Ռոդայլենդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Հավեր
Լատիներեն անվանում
Gallus gallus domesticus


Ռոտայլենդ (անգլ.՝ Rhode Island Red), մսաձվատու հավերի ցեղ։

Բուծվել է 1840—1850 թվականներին ԱՄՆ-ում (Ռոդ Այլենդ և Մասսաչուսեթս նահանգներում), տեղական հավերի և Հնդկաստանից ներմուծված շանհայական բաց դեղին և մալայական կարմրագորշ գույնի աքաղաղների տրամախաչման միջոցով։ Հետագայում ներածական տրամախաչման մեջ օգտագործվել են նաև գորշ լեգհոռները։

Փետրածածկը իրանի հատվածում կարմրագորշ է, իսկ պոչինը՝ կանաչ երանգով սև։ Հանդիպում են նաև լրիվ սպիտակ թռչուններ։ Աքաղաղների միջին կենդանի զանգվածը՝ 3,4—3,5 կգ է, իսկ հավերինը՝ 2,4—2,6 կգ։ Ձվատվությունը՝ 170—180 ձու, առանձին դեպքերում՝ 210—215։ Տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում են։ ԽՍՀՄ-ում բուծել են Նովոսիբիրսկի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Ուկրաինայում և Լիտվայում։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ռոտայլենդ на сайте Центральной научной сельскохозяйственной библиотеки
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդայլենդ (հավերի ցեղ)» հոդվածին։