում։ Կենտրոնում ամրոցն էր, իսկ նրա շուրջը՝ հնգանկյուն ներքին բակը։ Մինչ այդ էլ են եղել ավելի հասարակ պաշտպանական ամրություններ։ Ամրոցը գտնվում է Կամպ գետի հովտում, նրա աջ վտակի` Դունայի վրա Ավստրիայում, Խերոնի շրջանում, Ներքին Ավստրիայի հողերում[2]։

Ռոզենբուրգ
Նկարագրություն
Տեսակդղյակ և շատո
ՏեղագրությունԽերոնի շրջան, Ներքին Ավստրիայի հողեր
ՀասցեRosenburg 1[1]
Վարչական միավորRosenburg-Mold?[1]
Երկիր Ավստրիա[1]
Կառուցված12-րդ դար
Փոխարինված էՎերածննդի ոճով կառուցված բնակավայրի
Ընթացիկ վիճակթանգարան
Կապված անձինքԳրաբներ եղբայրներ, Կասպար ֆոն Ռոգենդորֆ, Հանս Յորգեր ֆոն Տոլլեր, Գոյոսներքի ընտանիք
ԻրադարձություններԵրեսնամյա պատերազմ
Քարտեզ
Քարտեզ
 Schloss Rosenburg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ռոզենբուրգ ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1175 թվականի փաստաթղթերում։ Այն կառուցվել էր Բոհեմիայից դեպի Վենա առևտրական հոսքերը հսկելու նպատակով։ 1433 թվականին ամրոցը նվաճվել է Պրոկոպով Փոքրի կողմից, սակայն ամբողջությամբ չի ավերվել։ 1476 թվականին Ֆրիդրիխ III-ի թագավորական արքունիքի կառավարիչ Կասպար ֆոն Ռոգենդորֆը գնում է ամրոցը, վերանորոգում այն և 1487 թվականին վաճառում Գրաբներ եղբայրներին (Հակոբ, Քրիստոֆ)[3], որոնք շարունակում են ամրոցի ընդլայնման և ամրացման աշխատանքները, իսկ նրանց որդիներն ու թոռները ամրոցը վերածում են վերածննդի ոճով ամրացված բնակավայրի։ Գրաբների ժառանգներից մեկը՝ Սեբաստիանը, այնքան է տարվում ամրոցի վերաշինությամբ, որ ընկնում է պարտքերի տակ և ստիպված է լինում վաճառել այն Հանս Յորգեր ֆոն Տոլլերին։

1611 թվականին ամրոցը գնում է Օլոմոուցի եպիսկոպոս կարդինալ Ֆրանց ֆոն Դիտրիխշտեյնը, որը փորձում է ամրոցի մատուռը վերածել կաթոլիկ եկեղեցու, սակայն նրա ջանքերը զուր են անցնում, քանի որ սկսվում է Երեսնամյա պատերազմը, որը հասնում է Կամպ գետի հովտում գտնվող Ռոզենբուրգ ամրոցը։ Բողոքականների առաջնորդը 1620 թվականին նվաճում է ամրոցը և ոչնչացնում նրա փոքրաքանակ կայազորը։ Միայն կես դար անց Գոյոսների ընտանիքը կրկին վերականգնում է ամրոցը և զարդարում այն։ Չնայած ամրոցը կորցրել էր իր ռազմական նշանակությունը, սակայն մինչև 17-րդ դար շարունակվում էր նրա ընդարձակման աշխատանքները։

Արդի շրջան խմբագրել

Այժմ ամրոցը գործում է որպես թանգարան, որի հավաքածուի կազմում կան միջին և նոր դարերի նկարների հավաքածուներ, արվեստի գործեր, կահույք և անգամ զենքեր։ Կա նաև դահլիճ, ուր ցուցադրվում է բարոն Ֆերդինանտ ֆոն Էնգելսխոֆենի կողմից հավաքված նախապատմական իրերը։

Գրականություն խմբագրել

Джанни Гуадалупи, Габриеле Рейна (перевод А.Борисовой) // Замки мира. — М.: ООО "АСТ", ООО "Астрель", 2005. — С. 170-173. — 272 с. — ISBN 978-5-17-033048-5, 978-5-271-12588-1, 88-544-0097-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Rosenburg Elevation and Position(չաշխատող հղում)
  3. de Fabianis, Valeria, ed. Castles of the World. Metro Books, 2013. p. 171 978-1-4351-4845-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզենբուրգ (ամրոց)» հոդվածին։