Ռոդրիգո Գոիս (պորտ.՝ Rodrygo Goes, հունվարի 9, 2001(2001-01-09)[1][2], Օզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա[2]), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Ռոդրիգո Գոիս
Rodrygo Goes
Ռոդրիգոն Սանտոսի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rodrygo Silva de Goes
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 2001(2001-01-09)[1][2] (23 տարեկան)
Ծննդավայր Օզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա[2]
Հասակ 173 սմ
Քաշ 63 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 27
Պատանեկան կարիերա
2011-2017 Բրազիլիա Սանտոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2019 Բրազիլիա Սանտոս 41 (9)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2017 Բրազիլիա Բրազիլիա Մ17 4 (3)
2018-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ20 10 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 17-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սանտոս խմբագրել

Ռոդրիգոն Սանտոսի ակադեմիայի սան է[4][5]։ 2017 թվականի հուլիսի 21-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2022 թվականը[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ Ատլետիկո Մինեյրոյի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 26-ին՝ Պոնտե Պրետայի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում Ռոդրիգոն անցկացրեց մարտի 1-ին՝ Ռեալ Գարսիլասոյի դեմ խաղում[9]՝ 17 տարեկան և 50 օրական հասակում դառնալով Սանտոսի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[10], ով խաղադաշտ է դուրս եկել այս մրցաշարում[11]։ Մարտի 15-ին՝ Նասիոնալի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Լիբերտադորեսի գավաթում[12]՝ 17 տարեկան և 67 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ բրազիլացին, ով գոլի հեղինակ է դարձել այս առաջնությունում[13]։

Իր առաջին գոլը Սերիա A-ում Ռոդրիգոն խփեց 2018 թվականի ապրիլի 15-ին՝ Սեարայի դեմ խաղում[14]։ Հունիսի 3-ին՝ Վիտորիայի դեմ խաղում նա հետ-տրիկ ձևակերպեց 9 րոպեի ընթացքում[15][16], ինչպես նաև գոլային փոխանցում տվեց Գաբրիել Բարբոզային՝ օգնելով Սանտոսին հաղթել 5-2 հաշվով[17][18]։ 2017-18 մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոդրիգոն ստացավ 9 համարի մարզաշապիկը՝ նախկին 43-ի փոխարեն[19]։ 2019 թվականին նա վերցրեց 11 խաղահամարը, որը նախկինում կրել էր Նեյմարը[20]։ Մայիսի 12-ին բրազիլացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վասկո դա Գամայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[21]։ Սանտոսի կազմում Ռոդրիգոն անցկացրեց 80 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։

Ռեալ Մադրիդ խմբագրել

2018 թվականի հունիսի 15-ին Ռոդրիգոն պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ՝ նախատեսված մինչև 2025 թվականը[22][23][24]։ Ակումբը նրա համար վճարեց 45 միլիոն եվրո[25][26][27], և բրազիլացին Ռեալին միացավ 2019 թվականի հունիսին[28][29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռոդրիգոն ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 և մինչև 20 տարիքայինների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի մարտի 30-ին նա հրավիրվեց Մ17 հավաքական՝ Մոնտայգուի մրցաշարի համար[30]։ Այստեղ Ռոդրիգոն անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում։ 2018 թվականի մարտի 7-ին նա հրավիրվեց Բրազիլիայի Մ20 հավաքական[31], սակայն չմիացավ թիմին Սանտոսի նախագահի խնդրանքով[32]։ 2019 թվականի ձմռանը Ռոդրիգոն մասնակցեց Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնությանը[33], որտեղ դարձավ 2 գոլի[34] և 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև կարմիր քարտ ստացավ Վենեսուելայի դեմ խաղում[35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սանտոս 2017 Սերիա A 2 0 2 0
2018 35 8 3 0 8 1 12 3 58 12
2019 4 1 6 3 0 0 10 1 20 5
Ընդհանուր 41 9 9 3 8 1 22 4 80 17
Ռեալ Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 41 9 9 3 8 1 22 4 80 17

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://veja.abril.com.br/esporte/personalidade-e-refinamento-como-rodrygo-virou-o-xodo-de-tite-na-copa/
  3. «Brazil - Rodrygo - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Rodrygo Goes: The Blitzing Offensive Weapon That Real Madrid Couldn't Miss Out On». Managing Madrid. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Meet Rodrygo, Santos' latest wonderkid who is on the way to Real Madrid | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Rodrygo, revelação da base, assina o primeiro contrato profissional com o Santos FC». Santos Futebol Clube (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Santos FC - Clube Atlético Mineiro, Nov 4, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Ponte Preta vs. Santos - 25 January 2018 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «Real Garcilaso - Santos FC, Mar 1, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «The latest star of Santos' academy was handed debut by Elano and is already breaking records». Dream Team FC (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «Rodrygo é o mais novo a jogar Libertadores na história do Santos - Gazeta Esportiva». www.gazetaesportiva.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «Santos FC - Club Nacional, Mar 15, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  13. «Em post sobre Rodrygo, Santos exalta sua tradição em revelar jovens talentos». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  14. «Santos FC - Ceará Sporting Club, Apr 15, 2018 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  15. «Barcelona target Rodrygo scores a nine-minute hattrick». 90Live. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.(չաշխատող հղում)
  16. «Santos' latest wonderkid Rodrygo outdoes Neymar with nine-minute hat-trick». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «Santos FC - Esporte Clube Vitória, Jun 3, 2018 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  18. «LaLiga - Barca: Barcelona target Rodrygo conjures up a nine-minute hat-trick - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  19. «Rodrygo recebe surpresa e é, oficialmente, o novo camisa 9 do Santos - Gazeta Esportiva». www.gazetaesportiva.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  20. «Lista da Sul-Americana revela que Rodrygo abandona camisa 9 e assume a 11». esporte.uol.com.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  21. «Santos FC - Club de Regatas Vasco da Gama, May 12, 2019 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  22. «Official Announcement: Rodrygo Goes | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  23. Sport (2018 թ․ հունիսի 15). «Santos striker Rodrygo signs for Real Madrid until 2025». sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  24. «Real Madrid sign 17-year-old Brazilian wonderkid for £35m». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  25. «Real Madrid transfer news: €45 million deal agreed for Santos wonderkid Rodrygo | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  26. AS, Diario (2018 թ․ հունիսի 13). «Real Madrid sign Rodrygo from Santos for 45 million euros». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  27. «Real Madrid agree deal for Rodrygo Goes, who will join in July 2019». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  28. «Get to know Rodrygo | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  29. «Rodrygo Goes fulfills childhood dream of joining Real Madrid». The Real Champs (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  30. «Seleção Sub-17 convocada para Torneio de Montaigu - Confederação Brasileira de Futebol». Confederação Brasileira de Futebol (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  31. «Rodrygo e Yuri Alberto, do Santos, substituem joias do Flamengo na Seleção sub-20». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  32. «Após ida de Peres ao Rio, CBF libera Rodrygo e Yuri Alberto da Seleção». Lance! (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  33. «Real Madrid's Vinicius left out of Brazil squad for U-20 tournament». AS.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  34. «2-1: Rodrygo double seals victory for Brazil at the South American U-20 Championship | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  35. «Venezuela U20 - Brazil U20, Feb 2, 2019 - U-20 South American Championship 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  36. «Rodrygo». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  37. «Paulistão Itaipava». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Գոիս» հոդվածին։