Ռոդոլֆ Տյոպֆեր (գերմ.՝ Rodolphe Toepffer, հունվարի 31, 1799(1799-01-31)[1][2][3][…], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - հունիսի 8, 1846(1846-06-08)[1][2][4][…], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի գրող և նկարիչ։

Ռոդոլֆ Տյոպֆեր
գերմ.՝ Rodolphe Töpffer
Ծնվել էհունվարի 31, 1799(1799-01-31)[1][2][3][…]
ԾննդավայրԺնև, Ժնև, Շվեյցարիա
Վախճանվել էհունիսի 8, 1846(1846-06-08)[1][2][4][…] (47 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, նկարիչ, կոմիքսների արտիստ, քաղաքական գործիչ, ուսուցիչ, նկարազարդող, համալսարանի դասախոս և ծաղրանկարիչ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունԺնևի հանրապետություն և Շվեյցարիա
ԿրթությունԿալվեն քոլեջ
ԱշխատավայրԺնևի համալսարան
Պարգևներ
ԶավակներJean-Charles Töpffer?[6], Adele Töpffer?[7] և François Töpffer?[7]
 Rodolphe Töpffer Վիքիպահեստում
Ռոդոլֆ Տյոպֆերի կիսանդրին Ժնևում

Կենսագրություն խմբագրել

Ռոդոլֆ Տյոպֆերն ավարտել է Քելվինի քոլեջը, որտեղ դրսևորել է իրեն որպես ծաղրանկարիչ։ Բայց ծաղրանկարիչ դառնալու երազանքը չի հաջողվել իրականացել՝ աչքի հիվանդության պատճառով։ Գրական ոլորտում նրա առաջին փորձը «Կաթսաններ» առակն է եղել։ Այդ ստեղծագործությունը մերժվել է «Ժնևի ալմանախ» հրատարակչի կողմից ցածր խավի նորաթուխ հարստացած դուրսպրծուկներին ծաղրելու համար։ Նրան չի հաջողվել նաև տպագրել Դեմոսթենեսի հունարեն տեքստով և ֆրանսերեն թարգմանությամբ, ինչպես նաև մեկնաբանությամբ քաղաքական ելույթները։ Ուղևորվելով Փարիզ՝ Տյոպֆերը որոշել է դառնալ ուսուցիչ։ Նա ավարտել է Ժնևի ակադեմիան և սկսել է աշխատել որպես կրտսեր ուսուցիչ արական տուն-ինտերնատում։

1824 թվականանին Ռոդոլֆ Տյոպֆերը ամուսնացել է և հիմնել է իր սեփական Տուն-ինտերնատը՝ «Տյոպֆերի համալսարանը»։ Այդ հաստատությունում սովորում էին շուրջ 40 ուսանողներ տարբեր երկրներից։ Նրանց հետ նա գնում էր արշավների, որոնց մասին ուներ «Ճանապարհորդական մատյան», որը հետագայում դառնալու էր «Զիգզագներով ճանապարորդություններ» (անգլ.՝ Voyages en zigzag) ալբոմների առաջին շարքի հիմքը։

Գործունեություն խմբագրել

Տյոպֆերի գեղարվեստական ստեղծագործությունները բարձր է գնահատել Գյոթեն։ 1826 թվականին, Ժնևի ցուցահանդեսի համար նյութերի ընտրության ժամանակ, նա կոչ է արել հրաժարվել արվեստի դասական պատկերացումներից։ Ռոդոլֆ Տյոպֆերը իր գեղարվեստական դրսևորումների հետ միաժամանակ գրել է գրական գործեր՝ «Իմ հորեղբոր գրադարանը», «Ժառանգություն», «Վախ», «Էլիզան և Վիդմեր», «Հենրիետտա» և այլն։

Մահ խմբագրել

Ռոդոլֆ Տյոպֆերը թաղված է ժնևում, «Թագավորական գերեզմանատանը» (անվանումը փողոցի անվան հետ է կապված)։

Հրապարակումներ խմբագրել

  • Ռոդոլֆ Տյոպֆեր, «Սատանայի որդին» (վեպ) 1859, 4 հատորով
  • Ռոդոլֆ Տյոպֆեր «ժնևյան նովելներ», Մոսկվա, Наука, 1982
  • Библиотека моего дяди (La bibliothèque de mon oncle) // журнал "Отечественные Записки", №№ 11-12, 1848

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Седельник В. Д. Тёпфер, Краткая литературная энциклопедия, Գլխավոր խմբագիր, Сурков, Алексей Александрович Մոսկվա, Սովետական հանրագիտարան, 1962—1978. Том 7: «Советская Украина» — Флиаки. — 1972. — Стб. 474
  • Седельник В. Д. Родольф Тёпфер — новеллист и художник : статья // Женевские новеллы / Р. Тёпфер ; пер. М. Н. Черневич, З. Е. Александровой ; изд. подгот. З. Е. Александрова, В. Д. Седельник, М. Н. Черневич ; отв. ред. С. И. Великовский. — М. : Наука, 1982. — С. 378—434. — 456 с. — (Литературные памятники / Академия наук СССР ; председатель ред. коллегии Д. С. Лихачёв).
  • История швейцарской литературы. Moskva: ИМЛИ Институт мировой литературы имени А. М. Горького Российская академия наук. 2002-2005. էջ 365. ISBN 5-9208-0122-0. OCLC 60539885. Том 2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոլֆ Տյոպֆեր» հոդվածին։