Ռոդրիգո Էլի

բրազիլական Ֆուտբոլիստ

Ռոդրիգո Էլի (իտալ.՝ Rodrigo Ely, նոյեմբերի 3, 1993(1993-11-03)[1][2], Լաժեադու, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Ալավես»-ի և Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ռոդրիգո Էլի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1993(1993-11-03)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լաժեադու, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կենտրոնական պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Միլան», «Ռեջինա» խմբագրել

2010 թվականին Ռոդրիգոն միացել է «Միլան»-ի երիտասարդական թիմին։ Թիմի հիմնական կազմում բրազիլացին չի մասնակցել ոչ մի հանդիպման և տեղափոխվել է «Ռեջինա»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նոչերինայի» դեմ խաղում։ «Ռեջինայի» կազմում իր առաջին գոլը Էլին խփել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին՝ «Նովարա»-ի դեմ խաղում։ Մեկ մրցաշրջանի ընթացքում Ռոդրիգոն մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

«Վարեզե» խմբագրել

2013 թվականին Ռոդրիգոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Վարեզե»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 11-ին՝ «Վիչենցա»-ի դեմ խաղում։

«Ավելինո» խմբագրել

2014 թվականին Ռոդրիգո Էլին տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Ավելինո»[3][4]։ Թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման։

Վերադարձ «Միլան» խմբագրել

2015 թվականի հունիսի 9-ին Էլին վերադարձել է «Միլան»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր։

Իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ Այդ խաղում նա ստացել է կարմիր քարտ, իսկ հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով։

«Ալավես» խմբագրել

2017 թվականի հունվարին Ռոդրիգոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ալավես»։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականից Ռոդրիգո Էլին հանդես է գալիս Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. A.C. Milan S.p.A. bilancio (financial report and accounts) on 31 December 2014 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A.
  4. «Il difensore Rodrigo Ely è dell'Avellino, a titolo definitivo» (Italian). A.S. Avellino 1912. 2014 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Էլի» հոդվածին։