Ռոդրիգո Պալասիո

արգենտինացի ֆուտբոլիստ

Ռոդրիգո Պալասիո (փետրվարի 5, 1982(1982-02-05)[1][2][3][…], Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի հարձակվող, որը հանդես է գալիս Ինտերի և Արգենտինայի ազգային հավաքականում։

Ռոդրիգո Պալասիո
իսպ.՝ Rodrigo Palacio
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոդրիգո Պալասիո
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1982 (42 տարեկան)
Ծննդավայր Բայա-Բլանկա, Արգենտինա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ինտեր
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2003
2003-2004
2004-2009
2009-2012
2012
Արգենտինա Տրես-Արրոյս
Արգենտինա Բանֆիլդ
Արգենտինա Բոկա Խունիորս
ԻտալիաՋենովա
ԻտալիաԻնտեր
53(15)
66(11)
175(72)
90(35)
98(37)
Ազգային հավաքական
2005- Արգենտինա Արգենտինայի ՖԱՀ 44(13)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Մանկապատանեկան կարիերա

Ռոդրիգոն փոքր տարիքից սկսել է իր ֆուտբոլային կարիերան հայրենի Բելյա Վիստա ակումբում, ապա 2002 թվականին նա տեղափոխվել է Տրես-Արրոյս թիմ։ Իսկ արդեն 2003 թվականից սկսվել է նրա պրոֆեսիոնալ կարիերան, նրա առաջին թիմը եղել է Բանֆիլդը որտեղ նա խաղացել է 2003-2005 թվականներին։

Բոկա Խունիորս

2005 թվականին Ռոդրիգոն Բանֆիլդից տեղափոխվում է երկրի ուժեղագույն թիմերից մեկը՝ Բոկա Խունիորսը։ Հենց այնտեղ խաղալու տարիներին նա հրավիրվում է նաև ազգային հավաքական, որտեղ իր դեբյուտը նշում է 2005 թվականի մարտին՝ խաղալով Մեքսիկայի ազգային հավաքականի դեմ։ Բոկա Խունիորսի հետ Ռոդրիգոն նվաճեց Ռեկոպան՝ 2005, 2006 և 2008 թվականներին, դարձավ Հարավամերիկյան գավաթի գավաթակիր՝ 2005 թվականին և նվաճեց երկրի չեմպիոն տիտղոսը 2005, 2006 և 2008 թվականներին։

Ջենովա

2009 թվականի հուլիսին Ռոդրիգոն դառնում է իտալական Ջենովայի ֆուտբոլիստ, որը արգենտինացու համար վճարել էր 5 միլիոն դոլլար։ Իր դեբյուտային հանդիպումը Ա սերիայում անցկացրել է 2009 թվականի օգոստոս 23-ին մրցելով իտալական Ռոմայի դեմ։ 2011 թվականի սեպտեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ջենովայի հետ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։

Ինտեր

2012 թվականի ամռանը միլանյան Ինտերը 10.5 միլիոն եվրոյով գնեց Ռոդրիգոյի տրանսֆերը։ Նա իր առաջին հանդիպումը միլանյան ակումբի կազմում անցկացրեց 2012 թվականին խորվաթական Հայդուկայի դեմ։ Իսկ առաջին գոլը թիմի կազմում հեղինակել է ռումինական Վասլուայի դեմ խաղում։

Ազգային հավաքական խմբագրել

Պալասիոն մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած 2006 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ թիմը հասավ մինչև 1/4 եզրափակիչ։ Պալասիոն 2007 թվականին թիմի հետ դարձավ Լիբերտադորասի գավաթի հաղթող և նաև Ամերիկյան գավաթի փոխչեմպիոն։

Ձեռքբերումներ խմբագրել

Ռեկոպայի գավաթակիր 2005, 2006, 2008

Հարավամերիկյան գավաթի գավաթակիր 2005

Արգենտինայի չեմպիոն 2005, 2006, 2008

Լիբերտադորասի գավաթակիր 2007

Ամերիկյան գավաթի փոխչեմպիոն 2007

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Պալասիո» հոդվածին։