Ռոզարիո Դոուսոն (անգլ.՝ Rosario Dawson , մայիսի 9, 1979(1979-05-09)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, երգիչ, գրող։ Հայտնի է «Յոթ կյանք», «Ամազոնիայի գանձերը», «Իմ ընկերը կենդանաբանական այգուց», «Արծվի աչքը» և «Մեղքերի քաղաքը» ֆիլմերում խաղացած դերերով։

Ռոզարիո Դոուսոն
անգլ.՝ Rosario Dawson
Ծնվել էմայիսի 9, 1979(1979-05-09)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, գրող, հաղորդավար, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, կոմիքսների սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Դոուսոնը ծնվել է Նյու Յորքում։ Պուերտո-ռիկանական և աֆրո-կուբայական արմատներով նրա մայրը՝ Իզաբելը[4], ջրմուղագործ էր, որը հղիացել էր 15 տարեկան հասակում[5], իռլանդական արմատներով հայրը՝ Գրեգ Դոուսոնը, կոնստրուկտոր-շինարար[6][7][8] և բնիկ ամերիկացի է (Ապաչներ-Սեմինոլներ)[9]։ Ռոզարիոն երբեք հնարավորություն չի ունեցել հանդիպել իր կենսաբանական հոր հետ, չնայած իր իսկ խոստովանությամբ՝ նա դա շատ կցանկանար[10]։ Ունի կրտսեր եղբայր Քլեյը։ Ծնողները բաժանվել են, երբ նա հաճախում էր տարրական դպրոց[11]։

Կարիերա խմբագրել

Մանուկ հասակում Ռոզարիոն հայտնվել է «Սեզամ փողոց» հաղորդման մեջ։ 15 տարեկան հասակում նրան նկատել են լուսանկարիչ Լարրի Քլարկը և պրոդյուսեր Հարմոնի Կորինը, որին համապատասխանել է «Երեխաներ» ֆիլմի հետագա սցենարի համար։ Դրանից հետո Դոուսոնը շարունակել է նկարահանվել տարբեր ֆիլմերում՝ սկսած անկախից մինչև բարձր բյուջետային բլոկբաստերներ, այդ թվում՝ «Բոհեմ», «Նա լավ է խաղում» և «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմերը։ 2014 թվականի հունիսին կնքել է պայմանագիր «Խենթ» հեռուստասերիալում նկարահանվելու համար[12]։

Անձնական կյանք խմբագրել

Ռոզարիոն ունի որդեգրված դուստր՝ Լոլա Դոուսոնեը, որը ծնվել է 2002 թվականին, իսկ որդեգրվել՝ 2014 թվականին[13][14]։ 2019 թվականին հայտնի է դարձել, որ դերասանուհին հանդիպում է քաղաքական գործիչ Կորի Բուկերի հետ[15]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2019 Զոմբիլենդ. ստուգողական կրակոց Zombieland: Double Tap Նևադա
2017 Պաշտպաններ Defenders Քլեր Թեմփլ
2017 Տեսիլք Unforgettable Ջուլիա Բենքս
2017—2018 Երկաթե բռունցք Iron Fist Քլեր Թեմպլ
2017 Լեգո Ֆիլմ։ Բեթմեն The Lego Batman Movie Բեթգերլ
2016—2018 Լյուկ Քեյջ Luke Cage Քլեր Թեմպլ
2015—2019 Ջեսիկա Ջոնս Jessica Jones Քլեր Թեմպլ
2015—2018 Խենթ Daredevil Քլեր Թեմպլ
2014 Մեկ միլիարդանոց բաժնետոմս Parts Per Billion Միա
2014 Գերուհին The Captive Նիկոլ
2014 Մեղքերի քաղաք 2։ Կին, որի համար արժե սպանել Sin City: A Dame to Kill For Հեյլ
2013 Տուր ինձ ապաստան Gimme Shelter Ջուն Բեյլի
2013 Տրանս Trance Էլիզաբեթ Լեմբ
2011 10 տարի 10 Years Մերի
2011 Իմ ընկերը կենդանաբանական այգուց The Zookeeper Քեյթ
2010 Անկառավարելին Unstoppable Կոննի Հուպեր
2010 Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը Persy Jackson & The Olympians: The Lightning Thief Պերսեփոնե
2009 Հրաշք կին Wonder Woman Արտեմիդա, հնչյունավորում
2008 Յոթ կյանք Seven Pounds Էմիլի Պոզա
2008 Մարդասպան Killshot Դոնա
2007 Մահվան ապացույց Death Proof Էբերնազի
2006 Կլերկներ 2 Clerks II Բեկի
2005 Բոհեմ Rent Միմի Մարկես
2005 Մեղքերի քաղաքը Sin City Հեյլ
2004 Ալեքսանդր Alexander Ռոքսանա
2003 Ամազոնիայի գանձերը The Rundown Մարիանա
2002 25-րդ ժամ 25th Hour Նատուրել Ռիվյերա
2002 Պլուտո Նեշի արկածները The Adventures of Pluto Nash Դինա Լեյկ
2002 Սևազգեստ մարդիկ 2 Men in Black II Լորա Վասկես
2002 Ինչպես վաստակել 20 միլիոն բաքս First $20 Million Is Always the Hardest Ալիսա
2002 Սերը փողի ժամանակներում Love in the Time of Money Աննա
2000 Ջունգլիների արքան King of the Jungle Վերոնիկա
2000 Միայն դու և ես Down to You Լանա
1998 Նա լավ է խաղում He Got Game Լալա Բոնիլա
1995 Երեխաներ Kids Ռուբի

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • ALMA մրցանակ
    • 2006- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
  • American Black Film Festival
    • 2004, պարգևատրվել է ծագող աստղի մրցանակով
  • Black Movie
    • 2006- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Rent» ֆիլմի համար)
  • Black Reel մրցանակ
    • 2006- անվանակարգ «լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
    • 2006- անվանակարգ «լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
    • 2006- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Մեղքերի քաղաքը» ֆիլմի համար)
    • 2003, անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («25-րդ ժամ» ֆիլմի համար)
    • 2000- անվանակարգ օժանդակ դերում լավագույն դերասանական կատարման համար («Light It Up» ֆիլմի համար)
  • Broadcast Film Critics
    • 2006- անվանակարգ լավագույն երգ կատեգորիայում («Seasons of Love», «Rent» ֆիլմի համար)
  • Image մրցանակ
    • 2009- պարգևատրվել է մրցանակով «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Seven Pounds» ֆիլմի համար)
    • 2006- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
    • 2000- անվանակարգ «երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի» կատեգորիայում («Light It Up» ֆիլմի համար)
  • MTV Movie Awards
  • Satellite Award
    • 2006- պարգևատրվել է «օժանդակ դերում լավագույն դերասանական կատակերգական կամ երաժշտական կատարման համար» կատեգորիայում («Rent» ֆիլմի համար)
  • Spike Video Game Awards
    • 2006- պարգևատրվել է «Gamer’s Choice: Breakthrough Performance» կատեգորիայում
  • Streamy Awards
    • 2009- պարգևատրվել է «Best Female Actor in a Dramatic Web Series» կատեգորիայում
  • Teen Choice Awards
    • 2001- առաջադրվել է «Film — Choice Breakout Performance (Josie and the Pussycats)» կատեգորիայում
    • 2010- առաջադրվել է Choice Movie Actress: Fantasy (Percy Jackson and the Olympians: The Lightning Thief) կատեգորիայում[16]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Babesdirectory — 2020.
  4. «Rent Party». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին.
  5. Hensley, Dennis. «Rosario Dawson: Tenement to Tinseltown». Marie Claire. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  6. «Spotlight on Rosario Dawson». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 10-ին.
  7. Helen Barlow. «Between The Rock and a hard place». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
  8. Hensley, Dennis. «Rosario Dawson: Actress Profile». Movies.go.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 20-ին.
  9. Adams, Jim (2008 թ․ սեպտեմբերի 10). «New York community fosters show biz careers | Indian Country Today | Archive». Indian Country Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  10. «IamA на Reddit.com от 11.12.2014 года».
  11. Hensley, Dennis. «Rosario Dawson: From Tenement to Tinseltown». Marie Claire. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  12. «Rosario Dawson Joins Marvel's Daredevil For Netflix». Marvel.com. 2014 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  13. «Rosario Dawson Welcomes a Daughter». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. Rosario Dawson: 25 Things You Don’t Know About Me (‘I Was Thinking About Being a Marine Biologist’)
  15. Kurtz, Judy (2019 թ․ մարտի 14). «Rosario Dawson confirms relationship with Booker». The Hill. Washington, D.C.: Capitol Hill Publishing Corp., a subsidiary of News Communications, Inc.
  16. «First Wave of "Teen Choice 2010" Nominees Announced». The Futon Critic. 2010 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզարիո Դոուսոն» հոդվածին։