Ռոզալին Սասմեն Յալոու

ամերիկացի կենսաֆիզիկոս

Ռոզալին Սասմեն Յալոու (անգլ.՝ Rosalyn Sussman Yalow, հուլիսի 19, 1921(1921-07-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մայիսի 30, 2011(2011-05-30)[4][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[15]), ամերիկացի կենսաֆիզիկոս։ Պեպտիդային հորմոնների բացահայտման ռադիոիմունոլոգիական մեթոդների զարգացման համար 1977 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1978)[16][17]։

Ռոզալին Սասմեն Յալոու
անգլ.՝ Rosalyn Sussman Yalow
Ծնվել էհուլիսի 19, 1921(1921-07-19)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մահացել էմայիսի 30, 2011(2011-05-30)[4][2][3][…] (89 տարեկան)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանMount Moriah Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և կենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Եշիվա համալսարան և Հանթեր քոլեջ
Գործունեության ոլորտկենսաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերՆյու Յորքի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Հանթեր քոլեջ և Ուոլթոն ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Պարգևներ

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[7]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[8][9]

Կանանց փառքի ազգային սրահ

[10]

Գայդների միջազգային պարգև

AMA գիտական նվաճումների մրցանակ

Ազգային գիտական մեդալ

Դիքսոնի անվան բժշկագիտության մրցանակ

Կանայք փառքի տեխնոլոգիական սրահում

[11]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Fred Conrad Koch Award?

Ալբերտայի համալսարանի պատվավոր դոկտոր

Մայամիի համալսարանի պատվավոր դոկտոր

[12]

Ladies' Home Journal Women of the Year?

[13]
և

Հովարդ Թեյլոր Ռիքեթսի պարգև

[14]
Ամուսին(ներ)Q30526997?
 Rosalyn Sussman Yalow Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոզալին Սասմեն Յալոուն ծնվել է 1921 թվականի հուլիսի 19-ին Նյու Յորքում` հրեա ներգաղթյալներ Սիմոն Սասմենի և Կլարա Ցիպպերի ընտանիքում, ովքեր աշխատում էին փաթեթավորման առևտրի բնագավառում։ 1941 թվականին ավարտել է Հանթեր քոլեջը, որտեղ Ռոզալինի մոտ հետաքրքրություն է ձևավորվել ֆիզիկայի նկատմամբ։ Ռոզալին գիտեր, որ ոչ մի ինստիտուտ կնոջը չի ընդունի, և նա որպես մեքենագրուհի աշխատանքի է անցնում Կոլումբիայի համալսարանում, այնուհետև ստանձնում է քարտուղարի պաշտոն։ Սակայն նույն տարում Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանից հրավեր է ստանում, ինչը պայմանավորված էր պատերազմի պատճառով տղամարդկանց պակասով։ 1943 թվականին Ռոզալին ամուսնացել է Ահարոն Յալոուի հետ։ 1945 թվականին Ռոզալին Սասմեն Յալոուն միջուկային ֆիզիկայի բնագավառում դարձել է գիտությունների դոկտոր։

Ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատել է Բրոնքսի հիվանդանոցի վետերանների գործերով վարչությունում, որտեղ Սողոմոն Բերսոնի հետ համատեղ մասնակցել է արյան կենսաբանական բաղադրիչների ռադիոիզոտոպային մեթոդի մշակմանը։ Սկզբում նրանք մշակել են մարդկային պլազմայում չափազանց զգայուն ինսուլինի հայտնաբերման մեթոդը[18]։ Մշակված ռադիո իմմունոլոգիական մեթոդը լայն կիարռում է գտել արյան մանր այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են հորմոնները, վիտամինները, ֆերմենտները, որոնք նախօրոք չեն չափվել արյան ցածր խտության պատճառով։

Չնայած գիտական աշխատանքի մեծ մասը Յալոուն իրականացրել է Սողոմոն Բերսոնի հետ, Բերսոնը մահացել է մինչև Նոբելյան մրցանակ ստանալը։

Մահացել է 2011 թվականի մայիսի 30-ին Նյու Յորքում։

Պարգևներ խմբագրել

  • Գայրդների հիմնադրամի միջազգային մրցանակ, 1971
  • Դիքսոնի մրցանակ, 1972
  • Ամերիկյան բժշկական ասոցիացիայի մրցանակ, 1975
  • Հիմնահենքային բժշկական հետազոտության համար Ալբերտ Լասկերի մրցանակ, 1976
  • Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ, 1977 թվական (Սողոմոն Բերսոնը մահացել է 1972 թվականին և չի կարողացել կիսել մրցանակը)
  • ԱՄՆ ազգային գիտական մեդալ, 1988

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ялоу Розалин Сасмен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/48894.html
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 1976 WinnersLasker Foundation.
  8. The Nobel Prize in Physiology or Medicine 1977Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. Rosalyn S. YalowNational Women's Hall of Fame.
  11. https://www.witi.com/halloffame/
  12. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  13. https://www.washingtonpost.com/archive/lifestyle/1978/06/15/women-of-the-year/8a16f6a7-62fc-4b00-bf6b-205e64368131/
  14. https://biologicalsciences.uchicago.edu/lecture-series/ricketts
  15. Rosalyn S. Yalow, Nobel Medical Physicist, Dies at 89.(անգլ.)
  16. «Book of Members, 1780–2010: Chapter Y» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  17. Straus, Eugene (2000), Rosalyn Yalow: Nobel Laureate: Her Life and Work in Medicine, Basic Books, էջեր 222–223, ISBN 0-7382-0263-0(չաշխատող հղում)
  18. Yalow RS, Berson SA. Immunoassay of endogenous plasma insulin in man. J Clin Invest 1960;39:1157-75. PMID 13846364.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզալին Սասմեն Յալոու» հոդվածին։